«Առնվազն 58 հազար 500 մարդու ձայն է կորել, իրականում՝ մոտ 60 հազար։ Սա շատ կարևոր է, որովհետև այդ ձայների տարբերությունն ազդում է մի շարք հարաբերությունների վրա։ Ես գտնում եմ, որ տվյալ միջոցը կիրառվել է բացառապես երեք հինգերորդն ապահովելու նպատակով։ Պնդում եմ, որ դա արվել է հենց այդ նպատակով։
Եթե Սահմանադրությունը չերաշխավորեր երեք կուսակցության ներկայությունը, ապա, կարծում եմ, ևս մի 10 տեղամասում ձայները անվավեր կճանաչեին։ Երկրորդ ուժին էլ կասեին՝ գիտե՞ք, դուք էլ տոկոսը չեք հավաքում։ Որովհետև անվավեր ճանաչելու արդյունքում բազան մնում է նույնը, պարզապես ձայները սկսում են պակասել։ Եթե նոր Սահմանադրությունը նման երաշխիք չտար, կասեին՝ ի՞նչ խնդիր կա, մի 10-15 տեղամասում էլ ինչ-որ բան կգտնեին։ Մեծ տեղամասերում էլ կասեին՝ այստեղ լույսը լավ չի վառվել, այստեղ տեսախցիկն է անջատվել, այստեղ առավոտյան ժամը 8-ի փոխարեն 8։03-ին են բացվել։ Ինչ-որ բան կգտնեին։
Հիմա չեմ ուզում գուշակել, բայց խնդիրն այն է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին ակնհայտորեն չեմ վստահում»,- այս մասին այսօր՝ նոյեմբերի 27-ին հայտարարեց փաստաբան Արամ Օրբելյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։






