«Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. «Փաստ»

3 Նոյեմբերի, 2026

«Փաստ» թերթը գրում է. «Ստեփանավանը ևս մեկ անգամ դարձավ «ժողովրդավարության բաստիոնի» այն թատերաբեմը, որտեղ ցույց տրվեց, թե ինչպես է պետք տանել «ջախջախիչ հաղթանակներ»։ Իշխանական տրամաբանությունն այնքան պարզ է ու «հանճարեղ», որ կարելի է մտցնել քաղաքագիտության դասագրքերի մեջ՝ որպես «նորարարական տեխնոլոգիա». ինչո՞ւ հոգնել, քարոզարշավ անել, ժողովրդին համոզել կամ ծրագրեր ներկայացնել, եթե կարելի է ընտրություններից առաջ հիմնական մրցակցին ու իր թիմին պարզապես տանել բանտ։ Ահա և «ջախջախիչ հաղթանակի» ողջ գաղտնիքը. դատարկ ռինգում ինքն իրեն հաղթող հռչակելն, իհարկե, աննախադեպ «քաջություն» է պահանջում։

Դե, իշխանություններն էլ իրենց նախընտրական գլխավոր գործիքը դարձրել են ոչ թե քվեաթերթիկը, այլ ձեռնաշղթաները։ Հոկտեմբերի 21-ին «Ուժեղ Հայաստանի» գրասենյակում այնպիսի «օրինական» իրարանցում սարքեցին, որ 14 հոգու միանգամից մեկուսացրին, իսկ համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանին ու նրա թիմակիցներին արագի մեջ տեղավորեցին կալանավայրերում ու տնային կալանքներում։ Մեկ էլ տեսար՝ մրցակիցը հանկարծ բնականոն քարոզարշավ արեց ու քվեներ հավաքեց. չէ՞ որ ավելի ապահով է, երբ թեկնածուն քվեարկության օրը ճաղերի հետևում է, իսկ դուք հանգիստ կրում եք հաղթական դափնիները։ Այդպես «ջախջախելն» ու հետո կրծքին խփելը, թե «տեսաք՝ ինչպես հաղթեցինք», մոտավորապես նույնն է, թե դատարկ ռինգում մենամարտես ու քեզ աշխարհի չեմպիոն հռչակես։

Իսկ երբ «Ուժեղ Հայաստանն» անվավեր ճանաչելու դիմում ներկայացրեց ու փորձեց բողոքարկել ընտրության այս «հանճարեղ» արդյունքները, իշխանական համակարգն ակնթարթորեն միացրեց իր ավտոմատ մերժման կոճակը։ Ո՞վ է տեսել սեփական «նկարած» հաղթանակն իշխանությունը չեղարկի մի դիմումով։ Ձևակերպելով այս իշխանության «արդարամտության» իրական դեմքը՝ Գոհար Մելոյանը արձանագրեց. «Դե, բնականաբար մերժեցին»։

Հիմա էլ իշխանավորները երևի հպարտացած սպասում են միջազգային գործընկերների արձագանքին. պատկերացնո՞ւմ եք՝ դրսում նստած պաշտոնյաների զարմանքը, երբ տեսնեն, որ «ժողովրդավարության» անվան տակ ընդդիմադիրներին պարզապես չեզոքացնում են ընտրություններից առաջ, իսկ հետո լուրջ դեմքով հայտարարում իրենց «ժողովրդական մանդատի» մասին։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․ Հայաստանը սպառնալիքների առաջ է երկու ճակատում. Սասունյան

Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․ Հայաստանը սպառնալիքների առաջ է երկու ճակատում. Սասունյան

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկռտուքի մեջ․ նրանք հարվածներ էին հասցնում միմյանց և նույնիսկ աթոռ նետում, ինչի հետևանքով ոմանց քիթն արյունահոսել էր, իսկ հագուստները՝ պատռվել։ Երկու կողմից սպառնացող հարևաններից զատ՝...

Ռուսաստանը սահմանափակել է ռուբլու կանխիկ արտահանումը Հայաստան և մի շարք այլ երկրներ

Ռուսաստանը սահմանափակել է ռուբլու կանխիկ արտահանումը Հայաստան և մի շարք այլ երկրներ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 29-ին ստորագրել է թիվ 706 հրամանագիրը, որով սահմանափակումներ են սահմանվել Ռուսաստանից ռուբլու կանխիկ արտահանման նկատմամբ։ Այս մասին տեղեկանում ենք Կրեմլի պաշտոնական կայքից: Հրամանագրի համաձայն՝ դեպի ԵԱՏՄ անդամ երկրներ,...

Այսօր ԱՄՆ-ում միջանկյալ ընտրություններ են, արդյո՞ք ընտրությունները կազդեն Իրանին hարվածելու որոշման վրա․ Սուրեն Սարգսյան

Այսօր ԱՄՆ-ում միջանկյալ ընտրություններ են, արդյո՞ք ընտրությունները կազդեն Իրանին hարվածելու որոշման վրա․ Սուրեն Սարգսյան

Այսօր ԱՄՆ-ում միջանկյալ ընտրություններ են, արդյո՞ք ընտրությունները կազդեն Իրանին հարվածելու որոշման վրա։ Գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Այսօր ԱՄՆ-ում միջանկյալ ընտրություններ են։ Հանրապետականները մեծ հավանականությամբ կզիջեն իրենց ունեցած մեծամասնությունը...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Բյուջե-2027․ խորհրդարանը շարունակում է քննարկումները

Խորհրդարանը մշտական հանձնաժողովների նիստում շարունակում է 2027թ․ պետական բյուջեի նախագծի քննարկումները։ Այժմ քննարկվում է դատական մարմինների, պետական վերահսկողության ոլորտների հատկացումները։ Մանրամասն՝ ուղիղ...

Ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ-ում ընդդիմադիրների հետ միջադեպի կենտրոնում հայտնված ՔՊ-ական Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»

Ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ-ում ընդդիմադիրների հետ միջադեպի կենտրոնում հայտնված ՔՊ-ական Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է, թե ով է ԱԺ-ում ընդդիմադիր պատգամավորների հետ միջադեպի կենտրոնում հայտնված ՔՊ-ական նորաթուխ պատգամավոր Տիգրան Գալստյանը և ինչ ունեցվածք ունի։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ին Ազգային ժողովում տեղի...