Ե՞րբ հրաժարական կտա Փաշինյանը․ «Կարճ ասած»

19 Նոյեմբերի, 2026

Երեկ՝ նոյեմբերի 18-ին, հերթական, եսիմորերորդ խնդալու ասեմ, խայտառակ ասեմ, զավեշտ ասեմ, մի խոսքով՝ բեմադրությունն էր ԱԺ ամբիոնից՝ Նիկոլ Փաշինյանի կատարմամբ։ Այն շարունակվեց նաև հաջորդ օրը։ Կառավարության նիստում հանգիստ էր. դե շրջապատված էր հնազանդ ՔՊ-ականներով, իսկ ա՛յ ճեպազրույցում լրագրողներին հաջողվեց առանց ջանք գործադրելու դարձյալ հունից հանել։ Ո՞րն է Փաշինյանի աայդ պահվածքի պատճառը. երկու բառով՝ Ալիևի կամքը։

Մարդամեկը ուղղակի կոտորում է իրեն, չգիտի էլ ոնց անի, որ ընդդիմությունն ասի՝ հա, կողմ եմ Ալիևի ճաշակով Սահմանադրությանը։ Բանը հասավ այնտեղ, որ անգամ խոստացավ հրաժարական տալ ու, իր բառերով ասած՝ «ռադը քաշել-գնալ»։

Այսպես, խորհրդարանի հետ նախորդ հարցուպատասխաններից մեկում ասում էր՝ կգնամ Ալիևից կճշտեմ՝ բացի Սահմանադրության փոփոխությունից, ուրիշ նախապայման ունի՞, թե՞ չունի։ պատկերացնո՞ւմ եք, օրը 64 անգամ ինքնիշխանությունից խոսողն ասում է՝ գնամ տեսնեմ Ադրբեջանը ինչ նախապայմաններ ու պահանջներ ունի, լիքը կատարել եմ, բայց չգիտեմ՝ Սահմանադրությունը վերջինն է, թե չէ։ Դուբլինում հանդիպում է Ալիևին, գալիս-ասում է՝ հա, երաշխավորում եմ, որ Սահմանադրությունից հետո կլինի խաղաղություն։

Շատ հանգիստ այսքանը ներկայացրի, բայց այս ամենը ներկայացվեց տեսաք թե ինչպես. Փաշինյանը կարող էր, չէ՞, մոտենալ ԱԺ ամբիոնին ու հանգիստ ասել, որ Ալիևը սենց բան է պահանջում, բայց չէ՝ գոռգոռում է ժամերով։ Ըստ իս, դա նշանակում է, որ վրա էլ գոռգոռացել են Դուբլինում։ Ըստ երևույթին՝ Ալիևը սպառնացել է, վերջնաժամկետ տվել։ Որ ասում ենք սպառնում է, մի մտածեք, թե ծեծում է, ճիպոտով խփում է․ չէ, ժողովուրդ ջան, իմ կարծիքով՝ կոմպրոմատներ է ներկայացնում, սովորության համաձայն։ Դրանք երևի միակ բան են, որ անխափան աշխատում են ու զիջումներ կորզում։ Երևի սա ասել է՝ չունեմ էդքան ձայն, ընդդիմությունը չի համաձայնում, նա էլ ասել է՝ դա քո խնդիրն է։

Արարատ Միրզոյանն ասում է՝ Սահմանադրության փոփոխությունը իրենց պահանջը չէ։ Բա այդ դեպքում, ունենալով էս դիմադրությունը, ինչո՞ւ եք վռազում։ Արարատը Միրոզոյաանն էն արտաքին գործերի ու դիվանագիտության ղեկավարն է, որը համարում է, որ դիվանագիտությունն էն ա, որ գնան, Ադրբեջանից ստանան հանձնարարականներ և գան-կատարեն։ Որովհետև եթե դիվանագիտություն լիներ, մենք ստիպված չէինք լինի անընդհատ դրանց պահանջները կատարել։ Մենք չենք տեսնում դիվանագիտական աշխատանքի արդյունքում ինչ-որ ձեռքբերոււմ, մեր շագհերից ինչ-որ բան։ ԹՐԻՓՓ եք պայմանավորվում, պարզվում է՝ Ադրբեջանին ու Թուրքիային է պետք, խաղաղության պայմանգիր եք իբր պայմանավորվում, էլ սահմանադրություն պետք է փոխեք, էլ Կիրանցից հանձնեցիք, էլ ճանապաարհներ տվեցիք։ Ձեր արած դիվանագիտությունը ո՞րն է, որ մի հատ էլ մունաթ եք գալիս։

Ասում էիք՝ հեսա-հեսա կստորագրենք, մի տարուց ավել է՝ նախաստորագրել եք էդ խաղաղություն կոչվածը, բա ինչի՞ են ասում՝ պայմանագիրը չի լինի՝ մինչև էս-էս բաները չլինեն։ Ձեր ասածով եմ ասում՝ չի լինի՝ չի լինի։ Էդ գնով խաղաղության թուղթը ո՞ւմ է պետք։ Ամեն անգամ կարող է նոր պահանջ դնել, դու էլ գաս-ասես՝ դա պահանջ չէ, նախապայման է, մեր ներքին օրակարգն է, մեկ ա՝ անելու էինք։ Դուք կարո՞ղ եք ասել՝ ձեր ասած տեսքով նոր Սահմանադրության ներքին օրակարգ երբ է եղել։ Բացառությամբ Ալիևի ասած պահանջից՝ ուրիշ անհրաժեշտություն չի եղել։ Ալիևի պարտադրանքը չի ստացվում Հայաստանի ներքին օրակարգ ներկայացնելը։ Այո, կարող է ձեզ կառավարում է Ալիևը, բայց մեր ժողովրդին չի կառավարում. եթե ձեզ թելադրում է, չի նշանակում՝ ժողովուրդն էլ անելու է։ Լավ, ասենք՝ վաղը Ալիևը նոր պահանջ ներկայացրեց, ի՞նչ եք անելու, նորից ձևակերպելու եք մեր ներքին օրակարգ ու ասելու եք՝ վաղուց էինք ուզում դա անե՞լ։

Խիստ կասկածում եմ, որ եթե Ալիևը չպահանջեր՝ սրանք Սահմանադրություն փոխեին․ գործող Սահմանադրությունը 200 տոկոսով ծառայել է Փաշինյանի իշխանությանը, ընդդիմության ուշքը երբեք չի գնացել այս Սահմանադրության համար, բայց Փաշինյանը ինչ ուզել՝ արել է, ոնց ուզել՝ խախտել է։ Սա էն Սահմանադրությունն է, որով հա՛մ դու վարչապետ ես, հա՛մ դու որոշել ես՝ ով է լինելու նախագահը, հա՛մ դու որոշում ես՝ ով է լինելու ԱԺ նախագահը, անգամ անկախ մարմինների ղեկավարները դու ես որոշում ովքեր լինեն։ Դու սուլթանի լիազորություններ ունես՝ ունենալով ընդամենը ՔՊ գրպանային կուսակցության առաջնորդությունը։ Քեզ այլ բան պետք չէ, որևէ բան քեզ չի սահմանափակում, ըստ էս սահմանադրության։ Դրա համար որ էսքան ջիգյարով ուզում ես փոխել, հարց է առաջանում՝ ինչու։

Եթե էս պահանջները խաղաղության իբր հաստատման համար են, բա դրանից հետո խաղաղությունը պահելու համա՞ր ինչեր եք տալու։ Հասկացանք՝ Ադրբեջանը պարտադրում է, բայց մենք իրավունք չունե՞նք էդ թասիբն ունենալ և ասել՝ մենք իրենց ասածով չենք անի։ Պետք լինի՝ երկու տարի հետո կանենք, 5 տարի հետո կանենք, բայց կանենք մենք, ոչ թե Ալիևը։ Ալիևը քեզանից պահանջել է Սահմանադրություն փոխել, ժողովուրդն ասել է՝ ոչ, էլ ինչի՞ ես նորից ժողովրդի վրա մեղքը գցում, հանրաքվե անենք-էս անենք։ Ու մանավանդ որ ՔՊ-ի կազմակերպած ներքին ընտրության որակն էլ, ՏԻՄ ընտրության որակն էլ, համապետական ընտրության որակն էլ լավ գիտենք։ Էսօր ասում է՝ պատերազմով, հանձնումներով հանդերձ՝ ժողովուրդն ինձ ընտրել ա։ Ընտրել ա, թե՞ հաղթանակ եք նկարել՝ քվե գողանալով, ընտրակաշառքով, սպառնալիքներով։

