Ո՞ւր կհասնեն իրենց հիստերիայով․ «Կարճ ասած»

27 Մարտի, 2026

 

Ռումինիայի արտաքին գործերի նախարարը բողոքի ցույցի մասնակիցների վրա մատ էր թափ տվել ու մի երկու կիսավիրավորական խոսք ասել: Վարչապետ Բոկը ներողություն խնդրեց ցուցարարից՝ նախարարի արարքի համար: Ասաց՝ իրավունք չունի պաշտոնյա կոչվելու մարդ, որը մատ է թափ տալիս իրեն պահող ժողովրդի վրա։ Այդ արտգործնախարարը հրաժարական տվեց։ Ժողովրդավարական երկրներում քաղաքացուն վիրավորելը համարվում է լուրջ քաղաքական սխալ։ Հաճախ հետևանքները լինում են ներողությունը կամ պաշտոնանկություն։ Ամեն ինչ կախված է վիրավորանքի մակարդակից, գործչի մակարդակից, հասարակական արձագանքից, տվյալ երկրի քաղաքական մշակույթից։

Մեզ մոտ պաշտոնյաները հաճախ են չափն անցնում․ հասարակական արձագանքը միշտ բուռն է, բայց չկա բավարար մակարդակ՝ սխալն ընդունելու և հրաժարական տալու։ Նիկոլ Փաշինյանը մատ է թափ տալիս մանկահասակ երեխայի հետ մետրոյով երթևեկող կնոջ վրա։ Հետո ասում է՝ ես էդպիսի բան չեմ արել, հետո ասում է՝ որ տեսնեմ ներողությոն կխնդրեմ։ Սա իրեն ժողովրդավար համարող երկրի համար խայտառակություն է։ Հայաստանի ԱԺ նախագահը հերթական միջադեպի մեջ հայտնվեց երեկ․ այդ մարդուն հաճախ ենք տեսնում թիկնապահներով շրջապատված՝ քաղաքացու վրա հարձակվելիս, թքելիս։ Սրանք վարքականոն էին հրապարակել կուսակցական, որ եթե անգամ իրենց հայհոյում են, պետք է չպատասխանեն, հարգալից լինեն։ Կատարվածի պատճառը իշխանության հաբրգածությունն է, ամենաթողությունն է, այսքան փորձանք մեր գլխին բերելուց հետո իշխանության մնալն է։ ՔՊ-ական իշխանավորն իրեն բդեշխ է զգում։ Որովհետև էնտեղ կանգնած բոլոր ոստիկանները իրենն են, ու ինքը թիկնազորով է։ Գիտե՞ք, երբ փողոցում ծեծկռտուք է լինում, ոստիկանությունը բերման է ենթարկում բոլոր կողմերին, որ պարզի ինչ է եղել։ Իսկ այս պարագայում ոստիկանությունը քաղաքացուն բերման է ենթարկում Ալենի ցուցումով։ Ոստիկանությունը ոչ թե շարժվում է օրենքով, հասարակական կարգի պահպանությամբ, այլ նիկոլ-ալենների հրագհանգով։

Ես բերեցի մեկ երկրի օրինակ, որտեղ պաշտոնյան հա՛մ ներողություն է խնդրում, հա՛մ հրաժարական տալիս, ու մի հատ էլ վարչապետն է ներողություն խնդրում։ Մեզ մոտ վարչապետի ամեն քայլ ներողություն խնդրելու է։ Մի ՔՊ-ական կա, էն օրը ասում էր՝ ես հպարտ եմ, որ մեր վարչապետը ներողություն է խնդրել այդ կնոջից մատ թափ տալու համար։ Բայց ես հպարտ կլինեմ, երբ մեր երկիր ղեկավարողը չանի էնպիսի բան, որ ամեն օր ներողություն խնդրելու կարիք լինի։ Մեր երկիրը ամեն տեղ խայտառակողը ո՞վ է։

Լավ, այսօրվա թողարկումը նվիրենք, մի քանի դեպքերի, որոնք, կարծում եմ, շատ ուշագրավ են հայաստանյան իրավիճակի հետ համեմատելիս։ Օրերս կարդացինք, որ Թուրքիայում դատական գործընթաց է սկսվել ռեժիսորի դեմ՝ Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմ ցուցադրելու համար։ Քրգործը հարուցվել է «թուրք ազգին կամ պետությանը վիրավորելու» հոդվածով։ Գանք Հայաստան․ աշխատանքից ազատվեց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը՝ ԱՄՆ փոխնախագահին Արցախի մասին գիրք նվիրելու համար։ Պատկերացնո՞ւմ եք ժողովուրդ, այսօր Հայաստանում և Թուրքիայում նույն քաղաքականությունն է։ Մեր իշխանությունը հասավ նրանց ու մի քիչ էլ առաջ անցավ․ ինչու առաջ անցավ․ որովհետև Թուրքիայում Էրդողանի հրահանգով չի եղել քրգործի հարուցումը, իսկ մեզ մոտ Նիկոլի հրահանգով է եղել։ Ի՞նչ եք կարծում, եթե սրանք շարունակեն Հայաստանում իշխանության մնալ, չի՞ գա մի պահ, որ Հայաստանում մարդկանց դատեն, ազատազրկեն Ցեղասպանությունից խոսելու, պահանջատիրության, Արցախ բառի համար։ Ժողովուրդ ջան, մենք դրա շեմին ենք։ Երեկ ասում էր, որ պատմական արդարությունից հրաժարվում է։ ՔՊ-ականները, այդ թվում՝ պատգամավորները, ադրբեջանցիների հետ Հայ դատի դեմ են պայքարում։

