Զավեշտալի է իշխանական կայքերի ու ֆեյքերի վերնագրերը՝ «Ռոբերտ Քոչարյանը փորձել է լքել երկիրը, փորձել է փախչել». Ագնեսա Խամոյան

14 Հունիսի, 2026

Ագնեսա Խամոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ուրեմը առավոտյան երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը պաշտոնապես հաղորդագրություն է տարածում, որ նախագահ Քոչարյանը եռօրյա այցով մեկնելու է Հայաստանից։ Այցը կրում էր անձնական բնույթ, վաղուց պլանավորված էր և հետաձգվել էր նախընտրական խիտ գրաֆիկի պատճառով:

Նախագահի նախկին բազմաթիվ այցերի մասին երբեք նախապես տեղեկատվություն չի տրամադրվել՝ դրանց մասնավոր բնույթի պատճառով: Սակայն, հաշվի առնելով ընդդիմության ներկայացուցիչների այցերի վերաբերյալ իշխանությունների կողմից վերջերս տարածվող կեղծիքները, գրասենյակը հարկ է համարում հանրությանը զերծ պահել իշխանական կեղծիքների սպասվելիք չափաբաժնից:

Եւ ինչ է տեղի ունենում ժամեր անց. Քոչարյանի ելքը երկրից արգելվում է (այս պահին իրավապահների «հիմնավորումներին» ծանոթ չեմ): Բայց առավել զավեշտալի է իշխանական կայքերի ու ֆեյքերի վերնագրերը՝ «Ռոբերտ Քոչարյանը փորձել է լքել երկիրը, փորձել է փախչել»…

Սա ասում է մի թիմ, որի ղեկավարը փախչելու, թռնելու վարպետ է. թռել է Մարտի 1-ից, նոյեմբերի 9-ից հետո փախել էր բունկեր, Քոչարյանի ազատ արձակվելուց հետո էլ մտել էր մահճակալի տակ:

Ձեր գրածի վրա ձեր թիմակիցների ծիծաղն է անգամ գալիս, տղաներ եւ աղջիկներ, Քոչարյանը որ թռնող լիներ չնայած 2018թ.-ի ձեր զգուշացումներին (որ չգա) եկել, պայքարել է, նստել է, էլի պայքարել ու շարունակելու է։

Հանգիստ վեր ընկեք տեղներդ։

Նմանատիպ նյութեր

Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մարվել է

Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մարվել է

«Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 17։07-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղում այրվում է էլեկտրական ենթակայան»,-հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության...

Որպես գնդերեց, զինվորներիս հետ գնացի պատերազմ. այնտեղ կորցրեցի իմ լավագույն եղբայրներին. Տեր Մանուկ

Որպես գնդերեց, զինվորներիս հետ գնացի պատերազմ. այնտեղ կորցրեցի իմ լավագույն եղբայրներին. Տեր Մանուկ

Այնտեղ ես կորցրեցի իմ լավագույն եղբայրներին՝ մարդկանց, որոնց հետ կիսել էի թե՛ խաղաղության, թե՛ պատերազմի օրերը։ Նրանցից յուրաքանչյուրի կորուստն այսօր էլ ցավ է, որ չի անցնում։ Շատ անգամ հիշում եմ նրանց դեմքերը, խոսքերը, վերջին հանդիպումները… Եվ հասկանում եմ, որ որոշ...

Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ

Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ

Երեկ՝ սեպտեմբերի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։35-ի սահմաններում Դավիթ Բեկ փողոցում՝ թիվ 220 հասցեի դիմաց, բախվել են 24-ամյա Սևան Վ․-ի վարած «Chevrolet Volt» մակնիշի, 42-ամյա Ստելլա Ա․-ի վարած «Mitsubishi Grandis» մակնիշի, 24-ամյա Դավիթ Հ․-ի...

Ծիծեռնակաբերդի խճուղում այրվում է էլեկտրական ենթակայան

Ծիծեռնակաբերդի խճուղում այրվում է էլեկտրական ենթակայան

Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 17։07-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղում այրվում է էլեկտրական ենթակայան։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական...

44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է

44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է

Այսօր 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է։ Մարդիկ խնկարկում են մեր նահատակների հիշատակը, իսկ այս ֆոնին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է։ ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշում է՝ անբարոյականություն է սեպտեմբերի 27-ին եթեր տալ համերգ։...