Հայերեն լավ է խոսում, բայց հայկական կոդի հետ կապ չունեցող մարդ է․ Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյանի մասին 

24 Մարտի, 2026

«Իմ կարծիքով մենք պետք է հստակ մեր ծրագրով առաջ շարժվենք: Մենք չպետք է մտածենք, որ պրոցեսը անլրջացնելը դա ճիշտ տարբերակ է, դա մեր էության հետ չի բռնում ընդհանրապես: Մենք չենք կարող մեր ինքնությունը պահպանելու մասին չխոսալ, բայց մենք արդեն տեսնում ենք, թե ում հետ գործ ունենք»,- «Մեծ քաղաքականություն» փոդքասթի երրորդ թողարկման ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Այնուհետև հավելեց․
«Ես ժամանակին նաև էլեկտրիկ էլ եմ աշխատել, ընդհանրապես բանվոր էլ եմ աշխատել։ Ռուսերեն ասում են՝ методом втыка: Անգրագետ էլեկտրիկը, որ չի հասկանում՝ ոնց անի, փորձում է ստեղ-ընդեղ էդ методом втыка-ն, որտեղ զամըկանի չի տալիս, ուրեմն նորմալ է։ Հիմա այս մարդը քաղաքականության մեջ ինչ արել է, արել է методом втыка, բայց այդ втык-ի ժամանակ հազարավոր մարդիկ են զոհվել, հսկայական տարածքներ ենք կորցրել և հսկայական նյութական վնասներ ենք ունեցել որպես մի ազգ, մի ժողովուրդ: 
Մենք չենք կարող այդ ոճը, այդ մոտեցումը որդեգրել, որովհետև մենք պարտավոր ենք ամեն ինչ հաշվարկել: Եվ ընդհանրապես, երբ մարդ ընդունակ է իր ինտուիցիայով, գիտելիքներով կանխատեսել մի բան, սա նշանակում է, որ այդ մարդը ի վիճակի է տարբեր փաստեր, տարբեր հանգամանքներ կպցնել, այդ լեգոն հավաքել, այդ պատկերը ստանալ։ Ինքը դա չունի, ուղղակի չունի։ 
Երեկվա միջադեպը՝ մետրոյում այդ կնոջ վրա իր հարձակումը խոսում է մի բանի մասին, որ ինքը նաև չունի հայկական դաստիարակության կոդը։ Ես չեմ պատկերացնում ոնց է կարելի մի կնոջ երեխայի հետ, փոքր երեխայի հետ խոսալ այդ տոնով։ Ինձ համար սա ապշելու մի երևույթ էր և դա դրսևորվեց երկրի առաջին դեմքի կողմից: Այս մարդը հայության հետ կապ չունի: Հայերեն լավ է խոսում, բայց հայկական կոդի հետ կապ չունեցող մարդ է: Չի հասկանում ինչ է մայրը փոքր երեխայի հետ և չի կարողանում զսպել իր բնավորությամբ այդ խայտառակ ինչ-որ կողմերը: Սա պրոբլեմ է»։
Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Բայրամովն ու Արաղչին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում

Բայրամովն ու Արաղչին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում

Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովն ու Աբաս Արաղչին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Իրանի երկկողմ ու բազմակողմ օրակարգը, ինչպես նաև տարածաշրջանային գործընթացները։ Կողմերն...

Մեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհները. Գառնիկ Դանիելյան

Մեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհները. Գառնիկ Դանիելյան

«Քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը կալանքից փոխվեց տնային կալանքի։ Միաժամանակ կշարունակի գործել այլ անձանց հետ շփվելու արգելքը»,-գրում է ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, շարունակելով. «Մեկ կարևոր արձանագրում․ տնային կալանքը...

Երևանում աներձագը «Lexus»-ով վրաերթի է ենթարկել փեսային, ապա դիմել փախուստի

Երևանում աներձագը «Lexus»-ով վրաերթի է ենթարկել փեսային, ապա դիմել փախուստի

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Նազարբեկյան 26...

Ծեծկռտnւքի գործով կալանավորել են Մասիսի նախկին քաղաքապետի եղբորը. «Ժողովուրդ»

Ծեծկռտnւքի գործով կալանավորել են Մասիսի նախկին քաղաքապետի եղբորը. «Ժողովուրդ»

Արարատի մարզում ծեծկռտուքի գործով կալանավորել են Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբորը` Գոռ Համբարձումյանին, գրում է Armlur․am-ը։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ Արարատի մարզում հայտնի «Հրաշք այգի» ռեստորանում սեպտեմբերի 10–ին վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի...

Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց

Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց

Սեպտեմբերի 19-ին Երևանում հերթական ոտնձգությունն է տեղի ունեցել Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված «Ավտոբուս» ՓԲԸ-ի վարորդի նկատմամբ։ Հայտնում է shamshyan.com-ը: Այդ օրը՝ ժամը 20:40-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային...