Կալասը չի կարողանա քարտեզի վրա ցույց տալ Վրաստանը. Կալաձե

12 Հոկտեմբերի, 2026

Թբիլիսիի քաղաքապետ, իշխող «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդներից Կախա Կալաձեն հայտարարել է, որ իրեն «բոլորովին չի հետաքրքրում» Լյուքսեմբուրգում ԵՄ արտգործնախարարների հանդիպումը, որտեղ, ի թիվս այլ թեմաների, քննարկվում է նաև Վրաստանում տիրող իրավիճակը։ Նրա խոսքով՝ «նրանց բոլոր հայտարարությունները հիմնված են անարդարության և ստի վրա»։

«Եթե Կայա Կալասին քարտեզ տան, նա չի կարողանա ցույց տալ, թե որտեղ է գտնվում Վրաստանը։ Ցանկացած նորմալ մարդ, ով կատարվողին մոտենում է կշռադատված և չի դիմում քաղաքական շահարկումների, գիտակցում է Վրաստանի նշանակությունը։ Տվյալ կոնկրետ դեպքում մենք հասկանում ենք, թե որն է գլխավոր մտահղացումը․ ամեն գնով երկրի ղեկավարմանը բերել սեփական գործակալական ցանցի ներկայացուցիչներին, որպեսզի հետո երկիրն օգտագործեն սեփական շահերի համար և ստիպեն անել այն, ինչ իրենց է հաճելի, ինչպես դա տեղի է ունենում Ուկրաինայում»։

Քաղաքապետի խոսքով՝ աշխարհագրական դիրքի տեսանկյունից և բազմաթիվ այլ ասպեկտներով Վրաստանն առաջատար երկիր է։

«Եկեք նայենք, թե ինչպիսին է մեր տնտեսական և ժողովրդավարական զարգացումը վերջին տարիներին, ինչպիսին է խոսքի և կարծիքի արտահայտման ազատությունը։ Բայց խոսքի ազատությունն այն տեսքով չէ, ինչպես իրենց է ձեռնտու, երբ կարելի է հայհոյել, հայհոյախոսել, վիրավորել ու հալածել այլ տեսակետ ունեցող մարդկանց։ Եթե դու այլ կերպ ես մտածում, քո վրայով ուղղակի կանցնեն։ Իրենց համար դա ժողովրդավարություն է, իսկ մեզ համար դա ժողովրդավարություն չէ։ Խոսքի, ինքնարտահայտման ազատություն և հավասար հնարավորություններ պետք է ունենա յուրաքանչյուր ոք, և հենց այդպիսի երկիր ենք մենք կառուցում», — եզրափակել է Կալաձեն։

Նմանատիպ նյութեր

Փրկարարները Դեբեդ գետից կնոջ դի են դուրս բերել

Փրկարարները Դեբեդ գետից կնոջ դի են դուրս բերել

Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցում՝ Դեբեդ գետի մեջ՝ ծառի ճյուղի վրա, կնոջ մարմին է...

Ո՞ւմ երեխայի կյանքի հաշվին է Սուրեն Պապիկյանը մնում պաշտոնին․ «Կարճ ասած»

Մարդամեկն այսօր խոսել է պատմությունից, թե՝ խնդիր է, որ պատմություն ասելով հասկանում ենք անցյալում կատարվածը։ Եվ առաջարկել է պատմություն ասելով նկատի ունենալ տեղի ունենալիքը։ Ասում է՝ առաջին անգամ է, որ մենք պատմության...

Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերութունների կարգավորմանը

Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերութունների կարգավորմանը

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը և խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանը հոկտեմբերի 12-ին հանդիպել են Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի հետ։ Քննարկվել են երկկողմ հարաբերություններին ու տարբեր...

«Ուժեղ Հայաստան» կուսակցության ռազմավարությունը միտված է ԵՄ-ի հետ առավել խոր ինտեգրմանը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության ռազմավարությունը միտված է ԵՄ-ի հետ առավել խոր ինտեգրմանը

ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը, խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը և խմբակցության անդամ Հարություն Հարությունյանը հոկտեմբերի 12-ին հանդիպել են Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի...

Մեկ շաբաթում հայտնաբերվել է 505 ոչ սթափ վարորդ

Մեկ շաբաթում հայտնաբերվել է 505 ոչ սթափ վարորդ

Հոկտեմբերի 5-ից 12-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4147 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 211 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 189 վարորդ, առանց վարորդական...