Եթե այսօր հինգ ֆուռ ապրանք արտահանվի Ֆրանսիա, դա դեռ չի նշանակում, որ մենք արտահանումը դիվերսիֆիկացրել ենք․ Ֆարմանյան

22 Հունիսի, 2026

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է, որ հունիսի 19-21-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանից արտահանվել է 764 տոննա պտուղ-բանջարեղեն և 7 տոննա ծաղիկ։ Սակայն տնտեսագետ Հայկ Ֆարմանյանի գնահատմամբ՝ այս թվերը չեն կարող վկայել արտահանման խնդիրների լուծման մասին։

«Այն ծավալները, որոնք մենք արտահանում ենք Եվրասիական տնտեսական միության երկրներ և Եվրամիության երկրներ, իրար հետ բացարձակ համադրելի չեն։ 2025 թվականին Հայաստանի արտահանումը դեպի Ռուսաստանի Դաշնություն կազմել է մոտ 3 միլիարդ դոլար, մինչդեռ դեպի Եվրամիության երկրներ՝ շուրջ 667 միլիոն դոլար։ Արտահանման կառուցվածքում ԵԱՏՄ-ին բաժին է ընկնում շուրջ 39 տոկոսը, իսկ Եվրամիությանը՝ նույնիսկ 8 տոկոսը չի հասնում»,- YerevanToday-ի հետ զրույցում նշեց Ֆարմանյանը։

Նրա խոսքով՝ միանվագ արտահանումների մասին հայտարարությունները չեն նշանակում, թե Հայաստանը կարողացել է դիվերսիֆիկացնել իր արտահանման շուկաները։

«Եթե այսօր հինգ ֆուռ ապրանք արտահանվի Ֆրանսիա, դա դեռ չի նշանակում, որ մենք արտահանումը դիվերսիֆիկացրել ենք և այլևս խնդիր չունենք։ Մեր գյուղմթերքի արտահանման ավելի քան 95 տոկոսը բաժին է ընկնում ԵԱՏՄ-ին, և այդ իրողությունը չի փոխվում նրանով, որ որոշ քանակությամբ ծաղիկ կամ գյուղմթերք արտահանվել է այլ ուղղություններով»,- ասաց նա։

Ֆարմանյանը նաև ընդգծել է, որ եվրոպական շուկաներում հայկական արտադրանքի համար կան լուրջ խոչընդոտներ՝ թե՛ ծավալների, թե՛ որակի ստանդարտների առումով։

«Եվրոպայում մեր արտադրանքի նկատմամբ կան խիստ պահանջներ։ Մենք հաճախ նույնիսկ այդ քանակները չենք արտադրում, որպեսզի կարողանանք ապահովել անհրաժեշտ ծավալները։ Բացի այդ, կան թունաքիմիկատների և որակի վերահսկման խիստ չափանիշներ, որոնց համապատասխանելու համար անհրաժեշտ ենթակառուցվածքները լիարժեք չունենք»,- նշեց տնտեսագետը։

Անդրադառնալով ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ իշխանության ներկայացուցիչների հայտարարություններին՝ Ֆարմանյանը նշել է, որ միությունը պետք չէ դիտարկել միայն որպես շուկա։

«ԵԱՏՄ-ի հետ մենք ունենք ապրանքների, ծառայությունների և աշխատուժի ազատ տեղաշարժ։ Ապրանքները ներկրվում և արտահանվում են առանց մաքսատուրքերի։ Եթե Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից, ապա միայն մաքսատուրքերի հաշվին ներկրվող ապրանքները կարող են առնվազն 10 տոկոսով թանկանալ»,- ասաց Հայկ Ֆարմանյանը։

Նրա խոսքով՝ նույնը վերաբերում է նաև Իրանի հետ առևտրին, որը ներկայում իրականացվում է ԵԱՏՄ-ի և Իրանի միջև գործող ազատ առևտրի համաձայնագրի շրջանակում։