Ադրբեջանն ուղիղ ցուցում է տալիս, թե ինչ անեք ու էդ լոլոները ձեզ պահեք՝ ժողովուրդը մերժի՝ հրաժարական կտամ, չմերժի՝ չեմ առաջադրվի։ Այ սա, ընդունենք, որ ամենախնդալուն է. մեկ՝ որ Նիկոլ Փաշինյանը երաշխավորում է, որ Սահմանադրությունը փոխելուց հետո կլինի հարատև խաղաղություն, մեկ էլ՝ որ խոստանում է հրաժարական տալ ու չառաջադրվել։ Երևի Նիկոլ Փաշինյանի խոստումներին ամենաշատը ես եմ անդրադարձել ու ամենամեծ արխիվը ես ունեմ, 1000-ի չափ չկատարած խոստումներ, ու նրանից նորից «խոստանում եմ» բառը լսելը խնդալու է։ Նրա երաշխավորումներին էլ ենք ծանոթ։ Ասում է՝ երաշխավորում եմ, որ խաղաղություն կլինի, իսկ ի՞նչ է, 2018-ին որ եկար, երաշխավորում էիր, որ պատերազմ կլինի՞․ բայց եղավ պատերազմ։ Հիշո՞ւմ ես՝ ինչ էիր երաշխավորում էն մարդուն, որ Արցախ գնալիս հետևիցդ ջուր էր շփում, երաշխավորում էիր, որ իրենց չես հիասթափեցնի։ Երաշխավորում-խոստանում էիր, որ ձեռքերդ կկտրես, բայց քվե չես գողանա, խոստանում էիր գերիների դիմաց տղայիդ հանձնել, զոհասեղանին էիր պառկում ու գնդակահարության պատի տակ էիր կանգնում։ Դու երաշխավորել էիր, որ 5 հազար զոհ է լինելո՞ւ։ Չնայած զոհերի մասով՝ միգուցե․ ամեն դեպքում, մինչև 5 հազարի չհասավ, պատերազմը չդադարեցրեց։ Մի քանի անգամ մերժեց պատերազմը կանգնեցնելու առաջարկը, մինչև զոհերը դարձան 5 հազար, թշնամին էլ Շուշին գրավեց։ Մի տարի է՝ իրեն ընդդիմադիր ում տեսնում-ասում է՝ «Ինչո՞ւ չես զոհվել»։ Որ պատերազմ էիր տանում առանց օդը պաշտպանելու, որ մարդիկ դեռ պատերազմի դաշտ չհասած դառնում էին «բայրաքթարներին» կեր, «իսկ դու ինչի՞ չես զոհվել» կարգախոսո՞վ էիր տանում։

Այնպես որ, նա ինքնակամ կհրաժարվի իշխանությունից միայն երբ Հայաստանը որպես անկախ պետություն չի լինի։ Սա իմ համոզմունքն է․ նա՛ է ասել՝ կա՛մ ես կլինեմ վարչապետ, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենա։ Թե բա՝ գնալու եմ․ մի ոտ շուտ գնայիր, ժամանակին գնայիր, ինչե՜ր չէինք կորցնի։ Բա որ ընդհանրապես չգայիր կամ չբերեին․․․

Ասում է. «Սրանից հետո ինչքան Եռաբլուրի անուն տվող եղավ, ասելու եմ՝ դադարեցրեք ձեր եղկելի գործելակերպը, սատկացնելու եմ» և այլն։ Պատկերացնոում ե՞ք, Եռաբլուրը եռապատկելը, ըստ Նիկոլի, եղկելի չէ, եղկելի է դրա մասին խոսելը։ Արցախը հանձնելը եղկելի չէ, եղկելի է այդ մասին խոսելը։ 150 հազար մարդու տեղահան անելը եղկելի չէ, եղկելի է վերադարձից խոսելը. Ալիևի պարտադրանքով Սահմանադրություն ընդունելը եղկելի չէ, եղկելի է դրա դեմ ըմբոստանալը։ Զոհերի մասին չպետք է խոսել, Եռաբլուրի անունը չպետք է տալ, որովհետև այդ դեպքում պատասխան տվող էլ չի լինի այդ ամենի համար։ Ոչ, կխոսեն էլ, կմեղադրեն էլ, կդատապարտեն էլ, անկախ գոռգոռոցներից, պատասխանն էլ կտաս։

Բա զավեշտ չէ՞, Մարի 1 հրահրեց, սադրեցիր, մարդկանց տարավ-գցեց անկարգությունների մեջ, այսքան տարի շաահարկում է մարտի 1-ը․ հլը խոսում ե՞ք։ Մարտի 1-ի զոհերին, հաարազատներին հանգիստ թողեք, հերիք է շահարկեք, սաղ ձեր քաղաքական ուժի հիմնական ասելիքը զաթո Մրտի 1-ն է եղել, դուք հլը շահարկում ե՞ք։ Հլը նայեք քանի հազար հոգու գլուխ կերաք․ Մարտի 1 ե՞ք շահարկում։ Ազատի կացարանում 15 զինվոր մահացավ, անգամ հարցերին չեք ուզում պատասխանել, էդքան վեջներդ չէ։

