Խաբեց, կեղծեց՝ անցավ․ մնացածը՝ թքած․ «Կարճ ասած»

17 Հունիսի, 2026

 

Ընտրության օրն անցավ, իշխանությունը թվերը նկարեց, դզեց-փչեց, փորձում է մարսել, բայց խնդիրները մնում են։ Ամեն տարի այս շրջանում բրոքերները, արտահանողները լցվում էին դաշտերը, պայմանագրերը՝ ձեռքներին։ Այս տարի մեռելային լռություն է։ Բերքը հասել՝ ծառից թափվում է, մարդիկ չգիտեն ինչ անել։ Իբր փոխհատուցում էր կառավարությունը խոստանում, դա էլ տեղ չի հասել։ Հայկական բեռնատարները Վերին Լարսում կանգնում են, բերքը փչանում է, հետ են գալիս։ Գյուղացիներն ասում են՝ բողոքի ակցիաներ անենք։ Է՝ արեք, բայց բողոքի լավագույն ակցիան ընտրություններն էին։

Փաշինյանենք գյուղացիներին տված խոստումը դրժեցին հենց ընտրությունների հաջորդ օրը։ Հիշեցնեմ․ քարոզարշավից առաջ ՌԴ-ն արգելեց հայկական գյուղմթերքը․ Էկոնոմիկայի ՔՊ-ական նախարարն ասաց՝ է մենք էլ Եվրոպա կարտահանենք, կհնգապատկենք արտահանումը։ Նիկոլն ասաց՝ էնքան կարտահանենք, որ հետո զանգենք Փարիզ հետ ուզենք։ Հետո Պապոյանն ասաց՝ հունիսի 7-8-ը Ռուսաստանի հետ խնդիրը կկարգտավորվի։ Այսօր հունիսի 17-ն է, ՌԴ-ի հետ ոչ միայն չի կարգավորվել, այլև խորացել է։ Դրան որ տեսնեք՝ հարցրեք, էն որ հաշվում էիր, թե օրը քանի ֆուռ է անցնում Վերին լարսով, մի հատ էլ կհաշվե՞ս, թե քանի ֆուռ կամ ինքնաթիռ է գնում Եվրոպա։ Մինչ սրանք ասում էին, թե ընտրություններից հետո կկարգավորվի հարցը Ռուսաստանի հետ, Ռուսաստանը հայտարարեց, որ էլ հայկական ձուկն իրենց պետք չէ, Իրանից ու Թուրքիայից են բերում։ Իսկ էն որ խոստանում էին հնգապատկել դեպի ԵՄ, հենց ընտրություններից հետո Պապոյանն ասաց՝ լոգիստիկան բարդ է, հեռու է, ծով ելք չունենք, ժամանակի երկարություն է, ապրանքը թանկանում է, դառնում է ոչ մրցունակ։ Այսքանը մինչև ընտրությունները Պապոյանը ոնցոր չգիտեր։ Մենք գիտեինք ու մեռանք ասելով, որ՝ այ խելոքներ, էս ի՞նչ եք անում, ինչու եք ՀՀ ժողովրդի հաշվին աշխարհաքաղաքական տրնգի պարում։

Արարատի բնակիչը, որ թափել է բավականին շատ մթերք, ասում է՝ մեռա սաղ գյուղին համոզելով, թե ինչ կլինի, եթե Նիկոլը ընտրվի։ Ընտրվեց, ողջ գյուղատնտեսությունը մեռնում է։ Իականում գյուղացիները գիտեին, որ Նիկոլն է էս խնդրի մեջ գցել երկիրը, ու քանի սա ղեկավարում է, կորած են․ չեմ հասկանում էն մնարդկանց, որ քվեարկեցին իրենց բերքն ու կյանքը կործանողի օգտին։ Շարժվում եմ այն կանխավարկածով, որ ընտրություններն այլանդակ կեղծվել են, բայց եթե անգամ ամեն գյուղում մեկ արտահանող, մեկ ֆերմեր, ում բերքը փչանում է, ձայն է տվել սրանց, չեմ հասկանում իր մոտիվացիան։ Մարդիկ գիտեին, որ խնդիրների միակ պատճառը Նիկոլ Փաշինյանն է։ Մարդսիկ, որ այսօր գլխին են տալիս ու թափում բերքը, բերքը փչանալու պահին մտել են քվեախուց։ Արմաշի բնակիչը, որ տուժել է Նիկոլի երեսից, ասում է՝ նրան եմ ձայն տվել, թող իմ խնդիրը կարգավորի։ Բայց ո՞նց կարգավորի, եթե հենց ինքն է ստեղծել։ Ի՞նչ տրամաբանությամբ ես դու ձայն տվել քեզ սննկացնողին։ Ասում էր բիբարիդ փողը կտըամ․ տվե՞ց։ Ինքն էլ չէ, մենք էինք տալու։

