Խոշոր չափի գողության դեպք՝ Երևանում․ ավտոմեքենայից հափշտակել են 8 մլն դրամ. Շամշյան

11 Նոյեմբերի, 2026

Հոկտեմբերի 29-ին անձնական ունեցվածքի խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը ժամը 16:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի վարչություն է դիմել Երևան քաղաքի Վերին Անտառային փողոցի բնակիչ 37-ամյա մի տղամարդ և հայտնել, որ այդ օրը ինքն իր ավտոմեքենան կայանել է Սայաթ-Նովա պողոտայի հասցեներից մեկի դիմաց և ավտոմեքենայից գողացել են խոշոր չափի գումար։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգով նշված հասցե են ժամանել Երևանի քրեական ոստիկանները, որտեղ տուժածը Երևանի բնակիչ 37-ամյա Վլադիմիր Մ.-ն հայտնել է, որ ինքը «Audi» մակնիշի «88 PP 888» համարանիշի ավտոմեքենան կայանել է նշված հասցեում և ժամը 17:00-ի սահմաններում նկատել է, որ ավտոմեքենայի սրահում եղած պայուսակի միջից անհայտ անձը կամ անձինք գողացել են 8 միլիոն դրամ։Դեպքի փաստով Երևանի քրեական ոստիկանությունում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական 2-րդ բաժին։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ գողության մասին Վլադիմիր Մ.-ն հայտնել է  օրեր անց՝ նոյեմբերի 2-ին, իսկ ավտոմեքենայի համարանիշները էլ արժեն 8 միլիոն դրամ։ Այստեղ են ասում 8 մլն դրամանոց՝ 8-երով համարանիշներով ավտոմեքենայից հափշտակել են 8 մլն դրամ։

 

Նմանատիպ նյութեր

Արսենը խցակիցներին ասել է՝ կրծքի հատվածում այրոցներ ունի, ներարկում է արվել. դիտորդական խմբի ղեկավար. «Ազատություն»

Արսենը խցակիցներին ասել է՝ կրծքի հատվածում այրոցներ ունի, ներարկում է արվել. դիտորդական խմբի ղեկավար. «Ազատություն»

Կալանավայրում ընդդիմադիր գործիչ Արսեն Գևորգյանի մահից հետո Նուբարաշենի բանտ է այցելել Քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խումբը և զրուցել Գևորգյանի խցակիցների ու բանտի ղեկավարության հետ՝ փորձելով պարզել մահվանը նախորդած...

Մոսկվայում մեկնարկել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը

Մոսկվայում մեկնարկել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը

Մոսկվայում մեկնարկել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նեղ կազմով նիստը։ Նիստը բացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նիստին մասնակցում են Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը և...

Փոշու պարունակությունը Կենտրոն վարչական շրջանում գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան

Փոշու պարունակությունը Կենտրոն վարչական շրջանում գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը նոյեմբերի 4-10-ը (2026թ․) Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոնում՝ նոյեմբերի 4-5-ը և 8-10-ը, Արաբկիրում, Շենգավիթում և Նոր...

Թոշակների բարձրացման համար պետական բյուջեով լրացուցիչ միջոցներ չկան․ Վահե Հովհաննիսյան 

«Թոշակների բարձրացման համար Հայաստանի 2027 թվականի պետական բյուջեով լրացուցիչ միջոցներ չկան։ Բոլոր միջոցները հաշված են այն դեֆիցիտի և այն եկամուտների պայմաններում, որոնք պլանավորել ենք 2027-ին»,- ԱԺ-ում լրագրողներին ասաց ֆինանսների նախարար...

Հայաստանը չի մասնակցում աշխատանքներին. ՀԱՊԿ-ն կարձագանքի դրան․ Պեսկով

Հայաստանը չի մասնակցում աշխատանքներին. ՀԱՊԿ-ն կարձագանքի դրան․ Պեսկով

Հայաստանն ակնհայտորեն չի մասնակցում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) աշխատանքներին, և կազմակերպությունը կարձագանքի դրան։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը,...