Փեսային ու աներոջը «քցեցին»․ «Հրապարակ»

3 Նոյեմբերի, 2026

«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպեսեւ սպասվում էր, Կոտայքի երկարամյա փոխմարզպետ Վասակ Վարդանյանը երեկ հայտարարեց պաշտոնից հեռանալու մասին։ Նա ԵԿՄ նախագահ, ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Սասուն Միքայելյանի փեսան է, տեւական ժամանակ հավակնում էր մարզպետի պաշտոնին, սակայն ինչպես Միքայելյանին պատժեցին ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնը Վիլեն Գաբրիելյանին տալով, այնպես էլ փեսային «քցեցին» մարզպետ նշանակելով Ռոմանոս Պետրոսյանի կադրին Լիլիթ Ստեփանյանին: Փաշինյանը չցանկացավ, որ Միքայելյանի դինաստիան Կոտայքում ավելի ուժեղանա, որ նրա՝ պատգամավոր, որդու Հրազդանի քաղաքապետ լինելը բավարար է:

Մենք դեռ շաբաթներ առաջ էինք գրել, որ եթե այլ անձ մարզպետ նշանակվի, Վասակ Վարդանյանը դիմում կներկայացնի։ Նա ՔՊ-ի հնաբնակներից է, դեռ ՀՀԿ-ի ժամանակ մասնակցել է Հրազդանի համայնքապետի ընտրություններին եւ ավագանիում տեղ գտել։ Պաշտոնից հեռանալու մասին հայտարարության մեջ նշել է, որ պատրաստ է փորձը, ուժն ու ջանքերը ներդնել այնտեղ, որտեղ կարող է օգտակար լինել Հայաստանի Հանրապետությանը։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Իրանի հնարավոր պատասխան հարվածների աշխարհագրությունը կարող է ներառել նաև Ադրբեջանը․ Ոսկանյան

Իրանի հնարավոր պատասխան հարվածների աշխարհագրությունը կարող է ներառել նաև Ադրբեջանը․ Ոսկանյան

Իրանի հոգևոր առաջնորդի «առանց աշխարհագրական սահմանափակման» պատասխան հարվածներ հասցնելու հրահանգն, ամենայն հավանականությամբ, վերաբերելի է նաև արհեստածին Ադրբեջանին։ Այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։ «Այսօր այդ երկրի հետ սահմանին իրանական հրթիռների տեղակայման...

Ուշիի ոլորաններում վթարի հետևանքով տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է

Ուշիի ոլորաններում վթարի հետևանքով տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է

Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով 3 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Հաղորդում են Առողջապահության նախարարությունից։ Տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, գտնվում է...

Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր

Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր

Այսօր՝ նոյեմբերի 3-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 21։10-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհին, Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass» մակնիշի, «Opel Zafira» մակնիշի, «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենաները և...

Դեռ հայտնի չէ, թե ով կներկայացնի Ռուսաստանը՝ Մելանյա Թրամփի հետ հանդիպմանը․ Պեսկով

Դեռ հայտնի չէ, թե ով կներկայացնի Ռուսաստանը՝ Մելանյա Թրամփի հետ հանդիպմանը․ Պեսկով

Դեռ հայտնի չէ, թե ով կներկայացնի Ռուսաստանը՝ նոյեմբերի 5-ին Մելանյա Թրամփի հետ հանդիպմանը, հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Պեսկովը։ Նա նաև հայտնել է, որ Աբու Դաբի մեկնող պատվիրակության կազմում կլինեն տարբեր գերատեսչությունների, այդ թվում՝ ԱԳՆ ներկայացուցիչներ։ Ավելի...

Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների, մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարումը

Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների, մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարումը

Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների, մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարումը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։ «2027 թվականի հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում, հանրային սննդի օբյեկտներում, առևտրի իրականացման...