Սա, որ խոստանում էր՝ բերքը կմթերեն, գյուղացին չի տուժի, հիմա ասում է՝ զբոսաշրջիկները կգան կուտեն, ընտրակաշառք է բաժանվել, մարդկանց ձեռքը փող կա, կառնեն կուտեն։ Այ էդ մակերեսային, ճղճիմ պատկերացումով են ղեկավարում։ Ասում էր՝ վարդեր ու բանջարեղեն են ուղարկվել նոր շուկաներ, ԵՄ․ հլը ասեք՝ քա՞նի հատիկ ուղարկեցիք։ Հա, էն Նիդերլանդների վարչապետը, որ զանգել հոլանդական վարդ էր խնդրում, ուղարկեցի՞ր։ Էն քո ասած ծաղկային դրախտը, որի մեջ գցել ես ծաղկաբույծներին, իրականում ծաղկի դրախտ է՞ր, թե՞ ծաղկի աղբանոց։ Գյուղերի աղբանոցներում հիմա արդեն մենակ ծաղիկներ են, գյուղմթերք է։ Մինչ Նիկոլը խորհրդարանի ամբիոնից կոկորդն է պատռում եսիմինչ թեմաներով, մարդկանց՝ վարկերով, չարչարանքով աճեցրած բերքը տոննաներով փտում է, հայկական գյուղատնտեսությունն այս պահին մեռնում է, տնտեսությունը մեռնում է Լարսի անցակետում։

Ձեզ երեկ ասում էին՝ արտահանումը Եվրոպա կմեծացնենք, սաղ կգնա Ֆրանսիա, հիմա ասում են՝ դե չենք կարող, հեռու է, ծախսատար է։ Ցինիզմի աստիճանը նայեք։ Ընտրությունից առաջ Եվրոպան մոտիկ էր, ընտրությունից անմիջապես հետո կիլոմետրերը երկարեցի՞ն։ Եթե Եվրոպան ձեզ համար նպատակ էր, ինչո՞ւ տարիներ առաջ չեք լուծել սերտիֆիկացման, լոգիստիկայի, մրցունակության հարցերը։

Խնդիրը մենակ գյուղմթերքի արտահանումը չէ։ Եթե վաղը Ռուսաստանն արգելի ցորենի արտահանունը Հայաստան, ինչ եք անելու, ո՞րն է այլընտրանքը։ Եթե դադարեցվեն տրանսֆերտները, եթե հարաբերությունները վատանան ու չգան զբոսաշրջիկներ, որոնք առաջին տեղում են մեր զբվոսաշրջության․ 40 տոկոսը ռուսներն են, եթե արտագնա աշխատանքի մեկնողներին համատարած դեպորտ անեն, երբ գազային պատերազմը սկսի, ի՞նչ եք անելու։ ՔՊ-ական ՀԾԿՀ նախագահն ասում է՝ գազը կբերենք Թուրքմենստանից, Իրանից, Ադրբեջանից։ Լո՞ւրջ, կբերես, բա չե՞ս բերի․ ինչի՞ եք ստում։ Հայաստանի կառավարությունը հնարավորություն չունի փոխհատուցելու այն վնասները, որ կրելու ենք։

ԵՄ-ն կոպեկներ է տալու կամ միւլիարդավոր եվրոների վարկեր ու հլը հարց է՝ ինչեր է պահանջելու դրա դիմաց։ Եվրամիության ընդլայնման հարցերով նախարարն ասում է՝ հուլիսի 5-ին կգամ Հայաստան՝ տեսնենք ինչ ենք անում։ Մինչև հուլիսի 5-ը դեռ կես ամիս կա, փչանում է բերքը։ Բայց ասենք՝ եկաք, ի՞նչ եք անելու։ 50 մլն եվրո տալու եք Նիկոլի՞ն։ Դա ո՞ւր է գնալու, ՔՊ-ականներին դառնալու է դղյա՞կ։ Իսկ 200-250 մլն դոլար գինի-կոնյակի չարտահանումից վնասնե՞րը, 55-60 մլն դոլար՝ ձկնեղենի չարտահանման վնասնե՞րը, 70 մլն դոլար՝ լոլիկի ու ելակի չարտահանման վնասնե՞րը։ 4 մլրդ դոլարի կարգի՝ հնարավոր տրանսֆերտներից զրկո՞ւմը, 6-7 հարյուր միլիոն դոլար՝ գազի հնարավոր թանկացո՞ւմը, Ռուսաստանից Հայաստանով վերարտահանումների համար էլ ե՞ք փոխհատուցելու։ Հաշվել ե՞ք ՌԴ հետ տնտեսական կապերի խզումը ինչ է արժենալու, դա ո՞նց է փոխհատուցվելու։

Ու էս բոլորը մի բանի համար՝ որ Նիկոլը պահեց իշխանությունը։ Մենակ դրա համար։ Գիտեր, որ իր ընտրությամբ վատ է լինելու, բայց մենակ ինքը իր մասին էր մտածում։ Վաղը քաղաքական ուժերից ու գործիներից հետո ստիպված է լինելու գյուղատնտեսների վրա մահակ ու ոստիկաններ ուղարկել, հետո՝ խոպանչիների ու իրենց ընտանիքների վրա։ Որովհետև եկամտի բացակայությւոնը բոլորին է հանելու փողոց։ Ու անգամ փող չի ունենալու, որ մարդկանց ջարդող ոստիկաններին պարգևավճար տա։

