Ռուսաստանը, Չինաստանը և ԱՄՆ-ն աշխարհի ամենահզոր պետություններն են, հատկապես՝ տեխնոլոգիական ոլորտում։ Այս մասին Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Գրում է ՏԱՍՍ-ը։
«Մենք այդ հարցը քննարկել ենք միասին՝ որպես աշխարհի երեք ամենակարևոր և հզոր պետություններ, հատկապես տեխնոլոգիական առումով։ Այս ոլորտում մենք հսկայական առավելությամբ աշխարհի ամենաուժեղներն ենք։ Մենք, անկասկած, ուժեղ ենք, մենք ամենահզորներն ենք»,- ասել է ԱՄՆ նախագահը։
Թրամփն այս հայտարարությունն արել է՝ մեկնաբանելով երեք երկրների առաջնորդների պայմանավորվածությունը՝ համատեղ դատապարտելու Միջազգային քրեական դատարանի լիազորությունների չարաշահումները։
Համապատասխան դիրքորոշումն արտացոլվել է նոյեմբերի 19-ին Շենժենում կայացած եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունված հռչակագրում։






