Ֆեյսբուքյան ֆեյք սիրո և աջակցության փոխարեն Փաշինյանը Արմավիրում «թարս չափալախ» ստացավ․ Արթուր Սուքոյան

23 Սեպտեմբերի, 2025

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

«Հայտնի խոսք կա՝ «ֆեստիվառը ելավ ջրի երես», և հենց սա է Նիկոլ Փաշինյանի վերջին սրացումների պատճառը։

Արմավիրում կազմակերպված «ֆեստիվառը» Նիկոլ Փաշինյանի համար ոչ թե տոն էր, այլ սթրես։ Այնտեղ նա ստիպված եղավ դուրս գալ իր համար սովորական դարձած ֆեյսբուքյան «ֆեյքային իրականությունից» ու տեսնել մարդկանց սառը վերաբերմունքը իր նկատմամբ։ Նա զգաց, որ ոչ միայն չի վայելում վստահություն, այլև մարդիկ նրան ատում են։

Ինչո՞ւ է Արմավիրի այս դրվագը Նիկոլին այս վիճակի մեջ գցել, չէ՞ որ առաջին դեպքը չէ, երբ նրան լավ չեն դիմավորում։

  1. Այդ այցը կազմակերպված էր պետական, կուսակցական և բավականին մեծ ֆինանսական ռեսուրսներով․ լուսանկարվող երեխաները պարզվեց թիմակիցների զավակներն էին, իսկ մի քանի «փաթաթվող» կանայք՝ ՔՊ տարածքային ակտիվիստներ։ Բայց անգամ այս ամբողջ բեմականացված միջավայրը չկարողացավ թաքցնել իրականությունը։
  2. Արմավիրը Փաշինյանի համար եղել է այն եզակի մարզը, որտեղ նա 21-ին ստացել էր ավելի շատ ձայներ, քան 18-ին։ Այլ խոսքով՝ Արմավիրը նրա համար «ընտրական բաստիոն» էր, «հեղափոխական մարզ»։ Իսկ եթե այսօր այդ մարզում ջերմ դիմավորելու փոխարեն նրան սառը ճանապարհում են, ապա դա նրա համար ոչ միայն վիրավորական էր, այլ նաև քաղաքական ծանր կորուստ և հետևություններ անելու պատճառ։
  3. Ժողովրդի նման անտարբեր և ատելությամբ լցված վերաբերմունքը հատուկ կազմակերպված չէր որևէ ընդդիմադիր քաղաքական ուժի կողմից։ Դա առանձին-առանձին արմավիրցիների բնական ռեակցիան էր՝ ուղղված այն «մարդուն», ով մինչև կոկորդը արյան մեջ է։

Եվ հենց այս հանգամանքներն են պատճառը, որ նա նորից ընկավ սրացումների ու ջղաձգումների մեջ՝ կրկին փորձելով հին մեթոդներով խաբել ու շեղել ժողովրդին։ Բայց հարցն այն է, որ ժողովուրդը կուլ չի տալիս նրա «նախաստորագրված կտերը»։ Նրա մեթոդները սպառվել են, իսկ «նախկին-նախկին-նախկին» լոզունգի ժամանակն անցել է. դա այլևս ոչ ոքի չի համոզում։

Նիկոլ Փաշինյանի քաղաքական անկումը մեզ վաղուց էր պարզ, բայց կամաց-կամաց նա էլ է սկսում դա տեսնել տարբեր առիթներով, և այդ առիթները գնալով շատանալու են։ Ֆեյսբուքյան ֆեյք սիրո և աջակցության փոխարեն Փաշինյանը Արմավիրում «թարս չափալախ» ստացավ։

Հ.Գ. Հա մեկ էլ էն 7-րդ համաժողովից` միայն ես նկատեցի՞, որ Նիկոլը ելույթի ժամանակ ոչ թե հուզվեց, այլ պարզապես փորձում էր զսպել իրեն, որ չբխկա, ու հազար ՔՊ մարմիններ սկսեցին ծափահարել»:

Նմանատիպ նյութեր

Որսորդական հրազենով հետապնդել է իր հետ վիճաբանած համագյուղացուն՝ կրակոցներ արձակել. նախաքննություն ավարտվել է

Որսորդական հրազենով հետապնդել է իր հետ վիճաբանած համագյուղացուն՝ կրակոցներ արձակել. նախաքննություն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է 3 անձի սպանության, անձին 2 անգամ ինքնասպանության հասցնելու փորձի, անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու, շորթման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը: Այս մասին հայտնում են Քննչական...

«Դուք այսօր մարդ եք սպանել». Քրիստինե Վարդանյան

«Դուք այսօր մարդ եք սպանել». Քրիստինե Վարդանյան

«Դուք այսօր մարդ եք սպանել»,- այս մասին գրել է ՀՅԴ ՀԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը: «Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը ոչ միայն նրան կալանավորելու հրահանգ տվածի և կալանավորման որոշում կայացրածի վրա է, այլև բոլոր այն...

Հայաստանը չի բարձրացրել ԱՊՀ-ից դուրս գալու հարցը. Լեբեդև

Հայաստանը չի բարձրացրել ԱՊՀ-ից դուրս գալու հարցը. Լեբեդև

Հայաստանը չի բարձրացրել ԱՊՀ-ից դուրս գալու հարցը, քանի որ Երևանը փաստացի դադարեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին։ Այս մասին ТАСС-ին ասել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը կոլեկտիվ անվտանգության միջազգային ֆորումի շրջանակներում։ «Ոչ։ Անձամբ վարչապետը և շատ...

Քրեական հեղինակությունը վեճ լուծելու համար 3500 դոլար է պահանջել

Քրեական հեղինակությունը վեճ լուծելու համար 3500 դոլար է պահանջել

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունան կողմից իրականացված քննչական և...

Բանտում ընդդիմադիր գործչի մահվան պատասխանատուն նա է, ում պատվերով մարդկանց վարկաբեկում ու կալանավորում են. «Ուժեղ Հայաստան»

Բանտում ընդդիմադիր գործչի մահվան պատասխանատուն նա է, ում պատվերով մարդկանց վարկաբեկում ու կալանավորում են. «Ուժեղ Հայաստան»

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ. «Խորը վշտով տեղեկացնում ենք, որ կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի ՏԻՄ ընտրությունների թեկնածու Արսեն Գևորգյանը, որին իշխանությունը ընտրություններից առաջ կալանավորեց`...