Դատախազությունն ապօրինի հարստացածներին թաքցնո՞ւմ է․ «Կարճ ասած»

13 Նոյեմբերի, 2026

 

Վերջին տարիներին ամենաշատը լսած կլինեք «ապօրինի գույք», «թալանի վերադարձ ժողովրդին» արտահայտությունները, որոնց վերաբերյալ ինչ-որ հաղորդագրություններ են տարածում, ռեպորտաժներ պատրաստում-լցնում պետական եթերը։ Հայաստանի գլխավոր դատախազը մշտապես տարբեր առիթներով (իհարկե՝ հաճախ նաև անառիթ) քարոզչական նպատակով անդրադառնում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ գործընթացներին։ Բայց մի փոքր ուսումնասիրությունն անգամ վեր է հանում լուրջ խնդիրներ և կասկածներ՝ գործընթացի թափանցիկության և դրանում հնարավոր կոռուպցիայի մասով։

Եվ այսպես, դուք գիտեի՞ք, որ դատախազությունը ավելի քան 400 ներկա ու նախկին պաշտոնատար անձի գույքն ուսումնասիրել է և վարույթ չի հարուցել։ Հարցնում ենք՝ ովքե՞ր են այդ անձինք, հրաժարվում է պատասխանել՝ հղում անելով գաղտնիքին։ Արդեն տարօրինակ է։ Գուցե նրանց մեջ կան նախկին կամ ներկա պաշտոնյաներ, ում թալանչիի համբավ է կպցվել, սակայն պարզվել է, որ դա սուտ էր։ Գուցե նրանց շարքում կան ՔՊ-ական՝ օր-օրի հարստացող պաշտոնյաներ, որոնց ուսումնասիրել են ու համարում են, որ արագ հարստանալը նորմալ է։ Կան, չէ՞, ՔՊ-ական պաշտոնյաներ, որ միլիոնատերեր են ու ասում են դե, մինչև պաշտոնյա դառնալը բիզնես ենք արել, չնայած որ անչափահաս էին, կենսագրականներում էլ դատարկություն է։ ՔՊ-ական են և ունեն 30-50 անշարժ գույք, նրանց մոտ ամեն ինչ նորմալ է։ Բայց ինչպե՞ս եք որոշել։ Թափանցիկ գործելաոճն այլ բան է ենթադրում։ Միգուցե այստեղ մեծ կոռուպցիոն սխեմա կա։ Ձեր ասելով՝ 400 պաշտոնյայի ուսումնասիրել եք, տեսել եք՝ անբիծ են։ Բայց իրականո՞ւմ են այդքան մաքուր, թե՞ տեսել եք, որ, ասենք, մի քանի միլիոն դոլար չհիմնավորված գումար ունի, հետը եկել եք հաշտության՝ ոչ օրինական կերպով, ասենք՝ ծրարով ու հայտաարարել եք անբիծ։

Դատախազությունը պետք է շահագրգռված լինի, որ այս կասկածները չունենանք։ Բայց որպեսզի չունենանք, պետք են փաստեր, անուններ։ Դրանք պետք են թե՛ լրատվամիջոցներիս, թե՛ հանրությանը, թե էն մարդկանց, որոնց ուսումնասիրել են, կերևա՝ ինչ արդար են աշխատել․ բայց առաջին հերթին դատախազությանն է պետք, որ իր անաչառությունը ցույց տա։ Էդ ո՞նց է լինում, որ մի մասին ասում եք՝ անգամ էն պաշտոնյա չեղած ժամանակ ունեցածն ապօրինի է, ներառյալ պապու կտակը, մյուսի դեպքում ասում եք՝ չէ, արդար է։ Բա չիմանա՞նք ով է այդ մյուսը։ Հա, հարց չկա, մաքուր է, բա էդ դեպքում ինչո՞ւ եք թաքցնում։

