13 08 2020

Սննդի շղթայի կազմակերպություններից մեկում է խախտում արձանագրվել. ՍԱՏՄ

Սննդի շղթայի կազմակերպություններից մեկում է խախտում արձանագրվել. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետների այսօրվա լայնածավալ մշտադիտարկումները հանրապետության սննդի շղթայի կազմակերպություններում արձանագրել են մինչ այդ չգրանցված դրական իրավիճակ. մարզերում դիտարկված ընկերություններում խախտումներ չեն հայտնաբերվել: Սննդի ոլորտի բիզնես ներկայացուցիչները նաև Երևանում են դրսևորել պատասխանատվություն և զգոնություն ՀՀ պարետի՝ կորոնովիրուսի կանխարգելմանն ուղղված որշումների պահանջների պահպանման հարցում: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը։

ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչները խախտումներ արձանագրել են միայն Վահագնի թաղամասում գործող հանրային սննդի կետում, որտեղ որոշ սեղանների վրա չեն եղել ախտահանիչ միջոցներ, սանհանգույցում բացակայել է փակ աղբամանը օգտագործված դիմակների համար, չի վարվել ախտահանման գրանցամատյան. պարետատուն կներկայացվի կասեցման միջնորդություն:

Վերահսկողական աշխատանքները կշարունակվեն. ՍԱՏՄ-ն հորդորում է չթուլացնել զգոնությունը, պահպանել բարեխիղճ մոտեցումն ու արդեն կայուն արձանագրվող դրական արդյունքը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