Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է G20-ի և Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) հարցերով ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։
«Մենք Վլադիմիր Զելենսկուն բազմիցս ենք Մոսկվա հրավիրել։ Նա չի գալիս։ Երևի պատրաստ չէ լուրջ զրույցի։ Կամ էլ արևմտյան կուրատորներն են արգելում»,- նշել է դիվանագետը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ բազմիցս հայտարարել էր, որ եթե Զելենսկին պատրաստ է երկխոսության, ապա կարող է Մոսկվա գալ։ Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ևս շեշտել էր, որ երկու նախագահների հնարավոր հանդիպման շուրջ Մոսկվայի դիրքորոշումն անփոփոխ է մնում։ Ըստ նրա՝ ցանկության դեպքում Զելենսկին կարող է ժամանել Ռուսաստանի մայրաքաղաք, որտեղ նրա անվտանգությունը կերաշխավորվի։
Պեսկովը նաև հավելել էր, որ Ուկրաինայի առաջնորդը շատ լավ գիտի, թե բանակցային գործընթացն առաջ մղելու համար հատկապես ինչ որոշումներ պետք է կայացնի։
Իսկ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն ավելի վաղ բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։






