Ինչո՞ւ է դատարանով զրպարտիչ ճանաչված անձը դարձել Հ1-ի փոփ աստղը. «Հրապարակ»

16 Նոյեմբերի, 2026

Հարություն Մկրտչյանի վերաբերյալ մամուլում հրապարակված նյութերը բավական են, որպեսզի նրա ու ՔՊ-ականների լացուկոծին ոչ մեկը չհավատա։ Մարդիկ պարզ հասկանան, որ ինքը հանրային եթեր է մտցվել իշխանության օրակարգով։ Պարզապես հիշեցնեմ։ Նրա անունը հանրային և մեդիա դաշտում մի շարք սկանդալների, դատական գործերի ու քննադատությունների առանցքում է եղել։ Մի երկուսը հիշեցնեմ։ Գրում է «Հրապարակ»-ը:

2026 թվականի մայիսին Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանը բավարարել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայցը՝ ճանաչելով, որ Մկրտչյանը զրպարտել է նրան:

2026 թվականի հունվարին դատարանը պարտավորեցրել է Հարություն Մկրտչյանին հրապարակայնորեն ներողություն խնդրել գործարար Սամվել Կարապետյանից՝ նրա պատիվն ու արժանապատվությունն արատավորող հայտարարությունների համար:
Հանրային և մեդիա հարթակներում առկա տեղեկությունների համաձայն՝ Հարություն Մկրտչյանի կողմից Սամվել Կարապետյանին, Սրբազանին հրապարակայնորեն ներողություն խնդրելու տեքստի մասին տվյալներ չգտա։ Սա ոչնչի մասին չի՞ խոսում։

Մի շատ հետաքրքիր փաստ արձանագրեմ։ 2026 թվականի փետրվարին «Հրապարակ»-ին տված հարցազրույցում նա անդրադարձել է իր ֆինանսական ու անձնական խնդիրներին՝ նշելով, որ իր մոտ «ֆորսմաժորային իրավիճակ» է եղել, ինչով էլ բացատրել է նախկինում առաջացած դժվարությունները։ Դատական համակարգում առկա գործերը («Արդշինբանկի» և «ՄՏՍ Հայաստանի» հայցերը) վկայում են, որ նա ունեցել է սպառողական վարկերի և կապի ծառայությունների չմարված պարտավորություններ։ Հարություն Մկրտչյանը 2025-ի աշնանը Վաղարշապատի ընտրություններում առաջադրվել էր «Հանրապետություն» կուսակցության ցուցակով։ 2026 թվականի մարտի 30-ին նա հայտարարեց թիմից հեռանալու մասին՝ նշելով, որ փոշմանել է իր այդ քայլի համար։ Նա հրապարակայնորեն քննադատեց Արամ Սարգսյանի թիմին՝ ընդգծելով, որ ամբողջ Արմավիրի մարզում «Հանրապետություն» կուսակցությունը հավաքել է ավելի քիչ ձայն (745 քվե), քան ինքը միայնակ հավաքել էր Վաղարշապատում (1,241 քվե)։

Ըստ հրապարակային տվյալների և նրա պաշտոնական ֆեյսբուքյան էջի՝ նրա ներկայիս զբաղվածությունը հետևյալն է. անկախ քաղաքական մեկնաբան և հասարակական գործիչ։ Հիմա պատկերացրեք նման սկանդալային, զրպարտություններ մոգոնելու ներուժ ունեցող անձը ինչպե՞ս կարող էր չօգտագործվեր իշխանության կողմից։ Մանավանդ որ նա ուներ Ֆինանսական ,, ֆորսմաժորային վիճակ,,։ Ես չեմ պատրաստվում պնդել, թե նրա ֆինանսական խնդիրներն են պայմանավորել այսօրվա քաղաքական դիրքավորումը։ Դրա համար ապացույցներ են պետք։ Բայց միանգամայն օրինաչափ է հարցնել՝ ո՞վ է շահագրգռված նրա հանրային ակտիվացմամբ, ինչո՞ւ են նրա խոսքերը հայտնվում իշխանության համար շահավետ քաղաքական քննարկումների կենտրոնում, և ո՞րն է այդ համագործակցության իրական շարժառիթը։

