Ի՞նչ է թաքցվում Փաշինյանի հիստերիայի տակ․ «Կարճ ասած»

18 Նոյեմբերի, 2026

Ինձ լավ ծանոթ մեկը գնում է հիվանդանոց՝ կոկորդը բուժելու։ Բավական լայն բուժման կուրս են նշանակում՝ կոկա-կոլայով ողողումից մինչև ֆիզիոթերապիա, լիքը դեղեր, հետո ասում են՝ շնորհավորում ենք, դուք ունեք նոր կոկորդ։ Ասում է՝ գիտե՞ք, բայց տարբերություն չեմ զգում, ոչինչ չի փոխվել ինձ մոտ։ Վաստակաշատ բժիշկն ասում է՝ ոչինչ, դաա նորմալ է, շուտով կզգաս, միանգամից չի լինում։ Երեք ամիս անց վերադառնում է հիվանդանոց՝ նույն խնդրով․ պրոֆեսորն ասում է՝ քա՞նի աանգամ ասեմ՝ դու բուժվել ես, բայց քանի որ երկար ժամանակ ունեիր էդ խնդիրը, հիմա չես կարողանում տարբերել ու չես զգում, որ քեզ մոտ կարգավորվել է։ Խորհրդարանում հաջորդ տարվա պետբյուջեի քննարկումները դիտելիս այ էդ կոկորդի բուժման պատմությունը հիշեցի։ Թվեր, գովեստներ, խնդիրների լուծում, բայց՝ թղթերով։

Կառավարության անդամները խորհրդարանում զբաղված էին պարզ մանիպուլյացիաներով։ Ֆինանսների նախարարին հարցնում են՝ ինչո՞ւ աղքատության մակարդակը չի նվազում, խոստացել եք։ Այս հարցը հետաքրքրում է մեր երկրի բնակչության կեսից ավելիին։ Մարդիկ ասում են՝ հեղափոխություն ենք արել, որ լավ ապրենք, ինչո՞ւ ենք աղքատ, ինչո՞ւ են ավելանում ՔՊ-ական պաշտոնյաների եկամուտները միայն, ինչո՞ւ թոշակը բարձրացրիք 10 հազար դրամով, բայց մեզնից դրանից ավելի ամեն ամիս քերում եք գնաճով, հարկ ու տուրքով։ Քաղաքացին ասում է՝ 10 հազարով թոշակը բարձրացրել է, բայց համարյա նույն քանակի գնում եմ անում։ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ասում է՝ «Աղքատության մակարդակն իջնում է ամեն օր։ Այո՛, մենք կուզենայինք, որ ընդհանրապես աղքատ մարդ չլիներ» և այլն։ Չեն հարցնում՝ ի՞նչ կուզեիք, դուք պատասխանատու եք աղքատության նվաազեցման համար։

Կողքից արձագանքում է ՔՊ-ական պատգամավոր Թունյանը, թե՝ արդար չէ, երբ հարցնում եք՝ ինչու աղքատությունը չեք նվազեցրել, 2027 թվականին կհրապարակենք՝ կտեսնեք 2021-2026թթ․ խոստումներն ինչքանով ենք կատարել։ Էլ ի՞նչ ՔՊ-ական, որ չմոլորեցնի։ 8 տարի առաջ աղքատությունը կազմել է 23,5 տոկոս, հիմա հրապարակված տոկոսը 21,7 տոկոսն է։ Փաշինյանը խոստացել էր մինչև 2023 թ․-ն աղքատությունն իջեցնել առնվազն 10 տոկոսով, այսինքն՝ դարձնել 13,5 տոկոս, բայց եղել է 23,7 տոկոս։ Քաղաքացու համար հարց է՝ ինչո՞ւ տնտեսական աճը չի վերածվում իր ընտանիքի բարեկեցության, բարեկեցության էլ չէ, յոլա գնալու կարգավիճակից դուրս գալուն։ Քաղաքացին ասում է՝ չեմ ճանաչում մարդու իմ շրջապատում, որ առաջ վատ էր ապրում, էս կառավարության շնորհիվ լավ է ապրում։ Հակառակը կա։ Էն անգամ քաղաքացին ասում է՝ 2015-ին էլ խանութում նիսյայի տետրի մեջ առաջինը իմ անունն էր, 2025-ին էլ։ Չէ, սրանք ասում են՝ կհրապարակենք ցուցանիշները, կտեսնեք, որ լավ եք ապրում։ Ձեր թվերը ռեալ կյանքին չեն բռնում։ Ի դեպ՝ 2018-ին մարդամեկը խոստանում էր, որ վիճակագրական թվերը մարդու վրա կազդեն։ 100, 150 հազար դրամ ստացող մարդը չի կարող իր 4 ոգանոց ընտանիքի ծախսերը հոգալ ոնց էլ հաշվեք։ Եթե ինքը չի մտնում աղքատության գծի մեջ, մեկ է՝ աղքատ է։

