01 05 2023

Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականը Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ է մտնում պատմական արդյունքով

Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականը Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ է մտնում պատմական արդյունքով

Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականը Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ է մտնում պատմական արդյունքով։ Մեր 13 մարզիկներից 12-ը կիսաեզրափակիչում են և ապահովել են նույքան մեդալ։ Այսպիսի արդյունք հայկական բռնցքամարտի պատմության մեջ չէր եղել։ Մրցումային 6-րդ օրը մենք ևս 3 հաղթանակ ունեցանք։
Նախ 51 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը համառ պայքարում պարտության մատնեց իսրայելցի Լուրի Լապչեվսկիուն։ Այնուհետև
հաջողությունը զարգացրեց
արցախցի Էրիկ Առստամյանը։ Մեր մարզիկը շատ գրագետ մարտավարությամբ պարտության մատնեց Սլովակիայի ներկայացուցիչ Լուկաս Վիմիցլիսկուն։ Բոլոր ռաունդների ընթացքում մեր բռնցքամարտիկը ուներ հսկայական առավելություն և մրցավարները 5։0 հաշվով հաղթանակը տվեցին մեզ։
Տղաների հավաքականի 12-րդ մեդալն ապահովեց 57 կգ քաշային Գոռ Ազիզյանը, ով հաղթեց իսրայելցի Ալի Շահավային։ Առաջին ռաունդի մեկնարկում մեր մարզիկը շատ արագ հասկացավ մրցակցի թույլ կողմերը ու մենամարտի թելը վերցրեց իր ձեռքը։ Արդյունքում շատ վստահ հաղթանակ` 5։0։
Մայիսի 1-ին կկայանան կիսաեզրափակիչները։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