Կարճ ասած՝ Հայաստանը բռնել է սննկացման ճանապարհը։ Իշխանությունն իր ուզած քվեն կորզեց, կեղծեց՝ տարավ, ձեզ մնաց փակված Լարսը, չմարված վարկերը, ձորը թափվող բերքը ու փլուզվող սոցիալ-տնտեսական վիճակը։ Կեղծիքով, շանտաժով, վարչական ռեսուրսով, ընտրակաշառքով ընտրվել է մեկը, որի համար պետությունը, ժողովուրդը, հայրենիքը զրո արժեք ունի։ Այսօր ՀՀ քաղաքացին վճարում է իր ու կառավարության սխալների համար։

Էս կառավարության սխալների համար շատերը, ցավոք, վճարել են կյանքով, շատերը՝ առողջությամբ, շատերը՝ գույքով, շատերը՝ բիզնեսի, արած-դրածի կորստով։ Բայց մեկ է՝ հա՛մ սրանք են շարունակում սխալներ գործել, հա՛մ սրանց վստահողները։ Ոչ մեկը դաս չի քաղում։ Չեմ կարող դրական նոտայով ավարտել, որովհետև լավ եմ հասկանում, թե ուր ենք գնում։

 

Սևակ Հակոբյան

Նմանատիպ նյութեր

ՀԷՑ-ի օտարման վերաբերյալ արբիտրաժային վարույթը կրում է բացառապես դատավարական բնույթ․ փաստաբանական թիմ

ՀԷՑ-ի օտարման վերաբերյալ արբիտրաժային վարույթը կրում է բացառապես դատավարական բնույթ․ փաստաբանական թիմ

«Հայաստանի էլեկտրական ցանցերի» օտարման վերաբերյալ արբիտրաժային վարույթն անցնում է Հայաստանի՝ իրավազորության վերաբերյալ առարկությունների քննարկմանը։ 2026 թվականի հունիսի 16-ին ՀԷՑ-ի օտարման վերաբերյալ ներդրումային վեճը քննող արբիտրաժի կազմը կայացրել է դատավարական...

Նիկոլի հիստերիան մի պարզ պատճառ ունի. նա Ալիևին խոսատացել է սահմանադրական մեծամասնություն․ Քրիստինե Վարդանյան

Նիկոլի հիստերիան մի պարզ պատճառ ունի. նա Ալիևին խոսատացել է սահմանադրական մեծամասնություն․ Քրիստինե Վարդանյան

Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Նիկոլի հիստերիան մի պարզ պատճառ ունի. նա Ալիևին խոսատացել է սահմանադրական մեծամասնություն, խոստացել է պայքարի իր ու Ալիևի պատկերացրած ռևանշիզմի, իրականում հայկական շահերն առաջ տանողների դեմ: Իսկ հիմա, անգամ իր...

Ո՞վ է կառավարության՝ վաղեմությունն անցած որոշման համար նախագահին մեղադրող դատախազը

Ո՞վ է կառավարության՝ վաղեմությունն անցած որոշման համար նախագահին մեղադրող դատախազը

Դատախազությունը դիմել է ԿԸՀ և, բնականաբար, ստացել համաձայնություն ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրգործ հարուցելու համար։ Քրեական գործը ոչ 22 տարի առաջ տեղի ունեցած և վաղեմության ժամկետն անցած որոշման մասով է, և՝...

Վանաձորում 7 տարեկան երեխայի մահվան պատճառ դարձաձ խողովակը վաղը կապամոնտաժեն

Վանաձորում 7 տարեկան երեխայի մահվան պատճառ դարձաձ խողովակը վաղը կապամոնտաժեն

Այսօր՝ հունիսի 17-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարի տեղակալ, Փրկարար ծառայության տնօրեն, գնդապետ Արամ Ղազարյանն ու Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը հերթական այցելությունը կատարեցին Վանաձոր քաղաքի Փամբակ գետի այն վայրը, որտեղից 7 և 13-ամյա քույրերն անզգուշաբար ընկել էին...

ՀՀ կառավարության կողմից ՀԷՑ-ի դեմ ձեռնարկված ցանկացած քայլ կխախտի Արբիտրաժային դատարանի որոշումները. ՀԷՑ վերահսկողական կոմիտե

ՀՀ կառավարության կողմից ՀԷՑ-ի դեմ ձեռնարկված ցանկացած քայլ կխախտի Արբիտրաժային դատարանի որոշումները. ՀԷՑ վերահսկողական կոմիտե

Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալի արբիտրները որոշեցին, որ ՀՀ կառավարության առարկությունները կքննարկվեն առանձին փուլում՝ առանց որևէ եզրակացություն անելու այդ առարկությունների էության վերաբերյալ։ Այս մասին հայտնում է ՀԷՑ վերահսկողական կոմիտեն՝ մեջբերելով որոշումից մի...