Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը քննադատել է 2027 թվականի պետական բյուջեի նախագծով պաշտպանության և ներքին գործերի ոլորտներին հատկացվող ֆինանսավորումը՝ ընդգծելով, որ Ներքին գործերի նախարարության բյուջեն ավելանում է շուրջ 40 տոկոսով, մինչդեռ պաշտպանության ոլորտինը՝ ընդամենը 9 տոկոսով։
«Որպեսզի պատկերացնենք, թե ինչպես է Հայաստանի կառավարությունը, իշխանությունը վերաբերվում ոստիկանությանը, բանակին և մեր ազգային անվտանգությանը, գործընկերներս մի քանի անգամ խոսեցին։ Հաջորդ տարի Ներքին գործերի նախարարության բյուջեն ավելացվում է շուրջ 40 տոկոսով, իսկ բանակինը՝ 9 տոկոսով»,- ասել է Մանուկյանը։




