18 04 2022

Վարչական վերաքննիչ դատարանում կատարվել է հանցագործություն. Լուսինե Վիրաբյան

Վարչական վերաքննիչ դատարանում կատարվել է հանցագործություն. Լուսինե Վիրաբյան

Փաստաբան Լուսինե Վիրաբյանը գրում է.

«Հասանք այն օրվան, որ դատական համակարգում տեղի ունեցած հանցագործության մասին այսօր  հաղորդում եմ ներկայացնում ՀՀ Գլխավոր դատախազին:

Առանց որևէ անձի անմեղության կանխավարկածը ոտնահարելու՝ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՄ.
ՀՀ վարչական դատարանում և/կամ ՀՀ վարչական վերաքննիչ դատարանում կատարվել է  հանցագործություն:

Վարչական գործի նյութերից  բառիս բուն իմաստով անհետացել են գործի համար էական նշանակություն ունեցող ապացույցներ, որոնք ես անձամբ դեպքի տեղի ունենալուց օրեր առաջ ՀՀ Վարչական դատարանում ուսումնասիրել եմ, լուսանկարել, ունեմ բոլոր ապացույցները, սակայն 1 ամիս անց ՀՀ Վարչական վերաքննիչ դատարանում դրանք արդեն բացակայել են կարված գործի մեջից, և մնացել են միայն դատարկ ծրարները:

Թեման մինչ այս պահը չեմ հանրայնացրել՝ չցանկանալով հասարակության մոտ էլ ավելի մեծ անվստահություն առաջացնել դատական համակարգի նկատմամբ:

Հրապարակումն անում եմ դատական համակարգի ներկայացուցիչների և ՀՀ Արդարադատության նախարարության չեզոք, խուսափողական, ոչինչ չասող պատասխաններից հետո:

Կարծես թե հույսները դրել էին իմ լռության վրա: Կներեք, բայց կրկին սխալվել եք: Կամաց-կամաց ինքնախոստովանական գրեք՝ նշելով պատվիրատուներին:
Թե բա՝ պատվարժան դատարան»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