Ֆինանսների նախարարը նաև ասում է՝ մեր երկրում ավելի շատ մարդ միջինից ցածր աշխատավարձ է ստանում, քան միջինից բարձր։ Բայց չի հիշում, թե քանի մարդ է ստանում նվազագույն աշխատավարձ, միջինից ցածր աշխատավարձ։ Բայց ասում է՝ հենց աշխատավարձերի բարձրացման նպատակն էլ եկամուտների անհավասար բաշխումը մեղմելն է։ Էդ ո՞ւմ աշխատավարձն եք բարձրացնում ու որքան եք բարձրացնում՝ նվազագույն աշխատավարձ ստացողի՞։ Մինչև 150 հազար դրամ ստացողինը որքա՞ն եք բարձրացնում։ Հա, կարող է վարչությունների, բաժինների պետերինը բարձրացնում եք, նախաարարներինը, մարզպետներինը բարձրացնում եք, բայց դա ի՞նչ կապ ունի ժողովրդի աշխատավարձի հետ, համարյա լրիվ ՔՊ-ական պաշտոնյաներն են։ Նախատեսում էին հունվարի 1-ից նախարարների աշխատավարձը բարձրացնել 1 մլն դրամով, մարզպետներինը՝ 624 հազար դրամով, նախագահինը՝ 1 մլն դրամով, Փաշինյանինն էլ։ Ասում է՝ աշխատավարձը բարձրացնում ենք, որ եկամուտների անհավասար բաշխումը մեղմենք։ Որ Փաշինյանի աշխատավարձը 2,5 մլն-ից շատացնում եք, նվազագույն աշխատավարձը մնում է 75 հազար, կամ նախարարներինը բարձրացնում եք 1 մլն դրամով, դրա՝ եկամուտների հավասար բաշխումը ո՞րն է։

Ու նույն մարդիկ ասում են՝ պետությունը փող չունի, որ թոշակ բարձրացնի 1000 դրամով, դրա համար թաղման նպաստի 200 հազար դրամները եկեք կտրենք տանքք թոշակ։ 7 մլրդ դոլար պարտքն ավելացրել են, ամեն ամիս պարտքեր են վերցնում, տնտեսության աննախադեպ աճ են հայտարարել, փողեր են հոսում Հայաստան, Հայաստանը, ասում են, խաչմերուկ է հա՛մ օդային, հա՛մ ցամաքային, բայց 1000 դրամով թոշակը բարձրացնելու համար պետք է կտրեն թաղման նպաստը։ Ու մունաթ են գալիս՝ այ որ դուք չուզեցաք մահացողների հարազատներին տրվող 200 հազար դրամը դադարեցնենք, ուրեմն թոշակը չենք բարձրացնի 1000 դրամով։ Ասում են՝ տնտեսությունը աշխարհից 5 տոկոսով ավել է զարգացել, բայց պետությունը որպեսզի թոշակ բարձրացնի 1000 դրամով, պետք է դա անի մեկ ուրիշ ոլորտի հաշվին։

Այդ դեպքում, որ բարձրաստիճանների աշխատավարձը բարձրացնել եք որոշել՝ նախագահ-վարչապետ-նախարար-մարզպետ-պատգամավոր-դատարանների նախագահ-գլխավոր դատախազ և այլն, բարձրացնելը ո՞րն է, կրկնապատկել, դա՞ ում հաշվին է, որտեղի՞ց եք ծախսեր կրճատել, որ ձեր աշխատավարձը բարձրացնում եք։ Եթե մեր երկրում ինչ-որ մի բարձրացումը տեղի է ունենում մեկ այլ ոլորտի հաշվին, այդ դեպքում ձեր աշխատավարձերի կրկնապատկումը ո՞ր ծախսերի չկատարման հաշվին է։

Քեզ իշխանությունը կանգնեցնում է բարոյականություն չունեցող երկընտրանքի առաջ՝ կա՛մ մահանում ես ու 200 հազար դրամ են տալիս, կա՛մ տալիս են քեզ 1000 դրամ, բայց երբ մահանաս, հարազատներիդ փող չեն տա։ Հիմա դու ընտրի՝ մահանաս փող տա՞ն, թե՞ մինչև մեռնելդ 1000 դրամ տան։ Բայց որ իրենց աշխատավարձը կրկնապատկում են, մահվան թեման չի քննարկվում։ Դրա համար էլ պետական բյուջեն վատնում են որքան կարող են․ որ մարդամեկը թռնի Ֆրանսիա, էնտեղից՝ Թուրքիա, էնտեղից՝ Իռլանդիա, էնտեղից՝ Հնդկաստան, էնտեղից՝ Կամբոջա։ Որ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլար վճարի պետբյուջեից մեկ շաբաթ Նյու Յորքի հյուրանոցում գիշերելու համար։ Դա Հայաստանում 75 հազար դրամ ստացող մարդու 5,5 տարվա աշխատավարձն է։ 4.5 միլիոն դրամ պետությունը վճարում է մեկ նախարարի գիշերակացի համար, բայց 1000 դրամով թոշակը բարձրացնելու հնարավորություն չունի։ Նախարարը գնում է պետություն ներկայացնելու։ Է՛ս ա ձեր պահած ու ներկայացրած պետությունը։ Ամսական 1 մլն դրամով ուզում են բարձրացնել Սրբուհի Գալյանի աշխատավարձը․ միայն 1000 հոգու թոշակի փողը գնալու է նրա աշխատավարձի բարձրացմանը։

Կարճ ասած՝ հիշո՞ւմ եք սկզբի պատմությունը՝ նոր կոկորդի մասին։ Բժիշկն ասում էր՝ բուժվել ես, ուղղակի չես զգում։ Ահա նույն բանն է կատարվում Հայաստանի հետ։ Ճիշտ այդ կոկորդի բժշկի պես կանգնել է խորհրդարանի ամբիոնին ու ժողովրդին համոզում է, որ ինքը լավ է ապրում, ուղղակի երկար է աղքատ եղել, դրա համար չի զգում իր հարստանալը։ Մեր պետության տնտեսական հաջողությունը չափվում է ոչ թե բյուջեի թվերով, ոչ թե բնակչութւյան բարեկեցությամբ, այլ՝ ՔՊ-ականների աշխատավարձով ու հայտարարագրերով։

Սևակ Հակոբյան

Նմանատիպ նյութեր

Սոթքի զորամասում պայմանագրային զինծառայող է մահացել․ Factor

Սոթքի զորամասում պայմանագրային զինծառայող է մահացել․ Factor

Factor TV-ի տեղեկություններով՝ Սոթքի զորամասում պայմանագրային զինծառայող Ն. Բ.-ն մահացել է: Նախնական տեղեկություններով՝ զինծառայողը կրակել է իր գլխին։ Կայքի տեղեկություններով` զինծառայողը Գավառից էր, հայրը երկրում չէ: Պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ քիչ...

Ուզում եք Քինգ Քոնգի նման դոշ ծեծեք, հոխորտաք, իրավապահներ ուղարկեք մեր տները, մեր պատասխանն է՝ ոչ. Աննա Գրիգորյանը՝ Փաշինյանին

Այո՛, Ալիևի սահմանադրությունը Հայաստանում չի անցնելու։ Ուզում եք՝ այսօր Քինգ Քոնգի նման դոշ ծեծեք, հոխորտաք, իրավապահներ ուղարկեք մեր տները։ Մեր պատասխանը ոչ է, Нет, No, NEIN,ո՞ր լեզվով ասենք՝ Ալիևի սահմանադրությունը չի’...

Հայաստանի բոլոր խնդիրների հիմքում տնտեսական ոլորտների սահմանափակվածությունն է. Կարեն Ադոնց

Հայաստանի բոլոր խնդիրների հիմքում տնտեսական ոլորտների սահմանափակվածությունն է. Կարեն Ադոնց

Տնտեսագետ Կարեն Ադոնցի ֆեյսբուքյան գրառումը․ ««ՍԽԱԼՆ ՈՒ ՃԻՇՏԸ» 30 տարի, ոչ մի տարբերակով, հնարավոր չեղավ այս պարզ ու հիմնարար գաղափարը տեղ հասցնել։ Բոլոր մեր պրոբլեմները, մեր բոլոր կորուստները` սա չհասկանալու արդյունք են (նույնիսկ Երևանի խցանումները)։ Բավարար չի...

Մենք մեր մեջ կարող ենք մեր սահմանադրությունը որոշել․ Ջեյհունը կամ Իլհամը չպետք է որոշեն․ Կարապետյանը՝ Փաշինյանին

Մենք մեր մեջ կարող ենք որոշել մեր Սահմանադրությունը, բայց Ջեյհունը չպետք է որոշի, Իլհամը չպետք է որոշի։ Դուք Վաշինգտոնում ստորագրել եք խաղաղության պայմանագիրը, նախաստորագրել եք այն։ Բերեք հաստատենք՝ այնտեղ չկա...

Մենք ձեզ անպայման հեռացնելու ենք՝ առանց ձեզ հետ գործարքի․ Քրիստինե Վարդանյան

  «Այդպես հուսահատ մի աղաչեք այդ հանրաքվեի մասին։ Գիտեք, մարդ կա՝ ճիշտ է խոսում, մարդ կա՝ սուտ է խոսում, մարդ էլ կա՝ ինչ ուզում, խոսում է, այս վերջինը դուք եք։ Մի նեղվեք այդքան, որ ձեզ չի հաջողվել արտաքին պահանջը ներկայացնել որպես...