«Ընտրություննե՞ր է ուզում, «զադերժկան» ինչո՞ւմն է։ Թող հենց վաղը հայտարարի, հրաժարական տա, մենք էլ տեսնենք։ Եթե այդքան քաջ և անվախ է, թող հրաժարական տա։
Իսկ եթե մենք վախենայինք ընտրություններից, կասեինք՝ հա՛, հա՛, ճիշտ ես ասում, արի՛, արի՛, Սահմանադրությունը դիր հանրաքվեի։ Մենք էլ, ի վերջո, 12 հոգի ենք, իհարկե, 12 ձայն կտանք քեզ, մենակ թե հանկարծ նոր ընտրություններ չլինեն։
Այսինքն՝ Ձեր հարցի մեջ իրավիճակի վերլուծությունը, անկախ քաղաքական նախասիրություններից, հենց դա է ենթադրում։ Հետո մի հատ էլ կասեինք՝ վա՜յ, վա՜յ, վա՜յ, չէ՛, չէ՛, սպասի՛ր, այս ընտրությունները հետաձգիր, մի քիչ էլ ինստիտուցիոնալացրու, մի քիչ էլ վերջնականացրու։
Բայց մենք ասում ենք՝ չէ՛, չի լինելու։ Եթե պատրաստ ես, էլի եմ ասում՝ ի՞նչ է նշանակում՝ պատրա՞ստ եք նոր ընտրությունների։ Մենք ասում ենք՝ ընտրություն ես ուզում, հրաժարական տուր։
Հիմա Նիկոլ Փաշինյանի դարդը մեր պատրաստվածությո՞ւնն է։ Այնպիսի տպավորություն է, որ ինքը մեր մասին է մտածում։ Պետք չէ մեր մասին մտածել, թող իր մասին մտածի։ Ընտրություններ է ուզում, չի վախենում ընտրություններից՝ թող հրաժարական տա»,- այս մասին այսօր՝ նոյեմբերի 23-ին, հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։




