Ռուսաստանը և Ուկրաինան՝ ԱՄՆ-ի միջնորդությամբ Աբու Դաբիում, կվերաբերեն այն սկզբունքների համաձայնեցմանը, որոնք կհաստատվեն Ուկրաինայում լիարժեք կարգավորման շուրջ բանակցությունների ավարտին։ Այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ընկալումը, որը բոլորը կիսում են, կայանում է նրանում, որ բանակցությունները նվիրված են այն սկզբունքների համաձայնեցմանը, որոնք կհաստատվեն լիարժեք կարգավորման շուրջ բանակցությունների ավարտին», — այս մասին ասել է նախարարը։





