Արդյունաբերության անկման խորացում, ծառայությունների աճի դանդաղում․ «Լույս» հիմնադրամ

27 Նոյեմբերի, 2026

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2026թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին։

Այսպես.

  • 2026թ. հոկտեմբերին արդյունաբերության անկման խորացումն ու ծառայությունների աճի դանդաղումը միաժամանակ սահմանափակել են տնտեսական ակտիվությունը։ ՏԱՑ-ի 12-ամսյա աճը նվազել է մինչև 3.5%, իսկ արդյունաբերության թողարկումը մեկ տարի առաջվա համեմատ կրճատվել է 12.9%-ով։ Շինարարությունը շարունակել է աճել շուրջ 24% տեմպով, մինչդեռ առևտրի շրջանառությունը գրեթե չի փոխվել։ Այս տարբերությունները ցույց են տալիս, թե որքանով է տասնամսյա ՏԱՑ-ի 6.4% աճը կախված ծառայությունների և շինարարության հետագա ընթացքից։
  • Արտաքին առևտրում հոկտեմբերն առանձնացել է ինչպես արտահանման, այնպես էլ ներմուծման կրճատմամբ։ Արտահանման 25.4% անկումը զգալիորեն գերազանցել է ներմուծման 4.1% անկմանը։ Տասն ամսում արտահանման արժեքը կազմել է ներմուծման մոտ կեսը։ Ապրանքային կազմի վերջին՝ իննամսյա տվյալներով թանկարժեք մետաղների և քարերի արտահանման անկումը միայն մասամբ է փոխհատուցվել հանքահումքային արտադրանքի արտահանման ավելացմամբ։ Տասն ամսում ապրանքների ներմուծման արժեքը գերազանցել է արտահանմանը 5,242.1 մլն ԱՄՆ դոլարով։
  • Հոկտեմբերին պետական բյուջեի ծախսերը եկամուտներին գերազանցել են 145.1 մլրդ դրամով, ինչի արդյունքում ինն ամիսների 27.8 մլրդ դրամ հավելուրդը տասն ամիսների արդյունքներով փոխվել է 117.3 մլրդ դրամ պակասուրդի։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պակասուրդը, այնուամենայնիվ, փոքր է եղել։ Հաշվեկշռի տարեկան բարելավումը պետք է դիտարկել նաև ծախսերի կառուցվածքի համատեքստում․ ընթացիկ ծախսերն աճել են 16.5%-ով, իսկ կապիտալ ծախսերը` կրճատվել 25.4%-ով։
  • Հոկտեմբերին կառավարության պարտքն ավելացել է 535.9 մլն ԱՄՆ դոլարով, որի շուրջ երկու երրորդը բաժին է ընկել ներքին պարտքի դոլարային արժեքի ավելացմանը։ Ներքին պարտքի շուկայում կարճ և միջին ժամկետով պետական պարտատոմսերի եկամտաբերությունները սեպտեմբերի համեմատ բարձրացել են։ Եթե այս մակարդակները պահպանվեն, նույն ժամկետներով նոր փոխառությունների ներգրավումը կարող է ավելացնել դրանց սպասարկման ծախսերը։

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ այստեղ։

Նմանատիպ նյութեր

Լարսը բացվել է բեռնատարների համար

Լարսը բացվել է բեռնատարների համար

Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է բեռնատարների համար։ Այս մասին հայտնում է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը։ Ճանապարհը նոյեմբերի 24-ից փակվել էր ձյան, մերկասառույցի և օդի ցածր ջերմաստիճանի պատճառով: «Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության...

Ռուսաստանն ու Չինաստանը Հարավային Կովկասում խաղաղության կողմնակից են. Կոպիրկին

Ռուսաստանն ու Չինաստանը Հարավային Կովկասում խաղաղության կողմնակից են. Կոպիրկին

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Չինաստանը հանդես են գալիս Հարավային Կովկասում խաղաղության և կայունության օգտին։ Նրա խոսքով՝ դա թույլ կտա բացահայտել տարածաշրջանի տնտեսական և տարանցիկ ներուժը։ Կոպիրկինը նաև նշել է, որ...

Փաշինյանի մոսկովյան այցը կհստակեցնի տարածաշրջանում ՌԴ ներկայության հեռանկարը․ Կռիլով

Փաշինյանի մոսկովյան այցը կհստակեցնի տարածաշրջանում ՌԴ ներկայության հեռանկարը․ Կռիլով

Հայաստանի արևմտամետ կողմնորոշումն ու ԵՄ-ին անդամակցելու ձգտումն անխուսափելիորեն կանդրադառնան Հարավային Կովկասում Ռուսաստանի դիրքերի վրա։ Այս տեսակետը հայտնեց ՌԳԱ Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, Կովկասագետների...

Կառավարությունը հաստատել է բուհերի 2027-2028 ուստարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը

Կառավարությունը հաստատել է բուհերի 2027-2028 ուստարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը

Կառավարությունը հոկտեմբերի 26-ի նիստում հաստատել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով (լրիվ և մասնակի բեռնվածությամբ) 2027-2028 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը։...