Այսօր նոյեմբերի 9-ն է, 44-օրյա պատերազմում պարտության տարելիցը։ Մենք սգում ենք Նիկոլի բերած պարտության համար, Ադրբեջանը տոնում է Նիկոլի շնորհիվ ստացած հաղթանակը։ Անցնող օրերին այս հաղորդման թողարկումներում վերհիշել ենք ողջ կատարվածը, թե ինչպես էին 44 օր շարունակ խաբում ժողովրդին, պարտությունը հաղթանակ ներկայացնում։ Անգամ վերջին օրը մարդիկ սպասում էին, որ հեսա-հեսա Ադրբեջանը հանձնվելու է, մեր քաղաքացիների ինֆորմացիոն գիտակցությունը պատրաստ չէր այլ արդյունքի։ Պարտության համար վճռորոշ եղավ Շուշիի անկումը։ 41-րդ օրը՝ նոյեմբերի 6-ին, թշնամին արդեն Շուշիում էր։ Սրանք ասում էին՝ «Շուշին մերն է ու վերջ»։
Արծրուն Հովհաննիսյան․ «Եթե 1992 թվականի մայիսի 8-ը հայոց պատմության մեջ նշվել է որպես Շուշիի ազատագրման օր, հայոց պատմության մեջ հավանաբար այս անցնող օրերը կմտնեն որպես Շուշիի պաշտպանության փայլուն օր։ Այսօր Շուշիի հերոսական պաշտպանության օրերից էր․․․ Շուշին մերն է, Շուշին չի ընկնելու․․․ Մենք պատվով դուրս ենք եկել»։
«Պատվով դուրս եկած» Արծրունն այս ելույթի ժամանակ, կարծում եմ, տեղյակ էր, որ Շուշին գրավելկ է թշնամին։ Արայիկ Հարությունյանը հայտարարում է, որ նոյեմբերի 7-ին արդեն Շուշին անցել էր թշնամուն։ Մի հատ ՔՊ-ական գեներալ կա, պատգամավոր էր, ինչ-որ կտորի ֆոնին շնորհավորում էր քաղաքացիներին։
Գագիկ Մելքոնյան․ «Ողջունում եմ և շնորհավորում եմ, որ կասեցրել ենք հարձակումը և մենք ենք սկսել անցնել հակահարձակման։ Մի 15 օրից, որ տերևաթափը վերջանա, էլ պահկվելու տեղ չունեն, մեր երկրից փախչելու են։ Շուշիի դարպասներին էլ չեն հասնի, կսատկեն էդ դարպասների վրա»։
44 օրն էլ այսպես էր, տեղեկատվական հարթակները գրոհել էին նման մարդիկ ու ամեն ինչ անում էին պլանավորած պարտությունը հաջողացնելու համար։ Շուշին գրավելլուց մեկ օր անց անգամ Արծրունը Հ1-ի եթերում խաաբում էր, թե մարտերը շարունակվում են, երկու օր անց Նիկոլը գրում էր, թե Շուշիի համար մարտերը շարունակվում են։ Ու սա գրելուց 3 ժամ անց էլ գրում է, որ ստորագրել է պատերազմը դադարեցնելու հայտարարություն։ Ստորագրեց ու մտավ բունկեր։ Դրանով ազատագրված 7 շրջանները, ԼՂԻՄ մաս կազմող Հադրութն ու Շուշին հանձնեց։ Արցախի մնացած մասերում տեղակայվեցին խաղաղապահներ։
Այս ամենից, իհարկե, տեղյակ եք, մեր օրերում է եղել, բայց ամեն տարի նոր սթափությամբ ենք կարողանում վերլուծել կատարվածը։ Նոյեմբերի 9-ը միայն պարտության օր չէ, դավաճանության օր է։ Մի բանում ենք վստահ՝ եղել է պլանավորված պարտություն․ անցնող տարիներին հանրության մոտ հիմնական հարցադրումներից մեկը հետևյալն է՝ այս ամենը մեր գլխին Նիկոլ Փաշինյանը բերեց դիտմա՞մբ, թե՞ անգրագիտության արդյունքում, թելադրվա՞ծ էր, թե՞ չգիտեին՝ ինչպես կառավարել։ Պետք է կծիկը քանդել, քննվի ամեն պահ՝ իհարկե սկսելով 2018 թվականի իշխանափոխություն կոչվածից և գուցե դրանից առաջվա իրաադարձություններից, քննել հայտնի վերելակային բանակցությյունները, բանակցությունների տապալումը, տավուշյան դեպքերը, երբ մի երկու դիրք առաջ տալը սարքեցին համաշխարհային հաղթանակ, զենքի գնման պլանի փոխումը, սպայակազմի փոփոխությունները, գեներալների վրա հարձակումները, «ուզած-չուզած» տրվող կալանքները, կադրային քաղաքականությունը, խայտառակ վատ մոբիլիզացիան, պատերազմի խայտառակ կառավարումը, սխալ որոշումները, սխալ օպերացիաները, չդադարող սուտը։ Պետք է հասկանալ՝ ուրիշ ի՞նչ էր հենց առաջին օրը մարդամեկի հայտարարությունը, եթե ոչ՝ պլանավորված պարտություն։
Նիկոլ Փաշինյան․ «Եկեք պայմանավորվենք մի բան՝ ինչ էլ լինի, մենք մեզ երբեք պարտված չենք ճանաչի»։