Հաջորդը՝ դատախաազությանը հարցրել ենք, թե քա՞նի անձի նկատմամբ նախաձեռնված վարույթն է կարճվել, ովքե՞ր են նրանք։ Ասում են դա էլ է գաղտնիք ու էլի տարօրինակ է։ Բանն այն է, որ դատախազությունը հայցերը ներկայացնելիս հայտարարում է, որ այսինչ նախկին պաշտոնյայից («նախկինը» շեշտում եմ, որովհետև գործող պաշտոնյաների վերաբերյալ դեռ հաղորդագրություն չի տարածվել վերջին 5 տարիներին) պահանջվում է այսքան անշարժ գույք, այսքան տրանսպորտային միջոց, այսքան բիզնես, այսքան դրամ, որը չի հիմնավորվում օրինական եկամուտներով և այլն։ Այդ մարդկանց անունները հրապարակվում են, ու դրանով իսկ արդեն խախտում են անմեղության կանխավարկածը. նրանք հայտարարվում են թալանչի, բայց հետո այդ անձանց մի մասի վերաբերյալ վարույթը կարճվում է, սակայն այդ մասին չի բարձրաձայնվում՝ ուժի մեջ թողնելով նրանց՝ թալանչի լինելու վերաբերյալ նախնական կարծիքը։ Ցավոք, Հայաստանի այս իշխանության գործելակերպը տարբեր թեմաներում էլ նույնն է՝ անձին պախարակել, մանավանդ եթե նախկին պաշտոնյա է, աղմուկով քրգործեր հարուցել, բայց գործերը կարճել և նրան արդարացնել անաղմուկ։

Դուք ձեր ձեռքով հարուցում եք քրգործ, հետո կարճում եք ու չեք հայտնում։ Ո՞նց կարճեցիք։ Գինը ո՞րն էր։ Մենք չենք իմանում, թե ինչ ուսումնասիրություններ եք արել, որ կարճել եք։ Կարող է՝ իրար հետ նստել եք կաբինետում, ծրարով ձեր հարցերն եք լուծել, էդ գույքի կեսը վերցրել եք, ճամպրուկներով էլ Նիկոլ Փաշինյանի հետ եք հարցերը լուծել։ Նա էր, չէ՞, սիրում ասել, որ ճամպրուկներով փող են տանում Բաղրամյան 26։ Հիմա չիմանա՞նք՝ ինչ ճամպրուկներ են տարվել Կառավարական տուն։ Գուցե իրոք ճամպրուկներով տվել են, նա էլ զանգել-ասել է՝ կարճեք գործը։ Իսկ ինչո՞ւ ես այդ կասկածը չունենամ։ Որովհետև արդա՞ր եք․ ո՞վ է ասում, որ արդար եք, բացի ձեզնից։ Դրաա համար ցույց տվեք ուսումնասիրությունները, անունները, հրապարակեք, որ մամուլն էլ իր գործն անի։ Այլապես՝ մեզ մոտ կասկածներ են, թե ինչու եք կարճել գործերը ու ինչու եք թաքցնում, թե ովքեր են։ Մարդու անունը հանում եք, հռչակում թալանչի, հետո վարույթը կասեցնում եք, որովհետև գուցե հիմք չկա կամ գուցե պայմանավորվել եք հետը, ինչ-որ ձև․ բայց դրա մասին ոչ ոք չի իմանում։ Կոռուպցիան հենց այսպիսի տեսք չունի՞։

Մյուս հարցով փորձել ենք ճշտել՝ «համաձայնության կամ հաշտության կնքում քա՞նի դեպքով կա, ովքե՞ր են այդ անձինք։ Սա էլ է, ասում են, գաղտնիք։ Նրանց թիվը 11 է, և կարծում ենք՝ հանրությունն իրավունք ունի իմանալու, թե ովքեր են այն 11 հոգին, որ գործարքի են գնացել դատախազության հետ, համարել են, որ իրենց գույքն ապօրինի է, և մի մասը տվել են պետբյուջե․ կամ գուցե համարել են, թե իրենց գույքն ամբողջությամբ օրինական է, բայց ստիպված են եղել իրենց օրինական գույքի մի մասը տալ, որպեսզի հեռու մնան տարիներով ձգվող դատական քաշքշուկներից և այլնից։ Հաշտության դեպքերով մոտ 15 մլն դոլարի շարժական և անշարժ գույք, դրամական միջոցներ են բռնագանձվել։ Բայց քանի որ անուներ չեն հրապարակվում, չենք կարող պարզել՝ իրո՞ք այդքան գումար է, թե՞ այդաքան է հայտարարված և պետբյուջե մտած գումարը, ճամպրուկներով գումաչրներ էլ են տարվել, որոնք թաքցվում են։ Կրկնում եմ, քանի թափանցիկություն չկա, կարող ենք մտածել ինչ ուզում ենք։ Երբ մի մասը հրապարակային եք անում, մյուսն էլ արեք՝ կասկածները փարատելու համար։

