Ուկրաինային 800 մլրդ եվրո տրամադրումը՝ Եվրոպան կկանգնեցնի տնտեսական ճգնաժամի առաջ. Օրբան

12 Հունվարի, 2026

Ուկրաինան պահանջում է 800 միլիարդ եվրո հաջորդ տասնամյակի ընթացքում՝ չհաշված ռազմական ծախսերը: Մենք հրաժարվում ենք։ Այս ուղին թուլացնում է Եվրոպան և տանում այն ​​տնտեսական փլուզման, սոցցանցերում գրել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ ТАСС-ի փոխանցմամբ։

Հունվարի 10-ին իշխող «Ֆիդես-Հունգարիայի քաղաքացիական միություն» կուսակցության առջև իր ելույթի ժամանակ վարչապետը հաստատել է, որ իր կառավարությունը չի ֆինանսավորի Ուկրաինային, քանի որ դա կպահանջի, որ Հունգարիան հրաժարվի բազմաթիվ սոցիալական ծրագրերից, այդ թվում՝ նվազագույն աշխատավարձի բարձրացումից, 14-րդ կենսաթոշակի վճարումից և երիտասարդ ընտանիքներին աջակցելուց։

Հունվարի 3-ին Ուկրաինայի փոխվարչապետ Տարաս Կաչկան հայտարարել է ԵՄ ներկայացուցիչների հետ համաձայնության մասին՝ Կիևին 10 տարվա ընթացքում ընդհանուր առմամբ 800 միլիարդ դոլարի գլոբալ օգնության փաթեթ հատկացնելու վերաբերյալ: Ուկրաինայի իշխանությունների կարծիքով, սա պետք է դառնա այսպես կոչված խաղաղության ծրագրի մաս, որը նրանք ներկայացրել են դեկտեմբերի 24-ին Միացյալ Նահանգներում բանակցությունների ժամանակ:

Նմանատիպ նյութեր

Արևմուտքի ուշադրությունը պետք է մշտապես պահել Հայաստանի իրադարձությունների վրա․ Տիգրան Քոչարյան

«Շատերն ասում են՝ տեսե՛ք, Նիկոլ Փաշինյանի թիկունքին կանգնած է հավաքական Արևմուտքը և աչք է փակում այն ամենի վրա, ինչի դեպքում նախկինում աչք չէր փակում։ Այստեղ նույնպես լուծումներ կան։ Հավաքական Արևմուտքի ուշադրությունը պետք է անընդհատ...

Ինչո՞ւ  է դատարանով զրպարտիչ ճանաչված անձը դարձել Հ1-ի փոփ աստղը. «Հրապարակ»

Ինչո՞ւ է դատարանով զրպարտիչ ճանաչված անձը դարձել Հ1-ի փոփ աստղը. «Հրապարակ»

Հարություն Մկրտչյանի վերաբերյալ մամուլում հրապարակված նյութերը բավական են, որպեսզի նրա ու ՔՊ-ականների լացուկոծին ոչ մեկը չհավատա։ Մարդիկ պարզ հասկանան, որ ինքը հանրային եթեր է մտցվել իշխանության օրակարգով։ Պարզապես հիշեցնեմ։ Նրա անունը հանրային և մեդիա դաշտում մի շարք...

2018-ի խոստումը քաղբանտարկյալներ չունենալն էր, ոչ թե ռեկորդ սահմանելը․ Արամ Վարդևանյան

«Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է։ Այսպես է ամրագրված մեր Սահմանադրությամբ։ Բայց արդյո՞ք այդպես է իրական կյանքում։ Պատասխանը շատ պարզ է՝ ոչ։ Արդյո՞ք սա նորություն է։ Ո՛չ։ Հայաստանի Հանրապետությունում արժեքային...

Պետք է փակել դեսպանատների դռները հազարներով, որ Փաշինյանին զսպաշապիկ հագցնեն․ Նահապետյան

Պետք է փակել դեսպանատների դռները հազարներով, որ Փաշինյանին զսպաշապիկ հագցնեն։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։ «ՀՀ-ում ավտորիտար ռեժիմ է գործում, այս իշխանությունների ապօրինությունները...

Այսօր Հայաստանում թմրավաճառ լինելն ավելի անվտանգ է, քան ընդդիմադիր գործիչ լինելը․ Սամվել Հակոբյան 

«Ժողովրդավարության հետընթացի ձևակերպմանը կարող էինք նաև շատ գիտական տեսանկյունից անդրադառնալ։ Ի՞նչ է ժողովրդավարությունը։ Նիկոլ Փաշինյանի սիրած՝ ժողովրդավարության ամենակարևոր հանգամանքներից մեկը արդար ընտրություններն են։ Եթե համեմատություն...