Ինչո՞ւ էր հենց առաջին օրը գուժում պարտության մասին։ Պետք է հասկանալ, թե ինչու նա մի քանի անգամ պատերազմը դադարեցնելու առաջարկները մերժեց։ Մեզ մեկ պատճառ է հայտնի՝ նոյեմբերի 29-ի գրառումը, թե՝ «պիտի ասեին՝ Նիկոլ Դավաճան»։ Հատուցեցինք տարածքով, զավակների արյամբ, բայց միևնույն է՝ նրան ասում են դավաճան։
Պետք է հասկանալ, թե ինչպես եղավ, որ պատերազմից հետո Ադրբեջանը առաջ եկավ, մենք նահանջեցինք․ թշնամին առաջխաղացում ունեցավ Հայաստանին սահմանակից բոլոր հատվածներում ու մինչև էսօր նա առաջ է գալիս, մեր տարածքում իր դիրքերն է բարելավում։ Սա էլ ամեն անգամ ասում է՝ չենք ընդդիմանում, որ պատերազմ չլինի, խոսում է ինչ-որ խաղաղության դարաշրջանի մասին։ Իսկ թե ինչ փուլում է խաղաղությունը, Ալիևի բազմաթիվ ռաազմատենչ ելույթներից միայն երեկվանը բավարար է՝ պաատկերացում կազմելու համար։ «Հակառակորդին ջախջախիչ հարվածներ ենք հասցրել», «Հայաստանը 12 հազար դասալիք ունի», «Արցախում հակաահաբեկչական գործողություն ենք արել և երկրորդ անգամ կապիտուլյացիայի ենթարկել», «նրանք բարբարոսներ են» և այլն։ Սա մեզ հետ իբր խաղաղություն հաստատողն է։
Պատերազմից 6 տարի անց կարո՞ղ եք ասել կենսական հարց, որ լուծվել է։ Արցախը տվել է, Հայաստանից տվել է, տալիս է, հազարավոր զոհեր է տվել, բռնաագաղթել են մարդիկ, խզել է հարաբերությունները ռազմավարական գործընկերոջ հետ, միջանցք է տվել Ադրբեջանին, մի հարց ասեք, որ լուծել է։ Չի լուծվել, չի լուծվելու։
Համաշխարհային պատմությունը բոլոր պետություններին պարտության է տարել, բայց այն երկրները, որոնք փոխել են ղեկավարին, հեռացել է, հեռացրել են, ինքնասպան է եղել կամ փախել է, նվաստացումը չի եղել շարունակական, ունեցել է ավարտ։ Որևէ երկիր չի զարգացել պատերազմից հետո ղեկավարին պահելով։ Գերմանիա, Հարավային Կորեա, Իտալիա, Ֆրանսիա, Ճապոնիա, շատ են օրինակները, երբ պարտությունից հետո եղել է կտրուկ զարգացում՝ առաջնորդների փոփոխությամբ։ Պարտությունից դաս քաղելը հենց դա է։ Մենք երկու անգամ հնարավորություն ենք ունեցել մեջքներս ուղղելու։ Չենք արել։ Դրա համար էլ մեզ մոտ նոյեմբերի 9-ը չի ավարտվում։ Սրանք մնացել են ու վայելում են կյանքը, պետությունը թալանում են, մսխում են․ մեր սգի, մեր կորուստների, մեր ողբերգությունների, մեր պետության, մեր գրպանների հաշվին իրենք իրենց «տյունինգ» են արել։ Պարտված իշխանության մնալով՝ պետությունը մնացել է պարտության մեջ։ Պարտվելը այլ բան է, նվաստանալը՝ այլ բան։ Մեր ցածրանալը տեղի ունեցավ պարտությունից հետո։ Ցավոք, 6 տարի անց առաջ գնալու քայլի մասին չեմ կարող խոսել։ Չկա։ Պարտությունը մեկ օրում արձանագրվեց, հետևանքները շարունակվում են ամեն օր։
Կարճ ասած՝ ասում էր․ «Արցախը Հայաստան է և վերջ»․ ընդամենը մի քանի տարի, ու Արցախում հայկական հետքը կմնա այն, ինչ պետք է գտնեն հնագետները պեղումներում, բայց նաև Հայաստանն էլ Հայաստան չի մնում։ Ադրբեջանական մի շարք նախապայմաններ կատարելով, Սահմանադրություն փոխելով, ադրբեջանցիներ բերելով՝ վախենում եմ մտաածել ինչ է լինելու մեր երկրի հետ։ Ամենավտանգավորն այն է, որ մեզ փորձում են համոզել, թե այս ամենը նորմալ է, այս տեսքն ունի խաղաղությունը, այսպես է պետք ապրել։ Ո՛չ։ Սա նորմալ չէ։ Մենք պարտվեցինք պատերազմում, բայց պարտավոր չենք համակերպվել նվաստացումներին։ Քանի դեռ ողբերգության պատասխանատուները շրջում են թիկնապահների բանակով, իսկ ժողովուրդը՝ սգի մեջ, նոյեմբերի 9-ը շարունակվելու է ամեն օր։ Եվ այս աղետալի շրջանը կոտրելու միակ ձևը հասկանալն է՝ պարտությունը կոնկրետ անուն-ազգանուն ունի։
Սևակ Հակոբյան





