ՀՀ կառավարությունը Հայաստանի ամենամեծ բարերարն է։ Սա մեր կարծիքը չէ, այլ՝ Նիկոլ Փաշինյանի, իսկ որպես հիմնավորող փաստ նշում է, թե 9 միլիարդ դոլարով ավելացրել են պետական բյուջեն։
Փորձենք այս անգամ կասկածի տակ չդնել հայտարարությունը, հավատանք, բայց նաև ստուգենք, թե որն է եղել քաղաքացու օգուտը։
2018 թվականի ապրիլի դրությամբ ՀՀ պետական պարտքը եղել է 6․87 միլիարդ դոլար։ 2026 թվականի սեպտեմբերի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմում է 14․33 միլիարդ դոլար։
Այս թիվն, ի դեպ, կառավարության այսօրվա նիստում ավելացվել է մոտ 270 միլիոն եվրոյով։ Այսինքն՝ 8 տարում Նիկոլ Փաշինյանն ավելի շատ պետական պարտք է կուտակել, քան իրենից առաջ 27 տարում։
Մանրամասն՝ տեսանյութում։




