Եվրոպական պատվիրակությունը կժամանի Աբու Դաբի, սակայն հիմնական բանակցություններին չի մասնակցի։ Ռուսական ԶԼՄ-ների հաղորդմամբ գրում է Politico-ն:
Այս մասին պարբերականին հայտնել է գերմանացի անանուն պաշտոնյան։
Նրա խոսքով՝ քննարկումների առաջընթացին զուգահեռ կորոշվի եվրոպական ներկայացուցիչների մասնակցության ձևաչափը։
Եվրոպական պատվիրակության կազմում կլինեն Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Իտալիայի ազգային անվտանգության հարցերով խորհրդականները, ինչպես նաև ՆԱՏՕ-ի, Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ներկայացուցիչները։
Ռուսական պատվիրակությունն արդեն ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ, որտեղ նոյեմբերի 10-ին և 11-ին կկայանան Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունները։
ՏԱՍՍ-ի հաղորդմամբ ռուսական պատվիրակության կազմում են.
1. ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկի։
2. Ռուսաստանի ԱԴԾ-ի օպերատիվ տեղեկատվության և միջազգային կապերի ծառայության ղեկավար Ալեքսեյ Կոմկով։
3. ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզին։
4. ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկով։
5. ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետ Իգոր Կոստյուկով։
6. ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետի տեղակալ Ժիգարլովսկի։
7. ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի տեղեկատվության վարչության պետի առաջին տեղակալ Ալեքսանդր Զորին։
8. ՌԴ ԱԴԾ ծառայության ղեկավարի առաջին տեղակալ, հակահետախուզական գործողությունների դեպարտամենտի ղեկավար Դմիտրի Մինաև։
9. ՌԴ նախագահի աշխատակազմի հումանիտար ոլորտում պետական քաղաքականության վարչության պետի տեղակալ Ելենա Պոդոբրևսկայա։
10. ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների երկրորդ դեպարտամենտի տնօրեն Ալեքսեյ Պոլիշչուկ։
11. ՌԴ ԱԳՆ Չտարածման և սպառազինությունների վերահսկման հարցերով դեպարտամենտի տնօրեն Օլեգ Պոստնիկով։
Աբու Դաբիում կողմերը կենտրոնանալու են սպառնալիքների կանխման մեխանիզմների մշակման և տարածաշրջանային կայունության ամրապնդման վրա։