Հիմա մի պահ այս ամբողջ պատկերը հավաքեք մեկ տեղում։ Դատարաններում իր հրապարակային խոսքի համար պատասխանատվության ենթարկված մարդ, ֆինանսական դժվարությունների մասին սեփական խոստովանություն ունեցող անձ, նոր քաղաքական դիրքավորում որդեգրած գործիչ։ Եվ ահա այս մարդը հայտնվում է հանրային եթերում՝ իշխանության համար ամենահարմար քաղաքական օրակարգերից մեկի շրջանակում։ Իսկապե՞ս սա պատահականությունների հաջորդականություն է։
Իսկ իշխանությանը մի խորհուրդ՝ հանրային կարծիքի վրա ազդելու համար մարդկանց ընտրելիս գոնե նրանց կենսագրությանը նայեք։ Հակառակ դեպքում սեփական քաղաքական օրակարգը պաշտպանելու փոխարեն ստիպված եք լինելու բացատրել, թե ինչու է ձեր խոսափողը հայտնվել հենց այս մարդու ձեռքում։

 

 

 

Նմանատիպ նյութեր

Արևմուտքի ուշադրությունը պետք է մշտապես պահել Հայաստանի իրադարձությունների վրա․ Տիգրան Քոչարյան

«Շատերն ասում են՝ տեսե՛ք, Նիկոլ Փաշինյանի թիկունքին կանգնած է հավաքական Արևմուտքը և աչք է փակում այն ամենի վրա, ինչի դեպքում նախկինում աչք չէր փակում։ Այստեղ նույնպես լուծումներ կան։ Հավաքական Արևմուտքի ուշադրությունը պետք է անընդհատ...

2018-ի խոստումը քաղբանտարկյալներ չունենալն էր, ոչ թե ռեկորդ սահմանելը․ Արամ Վարդևանյան

«Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է։ Այսպես է ամրագրված մեր Սահմանադրությամբ։ Բայց արդյո՞ք այդպես է իրական կյանքում։ Պատասխանը շատ պարզ է՝ ոչ։ Արդյո՞ք սա նորություն է։ Ո՛չ։ Հայաստանի Հանրապետությունում արժեքային...

Պետք է փակել դեսպանատների դռները հազարներով, որ Փաշինյանին զսպաշապիկ հագցնեն․ Նահապետյան

Պետք է փակել դեսպանատների դռները հազարներով, որ Փաշինյանին զսպաշապիկ հագցնեն։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։ «ՀՀ-ում ավտորիտար ռեժիմ է գործում, այս իշխանությունների ապօրինությունները...

Այսօր Հայաստանում թմրավաճառ լինելն ավելի անվտանգ է, քան ընդդիմադիր գործիչ լինելը․ Սամվել Հակոբյան 

«Ժողովրդավարության հետընթացի ձևակերպմանը կարող էինք նաև շատ գիտական տեսանկյունից անդրադառնալ։ Ի՞նչ է ժողովրդավարությունը։ Նիկոլ Փաշինյանի սիրած՝ ժողովրդավարության ամենակարևոր հանգամանքներից մեկը արդար ընտրություններն են։ Եթե համեմատություն...

Ադրբեջանը ՆԱՏՕ-ի հուսալի գործընկերն է. Հաջիև

Ադրբեջանը ՆԱՏՕ-ի հուսալի գործընկերն է. Հաջիև

Ադրբեջանի նախագահի օգնական  Հիքմեթ Հաջիևը հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի անդամ երկրների մշտական ներկայացուցիչների տեղակալների կոմիտեի հետ։ Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, այս մասին Հիքմեթ Հաջիևը գրել է X սոցիալական ցանցի իր էջում։ Նրա խոսքով՝ ՆԱՏՕ–Ադրբեջան ձևաչափով հանդիպումը...