24 11 2020

Հիմնադրամի շուրջ սկանդալը լրջանում է. նախարարությունը թիվը հրապարակել է առանց ծածխսերի հաշվետվության

Հիմնադրամի շուրջ սկանդալը լրջանում է. նախարարությունը թիվը հրապարակել է առանց ծածխսերի հաշվետվության

«Հայաստան» համահայկական հիմնադրամի շուրջ բարձրացված աղմկուկից հետո  վերջապես ՀՀ ֆինանսների նախարարությունը որոշեց  հանրայնացնել իբր ծածուկ ծախսերի հաշվետվությունը, որն արվել էր Հիմնադրամի հանգանակություններով պետբյուջե թաքուն արված փոխանցումների հաշվին:

Բայցևայնպես, միայն հիմնադրամից պետբյուջե գաղտնի փոխանցված գումարի չափն է նշվում՝ առանց իրացված ծախսերի ու առանց դրանց նպատակային նշանակության հաշվետվություն հրապարակելու, մի խոսքով՝ լղոզված փաստաթուղթ:

Ընդ որում ընդգծենք, որ Yerevan.Today  հարցումն ուղարկվել է գերատեսչություն դեռևս 22 օր առաջ, 18 օր հետո մեզ ուղարկված  նախնական պատասխանում Ֆիննախը  մերժում էր տալ տեղեկատվություն՝ պատճառաբանելով, թե դա «պետական ծառայողական բանկային և առևտրային գաղտնի է, ուստի չեն կարող տրամադրել ՀՄՀ –ի կողմից  «Մենք ենք մեր սահմանները» դրամահավաքից պետբյուջե արված փոխանցումների մասին տեղեկատվություն»:   Հիշեցնենք, Yerevan.Today-ի աղմկահարույց հրապարակումից հետո, երբ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ԱԺ ամբիոնից հաստատեց տեղեկատվությունը, մամուլում նյութեր հրապարակվեցին, թե արտասահմանից որոշ բարերարներ, վրդովված այդ ամենից, իրենց նվիրաբերած միլիոնները հետգանձելու գործընթաց են սկսել: 

Վաղը՝ Նոյեմբերի  26-ին, մեկնարկում է ավանդաբար պլանավորված հեռուստամարաթոնը՝ ԱՄՆ-ից, պատվիրակությունն արդեն իսկ նահանգներում է, իսկ դա նշանակում է, թերևս, աղմուկը մեղմելու և այնտեղից ձեռնունայն հետ չգալու համար է վարչապետը հրահանգել ֆինաննսների նախարարությանը՝ ծախսերի ցուցակ հրապարակել:

Հիմնադրամից ՀՀ պետբյուջե փոխանցվել է թիվ 900005002135 գանձապետական հաշվեհամարին, «որպես նվիրաբերություն՝  52,703,113.3952 հազ. ՀՀ դրամ ՝  պետության, ռազմական դրություն հայտարարելու հանգամանքներով պայմանավորված ենթակառուցվածքների, սոցիալական և առողջապահական ծախսերի ֆինանսավորման նպատակով օգտագործելու պայմանով»,- ասվում է ՀՀ Ֆինանսների նախարարության պատասխանում:

Եվ այս փոխանցման համնար իբրև հիմք վկայակոչում են՝ Հիմնադրամի և ՀՀ միջև կնքված նվիրաբերության պայմանագրերի հիման վրա Հիմնադրամը «Ֆիզիկական և իրավաբանական անձանց նվիրատվություններից պետության, ռազմական դրություն հայտարարելու հանգամանքներով պայմանավորված ենթակառուցվածքների, սոցիալական և առողջապահական ծախսերի ֆինանսավորման համար ստացված մուտքեր՝ տրամադրված ներքին աղբյուրներից»

Պատասխան նամակում բացահայտ ասվում է, որ հիմնադրամի հաշվին ՀՀ 2020 բյուջեի ճեղքվածքի կոմպենսացիա է արվել, ինչը, ի դեպ, հակասում է դրամահավաքի համար հայտարարված նպատակին: Իսկ թե ինչո՞ւ նույն հիմնադրամը չի արել այդ ծախսերը՝ մանավանդ եթե դրանք հավաքագրվել են արցախցիներին օգնելու նպատակով, պատասխան նամակով ոչինչ չի նշվում:

«Հիմնադրամի կողմից նվիրաբերություն փոխանցված 52,703,113.3952 հազ. ՀՀ դրամ գումարն օգտագործվել և բյուջետային գործընթացի շրջանակներում օգտագործվելու է պետ բյուջեով նախատեսված պետության, ռազմական դրություն հայտարարելու հանգամանքներով պայմանավորված ենթակառուցվածքների, սոցիալական և առողջապահական ծախսերի ֆինանսավորման նպատակով:

Ընդ որում, նվիրաբերության գումարի հաշվին վկայակոչված ծախսերի ֆինանսավորումը հնարավորություն է ընձեռել ՀՀ կառավարությանը ՀՀ 2020 թվականի պետական բյուջեով այդ ծախսերի ֆինանսավորման համար նախատեսված միջոցները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ուղղել ռազմական դրությամբ պայմանավորված, նոր ի հայտ եկած ծախսերի ֆինանսավորմանը, որոնք 19.11.2020թ. դրությամբ կազմել են շուրջ 100,978,491.5 հազ. ՀՀ դրամ:

Ռազմական դրությամբ պայմանավորված նոր ի հայտ եկած ծախսերի ֆինանսավորման նպատակով միջոցները հատկացվել են ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով, դրանց օգտագործման վերաբերյալ հաշվետվությունները օրենսդությամբ սահմանված կարգով կհրապարակվեն բյուջեների կատարման հաշվետվությունների շրջանակում՚»:

Սյուզի Բադոյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