Մեկ այլ համեմատություն․ ԱՄՆ նախագահը սպառնացել է Իրանից հետո անցնել Կուբային և գրավելու։ Արդեն երեք ամիս է՝ այդ երկիրըայսպես ասած նավթային շրջափակման մեջ է։ ԱՄՆ-ն այնտեղ ևս մի շարք պահանջներ ունի, այդ թվում՝ ռեժիմի փոփոխություն։ Ինչպե՞ս է պատասխանում Կուբան։ Ասում է՝ անհնար է պաշտոնանկ արվի նախագահը ու անհնար է որևէ փոփոխություն ԱՄՆ-ի պահանջով։ էներգակիրների պակասի պատճառով հիվանդանոցները թերի են աշխատում, ամեն ինչ թանկացել է, տրանսպորտը չի գործում։ Բայց ասում են՝ ԱՄՆ ճնշումներին տեղի չենք տա․ պետք է բանակցությունները հիմնված լինեն փոխադարձ հարգանքի վրա։ Եթե հարգանք չկա, կդիմադրենք մինչև վերջ։ Կուբան ունի 11 մլն բնակչություն, ԱՄՆ-ն՝ 340 միլիոն, ու Կուբան ասում է՝ մենք ձեր ասելով երկրի ղեկավար չենք փոխի, ինչ է, թե սպառնում եք հարձակվել։ Նիկոլ Փաշինյանը Ալիևի պահանջով սահմանադրություն է փոխում, մարդիկ է կալանավորում, եկեղեցու վրա է գրոհում, հասկանում ե՞ք, գյուղեր է տալիս, հողեր է զիջում, ու՝ «թե չէ՝ պատերազմ կլինի» սպառնալիքով։ Ասում է՝ ի՞նչ Ալիև, մենք դեռ 2020-ին էինք ուզում սահմանադրությունը փոխել։ Այո, ուզում էիք, բայց ո՞ր կետը, նախաբա՞նը, անկախության հռչակագրին հղո՞ւմը․ ընդամենը ուզում էիք ՍԴ դատավորներին ուղարկեիք թոշակի, ՔՊ-ականներին սարքեիք ՍԴ դատավոր․ դա նախաբանից արարատը հանելու մասին չէր։

Անցնենք առաջ․ 2020թ․ նոյեմբեր-դեկտեմբերին հրաժարական տվեցին ԱՄՆ-ում, Նիդեռլանդներում, Բուլղարիայում Վրաստանի դեսպաններն ու փոխարտգործնախարարը։ Պատճառն այն է, որ Վրաստանի կառավարության քաղաքականությունը համարեցին հակաեվրոպական։ Երկրի իշխանությունը հայտարարեց մինչև 2028թ․ վերջը օրակարգ չդնել ԵՄ-ի հետ անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու հարցը։ Վրաստանի կառավարությունը ճիշտ է անում, թե սխալ, որ կողմ է ուզում գնալ, դա իրենց գործն է, բայց պատկերացնո՞ւմ եք, որ ընդունված բան է, որ իշխանական քաղաքականության դեմ լինեն պաշտոնյաներ և հրաժարական տան, չկառչեն աշխատանքից ու պարգևավճարներից, սկզբունքներին դեմ չգնան պաշտոնի խաթեր։ ԱՄՆ-ի Ազգային հակաահաբեկչական կենտրոնի տնօրեն Ջո Քենթը հրաժարական տվեց՝ բողոքելով Իրանի դեմ պատերազմի դեմ, ասում էր Իրանը մեր երկրի համար անմիջական սպառնալիք չէ, մի զոհեք մեր զավակներին ու մի վտանգեք մեր ֆինանսներն ու բարեկեցությունը։ Այսքան փոփոխական քաղաքականություն և այսքան սխալ արտաքին, ներքին, պաշտպանական, տնտեսական և այլ քաղաքականություն, քան մեզ մոտ է, աշխարհում չկա․ ցույց տվեք մեկին, որ ասաց՝ ես համաձայն չեմ այս քաղաքականության հետ, դուրս եմ գալիս։ Բոլոր դեսպանները համաձայն ե՞ն էս դատարկախոս արտաքին քաղաքականությանը։ Պրոֆեսիոնալներ կան, չէ՞, իրենց մեջ․ բայց մի հոգու ցույց տվեք, որ իր դիվանագիտական պրոֆեսիոնալիզմը չի գցել ոտքի տակ, հանուն իր աշխատավարձի, պարգևավճարի։ Ոնցոր տպավորություն է, թե գլուխներն առել-փախել են։

