Ֆեյսբուքյան ֆեյք սիրո և աջակցության փոխարեն Փաշինյանը Արմավիրում «թարս չափալախ» ստացավ․ Արթուր Սուքոյան

23 Սեպտեմբերի, 2025

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

«Հայտնի խոսք կա՝ «ֆեստիվառը ելավ ջրի երես», և հենց սա է Նիկոլ Փաշինյանի վերջին սրացումների պատճառը։

Արմավիրում կազմակերպված «ֆեստիվառը» Նիկոլ Փաշինյանի համար ոչ թե տոն էր, այլ սթրես։ Այնտեղ նա ստիպված եղավ դուրս գալ իր համար սովորական դարձած ֆեյսբուքյան «ֆեյքային իրականությունից» ու տեսնել մարդկանց սառը վերաբերմունքը իր նկատմամբ։ Նա զգաց, որ ոչ միայն չի վայելում վստահություն, այլև մարդիկ նրան ատում են։

Ինչո՞ւ է Արմավիրի այս դրվագը Նիկոլին այս վիճակի մեջ գցել, չէ՞ որ առաջին դեպքը չէ, երբ նրան լավ չեն դիմավորում։

  1. Այդ այցը կազմակերպված էր պետական, կուսակցական և բավականին մեծ ֆինանսական ռեսուրսներով․ լուսանկարվող երեխաները պարզվեց թիմակիցների զավակներն էին, իսկ մի քանի «փաթաթվող» կանայք՝ ՔՊ տարածքային ակտիվիստներ։ Բայց անգամ այս ամբողջ բեմականացված միջավայրը չկարողացավ թաքցնել իրականությունը։
  2. Արմավիրը Փաշինյանի համար եղել է այն եզակի մարզը, որտեղ նա 21-ին ստացել էր ավելի շատ ձայներ, քան 18-ին։ Այլ խոսքով՝ Արմավիրը նրա համար «ընտրական բաստիոն» էր, «հեղափոխական մարզ»։ Իսկ եթե այսօր այդ մարզում ջերմ դիմավորելու փոխարեն նրան սառը ճանապարհում են, ապա դա նրա համար ոչ միայն վիրավորական էր, այլ նաև քաղաքական ծանր կորուստ և հետևություններ անելու պատճառ։
  3. Ժողովրդի նման անտարբեր և ատելությամբ լցված վերաբերմունքը հատուկ կազմակերպված չէր որևէ ընդդիմադիր քաղաքական ուժի կողմից։ Դա առանձին-առանձին արմավիրցիների բնական ռեակցիան էր՝ ուղղված այն «մարդուն», ով մինչև կոկորդը արյան մեջ է։

Եվ հենց այս հանգամանքներն են պատճառը, որ նա նորից ընկավ սրացումների ու ջղաձգումների մեջ՝ կրկին փորձելով հին մեթոդներով խաբել ու շեղել ժողովրդին։ Բայց հարցն այն է, որ ժողովուրդը կուլ չի տալիս նրա «նախաստորագրված կտերը»։ Նրա մեթոդները սպառվել են, իսկ «նախկին-նախկին-նախկին» լոզունգի ժամանակն անցել է. դա այլևս ոչ ոքի չի համոզում։

Նիկոլ Փաշինյանի քաղաքական անկումը մեզ վաղուց էր պարզ, բայց կամաց-կամաց նա էլ է սկսում դա տեսնել տարբեր առիթներով, և այդ առիթները գնալով շատանալու են։ Ֆեյսբուքյան ֆեյք սիրո և աջակցության փոխարեն Փաշինյանը Արմավիրում «թարս չափալախ» ստացավ։

Հ.Գ. Հա մեկ էլ էն 7-րդ համաժողովից` միայն ես նկատեցի՞, որ Նիկոլը ելույթի ժամանակ ոչ թե հուզվեց, այլ պարզապես փորձում էր զսպել իրեն, որ չբխկա, ու հազար ՔՊ մարմիններ սկսեցին ծափահարել»:

Նմանատիպ նյութեր

Աբու Դաբիում շարունակվում են  եռակողմ բանակցությունները 

Աբու Դաբիում շարունակվում են  եռակողմ բանակցությունները 

Աբու Դաբիում այսօր մեկնարկել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների եռակողմ բանակցությունների երկրորդ օրը։ Նոյեմբերի 10-ին կայացած բանակցությունների առաջին օրը տևել է ավելի քան չորս ժամ։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հանդիպումն արդյունավետ և...

Կրասնոյարսկ-Երևան չվերթի օդանավում հայտնաբերվել է կնոջ դի

Կրասնոյարսկ-Երևան չվերթի օդանավում հայտնաբերվել է կնոջ դի

Նոյեմբերի 1-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։ Այդ օրը ժամը 23:30-ի սահմաններում «Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության «ԲԱՐՍ» կայանից ահազանգ է ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն և...

Կփորձենք կազմակերպել, որ Սրբուհի Գալյանը հենց նախագահ Քոչարյանի խցում պատասխանատվություն կրի․ Աննա Գրիգորյան

  «Եթե տիկին Գալյանը կարծում է, որ նախագահ Քոչարյանի պահման պայմաններն իսկապես լավն են, թող գնա մի ամիս այնտեղ մնա։ Իսկ եթե պահը գա նաև իր անձնական պատասխանատվությունը կրելու, եթե իսկապես ինքը կարծում է, որ լավ պայմաններ են, մենք...

Եղեգնաձորում ավագանին քաղաքապետ ընտրեց․ ՔՊ-ի թեկնածուն չանցավ

Եղեգնաձորում ավագանին քաղաքապետ ընտրեց․ ՔՊ-ի թեկնածուն չանցավ

Այսօր՝ նոյեմբերի 11-ին, Եղեգնաձորում տեղի ուենցած ավագանու նիստում Դավիթ Հարությունյանն ընտրվել է Եղեգնաձորրի համայնքապետ։ Քաղաքացիական պայմանագրի թեկնածու Հուսիկ Սահակյանը ստացել է 13 ձայն, «Հանրապետություն» կուսակցության թեկնածուն՝ 14 ձայն։ ՔՊ–ն քվեարկության կեսից...

Թե բա՝ ծնողները հավաքվել են, ասել՝ հանկարծ պլանքաշ տնօրենին չհանեք․ սա հիվանդ հասարակության ախտանիշ է․մեդիափորձագետ

Թե բա՝ ծնողները հավաքվել են, ասել՝ հանկարծ պլանքաշ տնօրենին չհանեք․ սա հիվանդ հասարակության ախտանիշ է․մեդիափորձագետ

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը գրում է. «Թե բա՝ ծնողները հավաքվել են, ասել են հանկարծ պլանքաշ տնօրենին չհանեք, կբողոքենք ու կպայքարենք այդ որոշման դեմ։ Էն մանկապղծության համար դատված «բարերար» Սերոբ Տեր-Պողոսյանի մոտ աշխատած երեխաների ծնողների մեծ մասը էլի խնդիր չէր...