17 10 2022

Հերքում

Հերքում

Հարգելի՛ ընթերցողներ,

2022 թվականի հուլիսի 21-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից հրապարակվել է վճիռ, որով Դատարանը Լրատվամիջոցին պարտավորեցրել է հրապարակել նախկինում կայքում տեղադրված լրատվական նյութերի վերաբերյալ հերքման տեքստ։

Ստորև ներկայացնում ենք հերքումը․

««Մեդիա Պլյուս» ՍՊ ընկերությունը հերքում է «https://yerevan.today» կայքում 11.06.2021թ. հրապարակված «Հայաստանի նոր միլիոնատերերը. Պապիկյանը 3 տարում ԱՍՖԱԼՏԻ վրա դարձել է դոլարային միլիոնատեր» հոդվածում Սուրեն Պապիկյանի վերաբերյալ ներկայացված զրպարտություն համարվող հետևյալ փաստացի տվյալները՝ «Պապիկյանը 3 տարում ԱՍՖԱԼՏԻ վրա դարձել է դոլարային միլիոնատեր: Ստացվում է, որ այս իշխանությունը, ճանապարհներ է ասֆալտ արել ոչ թե նրա համար, որ բնակչությունը լավ ճանապարհներով երթևեկի, այլ որ Սուրեն Պապիկյանը և այլոք փող աշխատեն: Փաստացի ստացվում է, որ Պապիկյան Սուրենը արդեն 2020 թվականին դարձել է դոլարային միլիոնատեր:». Դրանք չեն համապատասխանում իրականությանը։»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