«Ժողովրդավարության հետընթացի ձևակերպմանը կարող էինք նաև շատ գիտական տեսանկյունից անդրադառնալ։ Ի՞նչ է ժողովրդավարությունը։ Նիկոլ Փաշինյանի սիրած՝ ժողովրդավարության ամենակարևոր հանգամանքներից մեկը արդար ընտրություններն են։
Եթե համեմատություն անցկացնենք Նիկոլ Փաշինյանի իշխանությունից առաջ Հայաստանում անցկացված ընտրությունների հետ, գուցե մակերեսորեն թվա, թե այսօր ընտրություններն ավելի արդար են։ Այո՛, այլևս քվեատուփերի մեջ տուփերով ձայներ չեն լցնում, բայց ընտրակեղծիքներ անելու և ընտրությունները կոպտորեն խախտելու համար պարտադիր չէ այդ մեթոդին դիմել։
Կարելի է նաև թույլ տալ, որ ընտրությունները տեղի ունենան, և քեզ հայհոյող մարդիկ այդ հայհոյանքների շնորհիվ մանդատներ ստանան, ինչպես, օրինակ, տեղի ունեցավ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ։ Իսկ հետո նրանցից պարզապես խլել այդ մանդատները։
Երևանում պատերազմից հետո «Քաղաքացիական պայմանագիրը» երբեք ընտրություններում չի հաղթել։ Նրանք պարտվել են ընտրություններում, հետո մանդատներ են գողացել։ Նույնը այսօր տեսնում ենք, որ ցանկանում են անել Ազգային ժողովում»,- այս մասին այսօր՝ նոյեմբերի 16-ին, «Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության հետընթացը, քաղաքական հալածանքների ենթարկվող անձանց իրավունքների պաշտպանությունը և իրավական երաշխիքները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց «Հայաստան» դաշինքի անդամ Սամվել Հակոբյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։



