Ուկրաինայի հակամարտությունը կավարտվի Ռուսաստանի պայմաններով։ Նման կարծիք է հայտնել հեռուստահաղորդավար Դմիտրի Կիսելյովը։
«Այսօրվա դրությամբ մի բան հստակ է՝ մեզ պարտադրված պատերազմը կավարտվի Ռուսաստանի պայմաններով։ Այդ ուղղությամբ դիվանագիտական գործընթացն արդեն նախանշված է»,- իր հեղինակային «Киселёв» հաղորդման ընթացքում հայտարարել է հեռուստահաղորդավարը՝ մեկնաբանելով Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև Աբու Դաբիում տեղի ունեցած բանակցությունները։ Նրա խոսքերը մեջբերում է «Вести»-ն։
Նա նաև դրական է համարել այն հանգամանքը, որ հանդիպման օրակարգը՝ եվրոպական անվտանգության համակարգի ձևավորումը, այս անգամ առաջադրել էր ամերիկյան կողմը։ Կիսելյովը նշել է, որ Ռուսաստանը բազմիցս առաջարկել է քննարկել հենց այդպիսի ընդգրկուն հարցեր։ Նա հիշեցրել է, որ դեռևս 2021 թվականի դեկտեմբերին Կրեմլը ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի համար պատրաստել էր Եվրոպայում հավասար անվտանգության ապահովման վերաբերյալ մանրամասն առաջարկներ։





