Ունենք ազգային համախմբման նպատակ և մտավորականների հետ հանդիպումն անչափ կարևոր էր․ Աննա Գրիգորյան

5 Նոյեմբերի, 2026

 

«Երեկվա քաղաքական կուսակցությունների համատեղ հայտարարությունից հետո ակնհայտ էր, որ մեր հիմնական նպատակը ավելի լայն հանրային-հասարակական շերտերի կոնսոլիդացիան է կոնկրետ օրակարգի շուրջ: Այսինքն՝ խնդիր չունենք միայն կուսակցություններով հավաքվելու և ինչ-որ հայտարարություններ ընդունելու: Խնդիրը շատ ավելի մեծ է. իսկապես ունենք ազգային համախմբման նպատակ, և, բնականաբար, մտավորականների հետ հանդիպումն ու այս հարցի շուրջ քննարկումը անչափ կարևոր էին հենց այդ համատեքստում։ Փաստն այն է, որ ունենք անվերապահ աջակցություն մտավորական շերտի կողմից առ այն, որ ալիևյան սահմանադրությունը տեղ չունի Հայաստանում։ Հայ ժողովուրդը երբևէ չի կարող ընդունել իրեն պարտադրված արտաքին օրակարգ. լինի Ալիևը, թե աշխարհի որևէ այլ կենտրոն, չի կարող մեզ պարտադրել ապրել մի սահմանադրությամբ, որը գրված չէ Երևանում, այլ գրված է որևէ այլ տեղում։ Այսինքն՝ այդ համախոհությունն ունենք։ Իհարկե, այդ համախոհությունը բացառապես սահմանադրության մասին չէ, այլ նաև ազգային արժեքների պաշտպանության, եկեղեցու, տարածքային նոր զիջումների անթույլատրելիության, ինչպես նաև ժողովրդավարության ու ժողովրդավարական արժեքների վերականգնման մասին է։ Այսինքն՝ այս բոլոր հարցերի շուրջ քննարկումները վերահաստատեցին, որ համատեղ պետք է փորձենք պայքարել մեզ դրսից պարտադրվող օրակարգի դեմ»,- այս մասին մտավորականների հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Մարդկանց մոլորեցնելու գռեհիկ արվեստը․ Արթուր Խաչատրյան

Մարդկանց մոլորեցնելու գռեհիկ արվեստը․ Արթուր Խաչատրյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրում է․ Ըստ Փաշինյանի, «Ալիևն անձնական զրույցներում հաստատել է, որ Բաքուն ընդունում է [սահմանադրության փոփոխության] հարցի ներքին բնույթը և Հայաստանի Սահմանադրությունը փոխելու պահանջ չի ներկայացնում»:...

Թրամփն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Թրամփն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ. սա նրանց երրորդ զրույցն էր վերջին երկու շաբաթվա ընթացքում։ Զրույցի ընթացքում երկու առաջնորդները քննարկել են թուրք-ամերիկյան հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և...

Առավոտից գիշեր կարանք ասենք Արցախ, բայց պիտի համակերպվենք, որ Ադրբեջանն էլ կասի՝ «Բասարգեչար». Փաշինյան

Առավոտից գիշեր կարանք ասենք Արցախ, բայց պիտի համակերպվենք, որ Ադրբեջանն էլ կասի՝ «Բասարգեչար». Փաշինյան

Փաշինյանը Restart հիմնադրամի MaskOFF պանելային քննարկման ժամանակ հայտարարել է, որ «Արցախ» անվան օգտագործումը չի խանգարում Ադրբեջանին օգտագործել «Բասարգեչար» անվանումը՝ Վարդենիսի անվան ադրբեջանական տարբերակը։ «Մենք կարող ենք ինչքան ուզում ենք «Արցախ» ասել. առավոտյան...

ՌԴ ջանքերը նսեմացնելը ճշմարտության աղավաղում է․ Զախարովա

ՌԴ ջանքերը նսեմացնելը ճշմարտության աղավաղում է․ Զախարովա

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի հայտարարությունը․ «Մոսկվա ժամանելուց առաջ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը պնդել է, թե ռուսական կողմը, իբր, ոչինչ չի արել 2020 թվականի աշնանը ԼՂ հակամարտության սուր փուլի ընթացքում։ Մեջբերենք նրա խոսքերը. «Ես...

Արդարադատությունը քողարկված պատիժ չպիտի դառնա․ Լիլիթ Գալստյան

Արդարադատությունը քողարկված պատիժ չպիտի դառնա․ Լիլիթ Գալստյան

ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանը գրում է․ «Նոյեմբերի 4-ին և 6-ին ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովի մի քանի պատգամավորների և հանձնաժողովի փորձագետների հետ այցելել եմ Երևանի կենտրոն, Աբովյան, Սևան, Նուբարաշեն և Արմավիր...