Բազմաթիվ օրինակներից ևս մեկը բերեմ և ավարտենք։ Գիտեք, որ ԱՄՆ նախագահը տնտեսական քոս է առաջացրել իր ներմուծման մաքսատուրքերով, որ 2025-ին սահմանել է 189 երկրի նկատմամբ։ Նախորդ տարվա օգոստոսին Կոլումբիայի շրջանի վերաքննիչ դատարանը վճռեց, որ Թրամփը լիազորություններն անցել է: ԱՄՆ վարչակազմը դիմեց Գերագույն դատարան, և պարտվեց նաև այնտեղ։ Ժողովուրդ ջան, կպատկերացնե՞ք էդպիսի վիճակ, երբ ՀՀ դատարանը, Նիկոլի որոշումներին դեմ գնա․ ի՞նչ կլինի իր հետ․ մինիմում՝ դատարանների շրջափակում, մաքսիմում՝ արդարադատության նախարարը միջնրդություն կներկայացնի՝ դատավորին աշխատանքից ազատելու։

Կարճ ասած՝ ասում են՝ առանց համեմատության գնահատական չկա և ամեն բան իր տեղն ունի համեմատության մեջ։ Մեզ մոտ համեմատությանը հաջորդում է ամոթը։ Ամաչում ես, որ սրանք մեր երկիրը պետությունը մոտեցրել են հետնապահների շարքին, բերել մի կետի, որ արժանապատվությունն ու պետական մտածողությունը դարձել են հանցագործություն։ Բայց մեզ թափ չտալու, չշտկելու պարագայում, վաղը սպասում է սարսափելին․ այսպես շարունակելու դեպքում ուղղակի պետություն չենք ունենա․ ոչ թե ասելու ենք ոչ ժողովրդավարական պետություն, բռնապետություն, այլ ընդհանրապես որևէ տեսակի պետություն չենք ունենալու։ Սրանք Հայաստանը տանում են այդտեղ։

 

Սևակ Հակոբյան

Նմանատիպ նյութեր

Օտարերկրյա «կլյաուզնիկներին» սպասարկող կապիտուլյանտը դրանց օգտագործում է իր սեփական շահերի համար․ Համբարյան

Օտարերկրյա «կլյաուզնիկներին» սպասարկող կապիտուլյանտը դրանց օգտագործում է իր սեփական շահերի համար․ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նիկոլի իրավապահները Ծառուկյանի հարցում հավատում են օտարերկրյա «կլյաուզնիկներին»։ Ծառուկյանի գործով սպասվածից ավելի խայտառակ բացահայտումներ են տեղի ունենում։ Փաստորեն, Իրանի քաղաքացիներ հայր և որդի Օլամաեինները...

Արագածոտնի թեմը Պայծառակերպության տոնին Սուրբ Պատարագներ կմատուցի

Արագածոտնի թեմը Պայծառակերպության տոնին Սուրբ Պատարագներ կմատուցի

Վաղը Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին կտոնի մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության հրաշազարդ տոնը։ Արագածոտնի թեմից  ներկայացնում են  թեմական եկեղեցիներում մատուցվելիք Սուրբ Պատարագների ժամանակացույցը. ԺԱՄԸ 10:00 Ապարանի Սուրբ Խաչ Նիգավանի Սուրբ...

Երևանում փտած ծառն արմատից պոկվել և ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է

Երևանում փտած ծառն արմատից պոկվել և ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է

Այսօր՝ հուլիսի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։Ժամը 21։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակի խճուղում՝ «Արմենիա» հեռուստաընկերության մոտ, հաստաբուն ծառը արմատից պոկվել և ընկել...

Ռուսաստանը չի փակում Ուկրաինայի հարցով շփումների և բանակցությունների դուռը․ Կարասին

Ռուսաստանը չի փակում Ուկրաինայի հարցով շփումների և բանակցությունների դուռը․ Կարասին

Ռուսաստանը չի փակում Ուկրաինայի հարցով շփումների և բանակցությունների դուռը, բայց ոչ ոք չի ուզում մտնել, ասել է սենատոր Գրիգորի Կարասինը։ «Մենք չենք փակում դուռը շփումների և կարգավորմանն ուղղված կոնկրետ բանակցությունների համար։ Բայց ինչ-ինչ պատճառներով ոչ ոք չի ուզում...

Օմանում բանակցություններ են․ ԱՄՆ-ն մասնակցում է հեռակա կարգով

Օմանում բանակցություններ են․ ԱՄՆ-ն մասնակցում է հեռակա կարգով

Օմանում բանակցողները քննարկում են Հորմուզի նեղուցով նավերի անարգել անցման համար միջանցքի ստեղծման հարցը, հայտնում է Axios-ի լրագրող Բարաք Ռավիդը՝ հղում անելով տարածաշրջանային աղբյուրին։ Ինչպես նշում է Ռավիդը՝ հղում անելով անանուն դիվանագետի, Կատարի ներկայացուցիչները...