15 07 2019

«Իմ քայլի» պատգամավորները չեկիստների նման կանգնել էին դատարանների դիմաց. Նաիրա Զոհրաբյան



Վենետիկի հանձնաժողովի արձանագրությունը Հայաստանի դատաիրավական համակարգի իրավիճակի վերաբերյալ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի համար անակնկալ չէր: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Զոհրաբյանը՝ շեշտելով, որ նման հանգուցալուծում ինքը դեռ վաղուց էր կանխատեսում:

«Ես քանիցս ասել եմ, որ եթե գործընթացները շարունակեն մնալ քաղաքական դաշտում, մենք ստանալու ենք Վենետիկի հանձնաժողովի շատ կոշտ եզրակացություն: Ավելին, հունիսյան նստաշրջանի ընթացքում ես խոսել եմ հանձնաժողովի փորձագետների հետ, եկել եմ և իշխանություններին փոխանցել եմ փորձագետների մտահոգությունները, որ այս թնջուկը չլուծեն քաղաքական պրեսինգի ճանապարհով: «Իմ քայլի» մեր գործընկերն ասաց, որ հանձնաժողովի մեկ-երկու փորձագետի տեսակետը դեռ հանձնաժողովի ամբողջական տեսակետը չէ»,- ասաց պատգամավորը:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