Դուք մի մասով հայտարարում եք թալանչի, մյուս մասով ասում եք՝ չեմ ասի ովքեր են, բայց իրենց մոտ ամեն ինչ կարգին է։ Ցույց տուր տեսնենք թղթերը, ի՞նչն է կարգին։ Որ դատախազությունը ծառայում է իշխող կուսակցության շահերին, տեսել ենք, իսկ ուրիշ ինչե՞ր կարող է անել այդ կուսակցության համար։ Փաշինյանի քաղաքական հակառակորդների մասով վարույթները, որպես քարոզչական նյութ, դուք ցույց եք տալիս, անընդհատ կրկնում եք, ուռճացնում եք, հասկանում ենք՝ Նիկոլի պայքարի ձևն է, բայց այս դեպքերում ինչո՞ւ եք լռում։ Կրկնում եմ՝ դատախազության գործելաոճը մի շարք կասկածներ է հարուցում անաչառության, թափանցիկության, կոռուպցիոն գործարքների, իշխանության մտերիմների վերաբերյալ առանձնահատուկ վերաբերմունքի և այլնի մասով։

Մեկ զուտ պատահական օրինակ բերեմ՝ «Սաշիկի գործը». Փաշինյանը 2018 թվականին միտինգում ասաց, թե բանկում այսքան փող ունի, հետո հայտարարեց, թե 30 մլն դոլար տվել է պետությանը, ու պրծավ։ Ո՞ւր է վարույթը, ո՞ւր է համաձայնությունը։ Իսկ կարող է՞ որ ոչ թե 30 մլն դոլար էր, այլ՝ 230 մլն դոլար, 30-ը՝ բյուջե, 200 միլիոնը՝ գրպաններ։ Նիկոլ Փաշինյանը միշտ ասել է՝ Սաշիկը սաղից փայ է 50/50։ Չեմ ասում՝ ճիշտ էր, թե սուտ էր, ասում եմ՝ Սաշիկը Նիկոլի սիրած օրինակն է, ու հայտարարել է Նիկոլը, թե 30 մլն դոլար է տվել։ Ո՞ւր է հիմքը, տակի թուղթը, պատճառը։ Իսկ գուցե 30 մլն դոլար պետբյուջե է տվել, կես միլիարդ դոլար ա՞յլ տեղ։

Լավ, իսկ ի՞նչ պատկեր ունենք ապօրինի գույքի բռնագանձումների վերաբերյալ։ Սա էլ է շատ հետաքրքիր, ժողովուրդ ջան։ Աննա Վարդապետյանը հայտարարում է, թե սեպտեմբերի դրությամբ, ուշադրություն, ընդամենը երկու դատական ակտ կա, որ մտել է օրինական ուժի մեջ։ 9 տարի խոսում են ապօրինի հարստացման մասին, կա ընդամենը երկու դատական ակտ, որոնցից մեկը 750 հազար դոլարի մասին է։ Իսկ գիտե՞ք որքան է հայցերի թիվը. դատարաններում քննվում է 175 հայց, 5 տարում ունեն երկու ակտ։ Պահանջում են վերադարձնել, ուշադրություն՝ 1,7 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ գիտե՞ք 9 տարում որքան են, այսպես ասած, վերադարձրել․ 20 մլն դոլար։ 20 մլն դոլարը գիտե՞ք 1,7 մլրդ-ի քանի տոկոսն է՝ 1,18 տոկոսը։ 9 տարում վերադարձրել են իրենց ասած «թալանի» 1 տոկոսը։ Իսկ թե ինչու է հայտարարվել 1,7 մլրդ դոլար, դա ինչ թիվ է, ինչպես է կազմվել, դա էլ է հետաքրքիր, մի առիթով կանդրադառնանք։

