ԵՄ-ն սկսել է Մոլդովայի, Ուկրաինայի և Հայաստանի՝ միությանն անդամակցելու ծրագրերի մշակումը. Կարասին

15 Հոկտեմբերի, 2026

Եվրամիությունը սկսել է Մոլդովայի, Ուկրաինայի և Հայաստանի՝ միությանը միանալու ծրագրերի մշակումը։ Այդ ծրագրերն անմիջականորեն առնչվում են Ռուսաստանի ռազմավարական անվտանգությանը։ Այս մասին ՏԱՍՍ- փոխանցմամբ՝ հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի միջազգային հարցերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Գրիգորի Կարասինը։ 

«Մենք պետք է հաշվի առնենք Եվրամիության՝ հերթական ընդլայնման հավակնությունները։ Այնտեղ սկսել են այնպիսի պետությունների, ինչպիսիք են Մոլդովան, Ուկրաինան, ինչպես նաև Հայաստանը, միությանն անդամակցելու ծրագրերի մշակումը։ Այս ծրագրերն անմիջականորեն առնչվում են մեր հայրենիքի ռազմավարական անվտանգությանը», — ասել է նա՝ Դաշնային խորհրդի միջազգային հարցերի կոմիտեի և պաշտպանության ու անվտանգության կոմիտեի համատեղ կլոր սեղանի ընթացքում։ Քննարկման թեման էր «Ռուսաստանի Դաշնության ազգային անվտանգության սպառնալիքները՝ Եվրամիության ռազմականացման համատեքստում»։

Նա հիշեցրել է, որ ավելի վաղ ԵՄ արտաքին գործերի ծառայության ղեկավար Կայա Կալլասը հայտարարել էր, թե Մերձդնեստրի հակամարտությունը «խոչընդոտ չէ Մոլդովայի՝ Եվրամիությանն անդամակցելու համար»։

«Դրանով իսկ հայտարարվել է մի պետությանն անդամակցություն ապահովելու պատրաստակամության մասին, որի տարածքում, համաձայն 1992 թվականի խաղաղ կարգավորման սկզբունքների մասին համաձայնագրի, տեղակայված են ռուս զինծառայողներ։ Նման պայմաններում Մոլդովայի անդամակցությունը Եվրամիությանը նույնպես սպառնում է մեր երկրի և Եվրամիության միջև ուղղակի հակամարտությամբ», — ասել է սենատորը՝ նշելով, որ նման իրավիճակ կարող է ստեղծվել նաև այն դեպքում, եթե «Եվրամիությունը կլանի ներկայիս Ուկրաինան»։

Խորհրդարանականի խոսքով՝ ներկայումս Եվրամիությունը Ռուսաստանի Դաշնության հետ տարածքային հակամարտություն չունի։ Սակայն նման հակամարտություն կարող է առաջանալ, «եթե Եվրոպայում ընդունեն Ուկրաինային՝ չճանաչելով Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների, Խերսոնի և Զապորոժիեի մարզերի, ինչպես նաև Ղրիմի և Սևաստոպոլի բնակչության՝ Ռուսաստանի կազմի մեջ մտնելու կամքը»։

«Հիշեցնեմ, որ եվրոպացիները հայտարարում են Ուկրաինա իրենց զորքերն ուղարկելու պատրաստակամության մասին, ինչը, բնականաբար, հղի է մեզ հետ ուղղակի առճակատմամբ։

Ինչպես նշել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը. «Ռուսաստանը չի սպառնում և մտադիր չէ սպառնալ եվրոպական երկրներին»։

Եվրոպական երկրների ժողովուրդները նույնպես սկսում են հասկանալ դա, ինչի մասին է վկայում, մասնավորապես, որոշ ընդդիմադիր կուսակցությունների ժողովրդականությունը, այդ թվում՝ Գերմանիայում և Ֆրանսիայում։

Հույս ենք հայտնում, որ Եվրամիության խոշորագույն պետություններում շրջադարձ կկատարվի դեպի ողջամտություն», — ասել է Կարասինը։

Նմանատիպ նյութեր

«Ռուսական երկաթուղիներ»-ի գլխավոր տնօրենը Հայաստան է ժամանել իմ անձնական հրավերով․ Փաշինյան

  ««Ռուսական երկաթուղիներ»-ի գլխավոր տնօրենը Հայաստան է ժամանել իմ անձնական հրավերով։ Իմ բացման խոսքում ես նշել եմ, որ, սկզբունքորեն, ռուսական կոնցեսիայի հետ կապված խնդիրներ չունենք։ Մեր խնդիրը կայանում է նրանում, որ մեր երկաթուղին...

Երևանի կենտրոնում կրկին երթևեկության սահմանափակումներ կլինեն. վազքի մրցույթ կանցկացվի

Երևանի կենտրոնում կրկին երթևեկության սահմանափակումներ կլինեն. վազքի մրցույթ կանցկացվի

Հոկտեմբերի 17-ին և 18-ին Երևանում կանցկացվի «Երևան Մարաթոն» վազքի միջազգային մրցույթը, որի կազմակերպման և անցկացման շրջանակում մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից:...

Աշխարհաքաղաքականությունը կադաստր չէ. Վահե Դավթյան

Աշխարհաքաղաքականությունը կադաստր չէ. Վահե Դավթյան

Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև անկլավներ ու էքսկլավներ չպետք է լինեն, և առաջարկել է խնդիրը լուծել տարածքների փոխանակմամբ։ Այս մասին գրել է քաղաքական գիտությունների դոկտոր Վահե Դավթյանը. «Կրկին խոսվել է Հայաստանի՝ 29 743 քառակուսի կիլոմետր...

Հայ-ադրբեջանական սահմանի երկու կողմերում էլ չպետք է լինեն անկլավներ և էքսկլավներ. Փաշինյան

  «Հայ-ադրբեջանական սահմանի երկու կողմերում էլ չպետք է լինեն անկլավներ և էքսկլավներ: Ես զգում եմ, որ թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում գնալով ավելի հստակ է դառնում այն ընկալումը, որ անհրաժեշտ է համապատասխան լուծում գտնել: Մենք պետք է...

Իշխան Սաղաթելյանը Յոնեկ Փոլեին է ներկայացրել Հայաստանի ներքաղաքական իրավիճակը

Իշխան Սաղաթելյանը Յոնեկ Փոլեին է ներկայացրել Հայաստանի ներքաղաքական իրավիճակը

Բրյուսել աշխատանքային այցի շրջանակում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանի ընկերակցությամբ, հանդիպում է ունեցել Եվրոպայի սոցիալիստների կուսակցության գլխավոր քարտուղարի տեղակալ Յոնեկ...