Փաշինյանն իր ամբողջ գործունեության ընթացքում եղել է քաղաքացիական բախումների կողմնակից․ Մանուկյան 

2 Նոյեմբերի, 2026

Նիկոլ Փաշինյանն իր ամբողջ գործունեության ընթացքում եղել է քաղաքացիական բախումների կողմնակից, նախաձեռնող և ինժեներ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 2-ին, հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Փաշինյանի հայտարարությունը՝ ընդդիմության նկատմամբ հնարավոր ճնշման վերաբերյալ, քաղաքացիական բախումների կոչ չէ՞։

«Մարտի 1-ից սկսած՝ հետագա տարիներին և իր վարչապետության ամբողջ ընթացքում նա եղել է տոտալ ներհասարակական հակամարտության հրահրողն ու գլխավոր ճարտարապետը։ Դրա համար էլ մեր հասարակության ներհասարակական հակամարտությունն ուղղակի սահմաններ չի ճանաչում։

Երկու օր առաջ զինված ուժերում հերթական զոհը եղավ։ Սա շատ խորքային խնդիր է։ Կառավարությունն, իբր, միջգերատեսչական հանձնաժողով է ստեղծել։ Իմ ունեցած նախնական տեղեկություններով՝ այն, ինչին հանգել են, ուղղակի խայտառակություն է, բայց քանի դեռ պաշտոնական տեղեկություն չունեմ, չեմ հրապարակի։ Բայց այն, ինչ կատարվում է զինված ուժերում, այդ անհանդուրժողականությունը օդից չի իջել։ Դա միայն զինված ուժերում չէ։ Առավոտից գիշեր իշխանության ատելության խոսքն է հորդում, ներհասարակական պառակտման այդ տոտալ արշավը, որն իր դրսևորումներն է ունենում դպրոցում, զինված ուժերում, փողոցում, ընտանիքներում, հարազատների շրջանում։

Նրա սիրտը փառավորվում է, երբ հասարակության մեջ բախումներ են լինում»,- նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Փեսային ու աներոջը «քցեցին»․ «Հրապարակ»

Փեսային ու աներոջը «քցեցին»․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպեսեւ սպասվում էր, Կոտայքի երկարամյա փոխմարզպետ Վասակ Վարդանյանը երեկ հայտարարեց պաշտոնից հեռանալու մասին։ Նա ԵԿՄ նախագահ, ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Սասուն Միքայելյանի փեսան է, տեւական ժամանակ հավակնում էր մարզպետի պաշտոնին, սակայն ինչպես...

«Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. «Փաստ»

«Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Ստեփանավանը ևս մեկ անգամ դարձավ «ժողովրդավարության բաստիոնի» այն թատերաբեմը, որտեղ ցույց տրվեց, թե ինչպես է պետք տանել «ջախջախիչ հաղթանակներ»։ Իշխանական տրամաբանությունն այնքան պարզ է ու «հանճարեղ», որ կարելի է մտցնել քաղաքագիտության դասագրքերի...

Հայաստանի խնդրանքով հետաձգվել է Ռուսաստանի դեմ բողոքի քննությունը․ ի՞նչ է թաքցնում Պապոյանը․ «Ժողովուրդ»

Հայաստանի խնդրանքով հետաձգվել է Ռուսաստանի դեմ բողոքի քննությունը․ ի՞նչ է թաքցնում Պապոյանը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանը ԵԱՏՄ-ում պահանջում է Ռուսաստանի կողմից հայկական արտադրանքի նկատմամբ կիրառված սահմանափակումները ճանաչել առևտրային խոչընդոտ, սակայն այդ պահանջի քննարկումը Հայաստանի իսկ նախաձեռնությամբ մեկ շաբաթով հետաձգվել է։ Էկոնոմիկայի նախարար...

Իշխանական «ցանցը» պետական ապարատում. «Փաստ»

Իշխանական «ցանցը» պետական ապարատում. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Վերջին շրջանում հանրային քննարկումների և մամուլի հրապարակումների առանցքում են հայտնվել պետական կառույցներում, հիմնադրամներում, նախարարություններում և պետական մասնակցությամբ խոշոր ընկերություններում իրականացվող կադրային նշանակումները։...

Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ուկրաինան նոյեմբերի 10-11-ը բանակցություններ կանցկացնեն Աբու Դաբիում

Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ուկրաինան նոյեմբերի 10-11-ը բանակցություններ կանցկացնեն Աբու Դաբիում

Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ուկրաինան նոյեմբերի 10-11-ը բանակցություններ կանցկացնեն Աբու Դաբիում։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։ Նրա խոսքով՝ կողմերը կքննարկեն հակամարտության դադարեցման, անվտանգության երաշխիքների, լարվածության թուլացման և...