Հետո կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ․ Միրզոյանը՝ ԵՄ–ի հետ հարաբերությունների մասին

13 Հոկտեմբերի, 2026

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն առաջարկում է այս փուլում վայելել ԵՄ-ի հետ ջերմ հարաբերություններն ու ապագայում հասկանալ, թե որն է Հայաստանի՝ դեպի ԵՄ շարժվելու հանգրվանը։
«Ես կարծում եմ՝ ոչ մեկը դա չգիտի։ Ո՛չ Հայաստանը, ո՛չ ԵՄ-ն, ո՛չ էլ անդամ երկրները»,- Սպուտնիկ Արմենիայի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Միրզոյանը Վարշավայի անվտանգության համաժողովում։

Նա նշել է, որ Եվրամիության հետ հարաբերություններն այսօր աննախադեպ խորն ու սերտ են և տարբեր ոլորտներ են ընդգրկում։ Նախարարը հավելել է՝ խոսքը միայն քաղաքական երկխոսության, տնտեսական համագործակցության, առևտրին աջակցելու մասին չէ, այլև անվտանգության, արտաքին քաղաքականության և այլնի։

Ըստ Միրզոյանի՝ Հայաստանում ԵՄ անդամակցության մասին լուրջ խոսակցությունը նոր է սկսվել, և հարցի շուրջ խորը հանրային քննարկումներ չեն եղել, թեև 2024 թվականի գարնանն ընդունվել է ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքը։

«Ես վստահ չեմ, թե ԵՄ-ն որոշում ունի Հայաստանին հենց վաղն ընդունելու որպես լիիրավ անդամ, նույնիսկ եթե Հայաստանն «այո» ասի»,- ասել է նախարարը։

ԵՄ-ի հետ հարաբերությունների համատեքստում Միրզոյանը խոսել է նաև Ռուսաստանի մասին՝ նշելով, որ մենք պատմականորեն մտերիմ հարաբերություններ ունենք ՌԴ-ի հետ։

«Պատմականորեն մենք շատ մտերիմ ենք եղել և դեռևս ունենք շատ ամուր կապեր, բայց հնարավոր արձագանքը պետք է կառավարվի։ Նկատի ունեմ՝ ոչ ոք չի ուզում նոր թշնամիներ ստեղծել աշխարհում։ Եվ որևէ մեկին, որևէ երրորդ կողմին վնասելու մտադրություն չկա»,- ասել է նախարարը։

Ըստ նրա՝ Վրաստանի դեպքում էլ կհեշտանար կյանքը, եթե երկիրը շարունակեր ԵՄ ինտեգրման իր ուղին։ Նախարարի կարծիքով՝ դա էական փոփոխություն կմտցներ և կփոխեր խոսակցությունն այս փուլում։ Ուստի նրա տպավորությամբ՝ այս փուլում թե՛ Հայաստանը, թե՛ ԵՄ-ն, թե՛ անդամ երկրները վայելում են գործընթացը։

«Եկեք շարունակենք այս ջերմ հարաբերությունները, բացահայտենք նոր հնարավորությունները, հետո ապագայում ինչ-որ պահի միասին կքննարկենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»,- նշեց Միրզոյանը։

Նմանատիպ նյութեր

Քաղաքական կամ ոչ քաղաքական «աբիժնիկ» է, թերուս. Դավիթ Ղազինյանը՝ Արայիկ Հարությունյանի մասին

Քաղաքական կամ ոչ քաղաքական «աբիժնիկ» է, թերուս. Դավիթ Ղազինյանը՝ Արայիկ Հարությունյանի մասին

Թերուս և այդ տարիքում ոչնչում չկայացած մարդկանց արձագանքելը շատ դժվար է, բայց ես մի անգամ արդեն հարցադրում արել եմ, թե արդյոք իրենք իրավաբանական դպրոցի վատ հետևանք են համարում դատախազին, արդարադատության նախարարին, ՆԳ նախարարին, ԲԴԽ նախագահին, ՄԻՊ–ին և այլն։ Այս...

2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվել

2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվել

ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնում է․ «2026 թվականի սեպտեմբերի 28-ին կարգապահական վարույթներ են հարուցվել Երևան քաղաքի դատախազությունում և Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ: Գլխավոր դատախազին...

Իշխանություններին շտապ պետք էր ուշադրությունը շեղել սեփական առերևույթ հանցագործությունից․ Մանուկյան

Իշխանություններին շտապ պետք էր ուշադրությունը շեղել սեփական առերևույթ հանցագործությունից․ Մանուկյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Ինչո՞ւ է ՔՊ-ի ողջ ծանր հրետանին կախվել աներոջս բենզալցակայանից Շատ պարզ պատճառով․ երեկ Շինարարների փողոցում կասեցրինք քաղաքացիների օրինական սեփականության ապօրինի քանդումը, և...

Սահմանամերձում տեռորիստի դեմ են պայքարում, մայրաքաղաքում՝ ՔՊ-ի բուլդոզերի․ «Կարճ ասած»

2020 թվականի այս օրը՝ հոկտեմբերի 13-ին, երբ թշնամին տարածքներ էր օկուպացրել, ու համացանց էին լցնում տեսանյութեր, թե ինչպես են դրոշ բարձրացնում Արցախի որևէ համայնքի պետական կառույցի վրա, ստի մեքենան...

Կարգավորում ենք մեր հարաբերությունները Թուրքիայի հետ․ Միրզոյան

Կարգավորում ենք մեր հարաբերությունները Թուրքիայի հետ․ Միրզոյան

Մենք կարող ենք հեշտությամբ վաղն առավոտյան լրահոսում գտնել մի վերնագիր հայ-թուրքական սահմանի բացման մասին: Ըստ Սպուտնիկ Արմենիայի, այս մասին ասել է ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը՝ Վարշավայի անվտանգության ֆորումում «Մենք կարգավորում ենք մեր հարաբերությունները...