«Այս ամենը շատ լուրջ, նույնիսկ կոլապսային հետևանքներ կարող է ունենալ տնտեսության համար»,- ընդգծեց Ֆարմանյանը։

Խոսելով Հայաստանի եվրոպական ինտեգրման հեռանկարների մասին՝ նա նշել է, որ ԵՄ անդամակցության շուրջ հնչող հայտարարությունները չեն համապատասխանում առկա տնտեսական պատկերին։

«Եվրամիությունը անդամակցության բանակցություններ սկսում է այն երկրների հետ, որոնց արտահանման կառուցվածքում առնվազն 40 տոկոսը բաժին է ընկնում Եվրամիության երկրներին։ Մեզ մոտ այդ ցուցանիշը նույնիսկ 8 տոկոս չի կազմում։ Այսօր հնչող հայտարարությունները, իմ գնահատմամբ, զուտ քաղաքական նպատակներ են հետապնդում»,- եզրափակեց նա։

 

Նմանատիպ նյութեր

«Լռիր, քանի դեռ բանտում չես հայտնվել»․ ի՞նչ մեսիջ է փոխանցում Փաշինյանը․ «Հրապարակ»

«Լռիր, քանի դեռ բանտում չես հայտնվել»․ ի՞նչ մեսիջ է փոխանցում Փաշինյանը․ «Հրապարակ»

Հայաստանում քաղաքական պայքարը վաղուց դուրս է եկել խորհրդարանի, հրապարակների եւ ընտրական քարոզարշավների շրջանակներից։ Վերջին տարիներին իշխանությանն ամենակոշտ քննադատողները սովորաբար հայտնվում են քրեական վարույթների ներքո, նրանց բնակարաններում ու գրասենյակներում...

Սեպտեմբերի առաջին շաբաթը օդի ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից ցածր․ Լևոն Ազիզյան

Սեպտեմբերի առաջին շաբաթը օդի ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից ցածր․ Լևոն Ազիզյան

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մեր տարածաշրջանի համար օդի ջերմաստիճանը սեպտեմբերի առաջին շաբաթը կանխատեսվում է նորմայից ցածր 1-3 աստիճանով։ Կանխատեսումները՝ ըստ Եղանակի միջնաժամկետ կանխատեսումների...

Պահանջում եմ դատական համակարգից քննել ու լուծել Վեհափառի և մյուսների գործով` զզվանք առաջացնող մեղադրանքը․ Ղամբարյան

Պահանջում եմ դատական համակարգից քննել ու լուծել Վեհափառի և մյուսների գործով` զզվանք առաջացնող մեղադրանքը․ Ղամբարյան

Երբ դատավորները հաջորդաբար հրաժարվում են գործից (ծիծաղ առաջացնող պատճառներով), դա վկայում է համակարգում ամեն մի մարդ-դատավորի սեփական անձի ինքնապահպանման բնազդի մասին, որը հաղթում է արդարադատության գաղափարին, գրել է ՀՀ Քննչական կոմիտեի նախկին փոխնախագահ,...

Հորդառատ անձրևի հետևանքով Գյումրիում ջրալցվել են նկուղներ

Հորդառատ անձրևի հետևանքով Գյումրիում ջրալցվել են նկուղներ

Օգոստոսի 28-ի երեկոյան հորդառատ անձրևի հետևանքով Գյումրի քաղաքի Անի թաղամասի մի շարք հասցեներում ջրալցվել են նկուղներ։ Ժամը 20։16-ից սկսած Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ստացված ահազանգերին արձագանքել են ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության...

Ռուսաստանի ԱԳՆ-ն Ալեն Սիմոնյանի հայտարարությունները սադրիչ է համարում

Ռուսաստանի ԱԳՆ-ն Ալեն Սիմոնյանի հայտարարությունները սադրիչ է համարում

Մոսկվան սադրիչ է համարում Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանի հայտարարությունները ռուսաստանցիների մասին՝ Ռուսաստանում հնարավոր զորահավաքի վերաբերյալ պաշտոնատար անձանց կողմից բազմիցս հերքված շահարկումների ֆոնին: Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական...