07 02 2025

Ինչպես է վարվում «բարեկեցիկ ու անհոգ» կյանքի կազմակերպման պետական քաղաքականությունը. Վարազդատ Հարությունյան

Ինչպես է վարվում «բարեկեցիկ ու անհոգ» կյանքի կազմակերպման պետական քաղաքականությունը. Վարազդատ Հարությունյան

Փաստաբան Վարազդատ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը․

«ՀՀ սահմանադրությամբ ամրագրված մարդու հիմնական իրավունք համարվող իրավաբանական օգնության կարևորագույն բաղադրիչ փաստաբանական գործունեությունն ընդհանուր հարկման համակարգ տեղափոխելու վերաբերյալ օրինագիծը, որի արդյունքում փաստաբանական գործունեության հարկային բեռն ավելացավ մոտ 6 անգամ, ԱԺ տնտեսական հանձնաժողովն ընդունեց 1 օրվա մեջ:

Ազգային աղետ ու ողբերգություն դարձած խաղադրույքային գործունեության հարկային դրույքաչափերն ավելացնելու պատգամավորական նախագիծն ամիսներով շրջանառության մեջ ա, իսկ նույն ԱԺ տնտեսական հանձնաժողովի անդամները մարտնչում են հարցի քննարկումը ցրելու համար, թե բա «միքիչ էլ խորանանք, հապճեպ բաներ չանենք»:

Սիրելի՛ հայրենակիցներ, այս օրինակի վրա դուք կարող եք հասկանալ, թե ինչպես է վարվում ձեր «բարեկեցիկ ու անհոգ» կյանքի կազմակերպման պետական քաղաքականությունը»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