Կարճ ասած՝ արդեն որերորդ անգամ արտաքին գործերի նախարարն ասում է՝ խաղաղություն լինելու է, մեռնեք էլ՝ լինելու է։ Տեսնես՝ ո՞ւմ է ասում։ 3 պատերազմ, բազմաթիվ հարձակումներ, անկրակոց հանձնումներ թույլ տվածները այդ նախադասությաան փոխարեն ճիշտ կլիներ, որ ասեին՝ մեռնենք էլ՝ խաղաղություն կբերենք։ Ու նայում է ընդդիմադիր խմբակցություններին։ «Հայաստան» դաշինքի առաջնորդի պաշտոնավարման ժամանակ Արարատ Միրզոյանն ապրել է կյանքի ամենախաղաղ տարիները։ Էդ դուք ե՞րբ խաղաղություն բերեցիք, որ մենք էլ չուզեցինք։ Հերիք ա լոլոներ կարդաք։ Էնքան, ինչքան Արցախն էիք պաշտպանելու, ազատ ու անկախ թողնելու, էդքան էլ խաղաղություն եք բերելու։ Է՛դ ա մեր ասածը։ Մեր ասածն այն չէ, թե խաղաղությունը լաավ չէ։ Ոչ միայն շատ լավ է, այլև խաղաղ էր մինչև ձեզ։ Ձեր գալով պատերազմը սկսեց ու շարունակվում է մինչ օրս։ Թշնամու, հակառակորդի պահանջները կատարելու ու հպատակության անունը խաղաղություն մի դրեք։ Մեր ասածը դա է, մի՛ մանիպուլացրեք։

Սևակ Հակոբյան

Նմանատիպ նյութեր

Փաշինյանը պատերազմ է հայտարարել լրագրողներին. ՀԺՄ

Փաշինյանը պատերազմ է հայտարարել լրագրողներին. ՀԺՄ

Հայաստանի ժուռնալիստների միությունը (ՀԺՄ) հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ հերթական ճեպազրույցի ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին կորցրեց ինքնատիրապետումը, երբ լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանը նրան...

Մի կողմից Փաշինյանն ասում է՝ հեղափոխություն արեք, մյուս կողմից՝ ՆԳՆ բյուջեն է ավելացնում․ Արթուր Խաչատրյան

Ադրբեջանը սպառնում է պատերազմով, բայց պաշտպանական բյուջեն աճում է 9 տոկոսով, Ներքին գործերի նախարարության ապարատի բյուջեն՝ 40 տոկոսով։ Չգիտեմ՝ մի կողմից Նիկոլ Փաշինյանն ասում է՝ հեղափոխություն արեք, մյուս կողմից՝ Ներքին...

Բանակի բյուջեն ավելանում է 9 տոկոսով, ՆԳՆ-ինը՝ 40․ սա իշխանության առաջնահերթությունը․ Գեղամ Մանուկյան

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը քննադատել է 2027 թվականի պետական բյուջեի նախագծով պաշտպանության և ներքին գործերի ոլորտներին հատկացվող ֆինանսավորումը՝ ընդգծելով, որ Ներքին գործերի...

Ռուսաստանն ու Վրաստանը վերսկսել են ուղիղ երկխոսությունը. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանն ու Վրաստանը վերսկսել են ուղիղ երկխոսությունը. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանն ու Վրաստանը վերսկսել են ուղիղ երկխոսությունը, այս մասին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից և մանրամասներ են փոխանցել հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումից։ Գեորգի Զուրաբաշվիլին և ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը քննարկել են տարածաշրջանային անվտանգության,...

«Ի դեպ»․ Կառավարությունը՝ բարեգործ, ՔՊ-ական պաշտոնյաները՝ կարիքավոր

«Ի դեպ»․ Կառավարությունը՝ բարեգործ, ՔՊ-ական պաշտոնյաները՝ կարիքավոր

ՀՀ կառավարությունը Հայաստանի ամենամեծ բարերարն է։ Սա մեր կարծիքը չէ, այլ՝ Նիկոլ Փաշինյանի, իսկ որպես հիմնավորող փաստ նշում է, թե 9 միլիարդ դոլարով ավելացրել են պետական բյուջեն։ Փորձենք այս անգամ կասկածի տակ չդնել հայտարարությունը, հավատանք, բայց նաև ստուգենք, թե որն է...