Կարճ ասած՝ էն գործելաոճը, որը դատախազությունը որդեգրել է, հարցեր են, ոչ թե պատասխաններ։ Իսկ որ ասում են՝ թալանը վերադարձնում ենք, ո՞ւմ եք վերադարձնում, ո՞ւմ գրպաններն են գնում այդ գումարները։ Այո, ապօրինի հարստացածները պետք է վերադարձնեն պետությանը, ժողովրդին, բայց նրա՞նց է վերադարձվում, թե՞ անցնում է թալանչիների ձեռքից ձեռք։ Այնպես որ՝ ձեր բռնած գործից կոռուպցիայի հոտը փչում է։ Լավ, իսկ որ մասը որ պետբյուջե է մտնում, դա արդյո՞ք վերադարձ է ժողովրդին։ Մենք տեսնում ենք, որ ժողովրդի թոշակի ընդամենը 1000 դրամով բարձրացումը չեղարկում են, կառավարությունը, սակայն, հայտարարել է իրենց աշխատավարձը կրկնապատկելու մասին, այսինքն՝ տրվում է ՔՊ-ական պաշտոնյաներին, տրվում է նախարար Համբարձումին, որ 12,5 հազար դոլարանոց հյուրանոցի սենյակ վարձակալի, տրվում է Նիկոլին, որ երկրից-երկիր թռչի բանանի ռոլիկ նկարելու համար, տրվում է, որ ՔՊ-ականները շքեղ ու ճոխ ապրեն։ Իսկ դա կոչվում է թալան։ Ժողովրդին ոչինչ չի վերադարձվում, միայն ռեպորտաժներ, խոստումներ։

Սևակ Հակոբյան

Նմանատիպ նյութեր

Հիփոթեք` 0% կանխավճարով. Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON Expo-ի շրջանակում

Հիփոթեք` 0% կանխավճարով. Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON Expo-ի շրջանակում

Հիփոթեքային շուկայի առաջատար Ամերիաբանկը նոյեմբերի 13-15-ը մասնակցում է անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի ամենամեծ և մասշտաբային ցուցահանդեսին` TOON Expo-ին: Ցուցահանդեսի այցելուների համար Ամերիաբանկն ունի հատուկ առաջարկ` հնարավորություն Բանկի հետ համագործակցող...

Սասունցի Դավիթ փողոցում բшխվել են «Subaru»-ն ու «Nissan Tiida»-ն. կան վիրավորներ

Սասունցի Դավիթ փողոցում բшխվել են «Subaru»-ն ու «Nissan Tiida»-ն. կան վիրավորներ

Այսօր՝ նոյեմբերի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:25-ի սահմաններում Սասունցի Դավիթ փողոցում՝ սովետական տարիներից հայտնի «Բութանիա գաստրոնոմի» մոտ, բախվել են «Subaru» ու «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով...

Ֆրանսիա, Թուրքիա, Իռլանդիա, հիմա էլ՝ Կամբոջա․ Փաշինյանի շրջագայությունը շարունակվում է

Ֆրանսիա, Թուրքիա, Իռլանդիա, հիմա էլ՝ Կամբոջա․ Փաշինյանի շրջագայությունը շարունակվում է

Կարճատև այցով վերադառնում եմ Երևան, որովհետև վաղը մեկնելու ենք Կամբոջա՝ Ֆրանկոֆոնիայի կազմակերպության գագաթնաժողովին մասնակցելու: Այս մասին ասել է Փաշինյանը՝ ինքնաթիռից հրապարակված տեսանյութում: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 12-13-ն աշխատանքային այցով մեկնել...

«Ի դեպ»․ Ողջ պետական ապարատի փոխարեն՝ Փաշինյանը

«Ի դեպ»․ Ողջ պետական ապարատի փոխարեն՝ Փաշինյանը

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը սոցկայքերով մի քանի անգամ ցուցադրել է, թե ինչպես է ընթերցում քաղաքացիների նամակները։ Հընթացս բողոքում է, որ դրանք շատանում են։ Նախ՝ հիշենք, որ 2018 թվականին իշխանության գալով՝ հայտարարում էր, թե պետք է ստեղծվի տարածքային կառավարման...

Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորը հրաժարվել է քննել գործը. Ինքնաբացարկ է հայտնել. «Փաստինֆո»

Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորը հրաժարվել է քննել գործը. Ինքնաբացարկ է հայտնել. «Փաստինֆո»

Կալանավորվելուց 20 օր անց «Նուբարաշեն» ՔԿՀ-ում սրտի կաթվածից մահացած՝ Ստեփանավանի ընտրություններում «Ուժեղ Հայաստան» կուսակցության համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանի գործով դատավոր Արամ Գրիգորյանն ինքնաբացարկ է հայտնել։ Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն։ Ինչպես արդեն...