16 04 2023

Իզաբելլա Յայլյանը երկամարտի 196 կիլիգրամ արդյունքով դարձավ բրոնզե մեդալակիր

Իզաբելլա Յայլյանը երկամարտի 196 կիլիգրամ արդյունքով դարձավ բրոնզե մեդալակիր

Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, 55 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը բրոնզե մեդալ է նվաճել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում՝ երկամարտի 196 կգ արդյունքով (87+109 կգ): Պոկում և հրում վարժություններում ևս Յայլյանը արժանացավ փոքր բրոնզե մեդալներին, հայտնում է Armsport-ը:

Յայլյանը պոկում վարժությունում կամային բարձր հատկանիշների շնորհիվ գլխավերևում պահել է 87 կգ կշռող ծանրաձողն ու արժանացել փոքր բրոնզե մեդալին:

 

Ծանրորդ Իզաբելլա Յայլյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալը նվաճելուց հետո լրագրողների հետ զրույցում կիսվել է տպավորություններով.

«Շատ ուրախ եմ, որ վերջապես մեդալ նվաճեցի մեծահասակների պայքարում: Գրանցածս արդյունքից այդքան էլ գոհ չեմ, քանի որ մարզումներին ավելի շատ էի բարձրացրել ու կարող էի նաև ոսկե մեդալին հավակնել:

Ամեն դեպքում, ուրախ եմ, որ հատկապես պոկում վարժությունում զրո չստացա ու կարողացա հավաքվել ու արժանանալ փոքր բրոնզե մեդալին: Երևի՝ լարվածությունը փոքր-ինչ խանգարեց: Ֆիզիկական առումով խնդիր չկար, լավ էի պատրաստվել, երևի՝ լարվածությունը խանգարեց: Եթե երկրպագուների աջակցությունը չլիներ, գուցե երրորդ մոտեցումն էլ հաջող չկատարեի: Տան պատերն իհարկե օգնում են, ավելի հանգիստ ենք, լարվածությունն ավելի քիչ էր, քան դրսում»,- նշել է Իզաբելլա Յայլյանը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