Արսենը խցակիցներին ասել է՝ կրծքի հատվածում այրոցներ ունի, ներարկում է արվել. դիտորդական խմբի ղեկավար. «Ազատություն»

11 Նոյեմբերի, 2026

Կալանավայրում ընդդիմադիր գործիչ Արսեն Գևորգյանի մահից հետո Նուբարաշենի բանտ է այցելել Քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խումբը և զրուցել Գևորգյանի խցակիցների ու բանտի ղեկավարության հետ՝ փորձելով պարզել մահվանը նախորդած հանգամանքները:

Դիտորդական խմբի ղեկավար Արման Սահակյանի փոխանցմամբ՝ խցակիցներն իրենց պատմել են, որ Գևորգյանը երեկ վաղ առավոտյան բողոքել է կրծքավանդակի շրջանում սուր ցավերից:

«Խցակիցները մեզ հայտնեցին, որ նոյեմբերի 10-ի առավոտյան Արսենը գանգատվել է սրտի շրջանում առաջացած ցավերից, ասել է, որ կրծքի հատվածում ունի այրոցներ, խցակիցները տեղեկությունը փոխանցել են աշխատակիցներին՝ բժշկին կանչելու նպատակով, կանչել են հերթապահ բուժակին»,- «Ազատությանը» պատմեց Սահակյանը:

«Բժշկական աջակցությունը, ըստ խցակիցների, եղել է ներարկման տեսքով, կարծես թե ցավազրկման տեսանկյունից, և զուգահեռաբար շտապօգնություն է կանչվել: Շտապօգնության ժամանման պահին, խցակիցների փոխանցմամբ, Արսեն Գևորգյանը դեռևս գիտակից է եղել, սակայն գտնվել է արդեն ծայրահեղ ծանր, մահամերձ վիճակում»,- նշեց դիտորդական խմբի ղեկավարը՝ հավելելով, որ քննությունը պետք է ցույց տա, թե ինչ դեղորայք է ներարկվել Գևորգյանին:

Իսկ ինչո՞ւ է բուժակը մոտեցել, արդյոք Նուբարաշենի բանտում բժիշկ չկա՞. Արման Սահակյանի փոխանցմամբ՝ քրեակատարողական հիմնարկը ունի բժիշկ, սակայն նա տեղում է լինում միայն աշխատանքային ժամերին, ոչ աշխատանքյաին ժամերին հերաթապահություն է իրականացնում բուժակը:

Դիտորդական խմբի ղեկավարն ասաց՝ իրենք չեն կարող գնահատական տալ, թե եթե տեղում բժիշկ լիներ, հնարավոր կլիներ փրկել Գևորգյանի կյանքը: Շեշտեց, որ դա մասնագիտական հարց է:

Քրեկատարողական հիմարկից դիտորդներին նաև փոխանցել են, որ Արսեն Գևորգյանը իրենց մոտ ընդունվել է հոկտեմբերի 22-ին, անցել է բուժզննություն, առողջական լուրջ խնդիր չեն հայտնաբերվել, Գևորգյանն էլ առողջական որևէ խնդրի մասին չի հիշատակել:

46-ամյա Արսեն Գևորգյանը անցած ՏԻՄ ընտրություններում Ստեփանավանում ընդդիմադիր «Ուժեղ Հայաստանի» համայնքապետի թեկնածուն էր: Նա հոկտեմբերի 25-ի ընտրություններից առաջ կալանավորվել էր ընտրակաշառք տալու մեղադրանքով:

Նմանատիպ նյութեր

Խոշոր չափի գողության դեպք՝ Երևանում․ ավտոմեքենայից հափշտակել են 8 մլն դրամ. Շամշյան

Խոշոր չափի գողության դեպք՝ Երևանում․ ավտոմեքենայից հափշտակել են 8 մլն դրամ. Շամշյան

Հոկտեմբերի 29-ին անձնական ունեցվածքի խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը ժամը 16:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի վարչություն է դիմել Երևան քաղաքի Վերին Անտառային...

Մոսկվայում մեկնարկել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը

Մոսկվայում մեկնարկել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը

Մոսկվայում մեկնարկել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նեղ կազմով նիստը։ Նիստը բացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նիստին մասնակցում են Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը և...

Փոշու պարունակությունը Կենտրոն վարչական շրջանում գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան

Փոշու պարունակությունը Կենտրոն վարչական շրջանում գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը նոյեմբերի 4-10-ը (2026թ․) Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոնում՝ նոյեմբերի 4-5-ը և 8-10-ը, Արաբկիրում, Շենգավիթում և Նոր...

Թոշակների բարձրացման համար պետական բյուջեով լրացուցիչ միջոցներ չկան․ Վահե Հովհաննիսյան 

«Թոշակների բարձրացման համար Հայաստանի 2027 թվականի պետական բյուջեով լրացուցիչ միջոցներ չկան։ Բոլոր միջոցները հաշված են այն դեֆիցիտի և այն եկամուտների պայմաններում, որոնք պլանավորել ենք 2027-ին»,- ԱԺ-ում լրագրողներին ասաց ֆինանսների նախարար...

Հայաստանը չի մասնակցում աշխատանքներին. ՀԱՊԿ-ն կարձագանքի դրան․ Պեսկով

Հայաստանը չի մասնակցում աշխատանքներին. ՀԱՊԿ-ն կարձագանքի դրան․ Պեսկով

Հայաստանն ակնհայտորեն չի մասնակցում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) աշխատանքներին, և կազմակերպությունը կարձագանքի դրան։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը,...