Տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով նոյեմբերի 30-ից Սարալանջի փողոցի՝ կից սխեմայում նշված ճանապարհահատվածում կարգելվի փոխադրամիջոցների կանգառը, իսկ տրանսպորտային հոսքերն առանձնացնելու, վերադասավորումները կանոնակարգելու համար Սարալանջի և Տերյան փողոցների խաչմերուկում կտեղադրվեն ռետինե կանգնակներ:
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։





