Հատուկ քննչական ծառյությունը մեղադրանք է առջադրել ՀՀ ոստիկանության Ներքին զորքերի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանին՝ Քրեական օրենսգրքի 309 հոդվածի երկրորդ և երրորդ մասերով: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի եթերում հայտնեց Երանոսյանի փաստաբան Տիգրան Սաֆարյանը։
Նա նաեւ տեղեկացրեց, որ Երանոսյանին ներկայացվել է որպես մեղադրյալ ներգրավվելու մասին որոշումը։ Վերջինս ծանոթացել է մեղադրանքին, բայց հրաժարվել է ցուցմունք տալուց:
Լևոն Երանոսյանն իրեն մեղավոր չի ճանաչում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք՝ ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը երկրից չհեռանալու մասին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը