Վաղարշապատի ընտրություններում խախտումների գերակշիռ մասը վերաբերում է ՔՊ-ի գործունեությանը. հայտարարություն

6 Նոյեմբերի, 2025

«Միասնության թեւեր» քաղաքական նախաձեռնությունը, ինչպես հայտարարվել էր, իրականացնում է Վաղարշապատ խոշորացված համայնքի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավի մշտադիտարկում՝ ուսումնասիրելով մամուլի եւ սոցիալական ցանցերի հրապարակումները.

Նախընտրական քարոզարշավի առաջին 12 օրերին՝ հոկտեմբերի 22-ից նոյեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում, ուսումնասիրվել է  ընտրություններին մասնակցող 8 քաղաքական ուժերին վերաբերող 400-ից ավելի հրապարակում։ Արձանագրվել են երկու տասնյակից ավելի խախտումներ, որոնց գերակշիռ մասը վերաբերում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գործունեությանը։

Դիտարկմամբ արձանագրվել է, որ ՀՀ գլխավոր դատախազությունը հոկտեմբերի 21-ին «Քաղաքացիական կուսակցության» կողմից Դողս գյուղում կազմակերպված բարեգործական միջոցառման փաստի ուսումնասիրման հարցն ուղարկել է Հակակոռուպցիոն կոմիտե։ Քարոզարշավի ընթացքում նկատվել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու թիրախավորում (վիրավորական արտահայտություններ բարձրաստիճան հոգևորականների հասցեին, եկեղեցապատկան հողերի և գույքի հետ կապված և այլն):

Դատապարտելի է այն, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում թեկնածուներից մեկի գրառման հիման վրա Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի եղբոր՝ Գևորգ Ներսիսյանի և վերջինիս որդու՝ Համբարձում Ներսիսյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը: Առավել դատապարտելի է ՀՀ քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածով քարոզչություն կատարելուն խոչընդոտելու հիմքով քրեական հետապնդման հարուցումը և նրանց կալանավորումը: Այստեղ պետք է հաշվի առնել մի քանի կարևոր փաստ. առաջին՝ նախընտրական քարոզչությունն իրականացվում է Վաղարշապատ խոշորացված համայնքում, այսինքն՝ գործ ունենք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության հետ, իսկ ՀՀ Սահմանադրության 9- րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է տեղական ինքնակառավարումը` որպես ժողովրդավարության էական հիմքերից մեկը:

Տեղական ինքնակառավարման մարմինների այս ընտրությանն առանձնանում է նրանով, որ այս համայնքում է տեղակայված Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր և վարչական կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը: Պետք է հաշվի առնել, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և հոգևորականության նկատմամբ իշխանություններն իրականացում են Փաշինյանի նախաձեռնած, քաղաքական շահերից բխող հակաիրավական քաղաքականություն:

Այս համատեքստում համայնքի ղեկավարի թեկնածուներից մեկի գրառման հիման վրա Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի եղբոր և նրա որդու  նկատմամբ քրեական հետապնդման հարուցումը, ՀՀ քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածով մեղադրանքի առաջադրումը և կալանավորումը ոչ միայն հանրային իրավական ընկալման տեսանկյունից, այլև քաղաքական իրավունքների իրացման առանձնահատկություններով պայմանավորված անընդունելի և անթույլատրելի է:

Այս միջադեպն ընդգծված դատապարտելի է այն առումով, որ քաղաքական իրավունքներն առավել զգայուն և փխրուն են, և դրանց արդյունավետ ու անխոչընդոտ իրացման տեսանկյունից էականորեն կարևոր է այն միջավայրը, որում դրանք իրացվում են: Քրեական հետապնդումը և քրեական օրենսգրքով նախատեսված սանկցիաների կիրառումն ընդհանրապես և նախընտրական քարոզչության ժամանակահատվածում հատկապես պետք է լինեն ծայրահեղ միջոց: Քրեաիրավական անհամաչափ և ոչ իրավաչափ միջամտությունը ոչ միայն քրեորեն պատժելի և դատապարտելի է, այլև լրջորեն խաթարում է քաղաքական կամքի իրականացումը և ժողովրդավարական գործընթացն առհասարակ։

Նախ առկա է լուրջ և իրատեսական վտանգ, որ քարոզարշավի մասնակիցներն  իրենց կարծիքն արտահայտելու իրավունքի իրացման քողի ներքո կատարեն հրապարակումներ իրենց համար «անցանկալի» անձանց կամ միջադեպի վերաբերյալ՝ ձևավորված պրակտիկայի ուժով վստահ համոզմունք ունենալով, որ դրան հաջորդելու է քրեական հետապնդումը, ապա կալանավորումը: Դրանից բացի, այս կերպ ստացվում է քրեական հետապնդման ինստիտուտը վերածվում է քաղաքական նպատակներին հասնելու «լեգիտիմ» մահակ, իսկ դրա «հաջողված փորձը»՝ «քաղաքական հակառակորդներին» քրեաիրավական կամ «լեգիտիմ» միջոցներով մրցակցությունից դուրս թողնելու մարտավարության:

Արդյունքում խախտվում են  ոչ միայն տվյալ անձանց քաղաքական իրավունքները, որոնք երաշխավորված են Սահմանադրությամբ և ՀՀ միջազգային պարտավորություններով, այլև նման կոշտ և ոչ համաչափ միջամտությունն անխուսափելիորեն ունենում է սառեցնող ազդեցություն՝ սահմանափակելով քաղաքացիների՝ քաղաքական մասնակցություն ունենալու ցանկությունը:

Կարևոր է նկատել, որ քաղաքական իրավունքների իրացումն ունի այն առանձնահատկությունը, որ դրանց ենթադրյալ խախտումները post factum վերականգնելը գործնականում հաճախ ոչ միայն հնարավոր չէ, այլև արդյունավետ չէ:

Դրանով է պայմանավորված մեր գնահատականն առ այն, որ ՀՀ քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածով քրեական հետապնդմանը և անձանց կալանավորմանը պետք է մոտենալ չափազանց զգուշավորությամբ՝ որպես իրավական ծայրահեղ միջոց, ուշադրության արժանի բոլոր հանգամանքների հաշվառմամբ:

 

Նմանատիպ նյութեր

Երկիրը հանձնել են Թուրքիայի և Ադրբեջանի վերահսկողությանը․ Իշխան Սաղաթելյան 

«Ըստ էության, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Երրորդ Հանրապետությունը կազմաքանդելու և Թուրքիայի ու Ադրբեջանի պահանջով ինչ-որ նոր միավոր ստեղծելու մասին։ Զուգահեռաբար հայտարարել է նաև Հայաստանի Հանրապետության տարածքից նոր տարածքներ Ադրբեջանին...

Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը ու «Mitsubishi»-ն․ կա 4 վիրավոր

Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը ու «Mitsubishi»-ն․ կա 4 վիրավոր

Այսօր՝ օգոստոսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։45-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 60-րդ կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 40-ամյա Հակոբ Հ․-ի վարած «Mercedes» մակնիշի և 49-ամյա Արմեն Հ․-ի վարած...

Ինքը Ռոբերտ Քոչարյանի հետ պրոբլեմ ունի, որովհետև Ռոբերտ Քոչարյանը հաղթել է Ալիևին․ Մեսրոպ Մանուկյան 

«Այս ամենը հետևանք էր երեկվա Լևոն Քոչարյանի սուր հարցադրման՝ այն պարագայում, որ երկրի վարչապետը եկել էր, փողոցային բառապաշարով խոսում էր, ոչ հարիր երկրի ղեկավարին։ Եվ այս պարագայում, շատ ուղիղ ասած, ասում էր՝ «դուք ժառանգություն եք...

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մասյացոտնի թեմի հոգևորականներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մասյացոտնի թեմի հոգևորականներին

Օգոստոսի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Մասյացոտնի թեմի քահանայից դասին՝ գլխավորությամբ թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանի։ Թեմակալ առաջնորդն ու հոգևոր հովիվները,...

Առաջիկա զիջումներից առաջ հիմնական դերակատարներին չեզոքացնելու փորձ է արվում․ Աննա Գրիգորյան 

  «Մեծ հաշվով Նիկոլ Փաշինյանը հրահանգներն իջեցրել է, և ժողովրդավարության բաստիոնի փաստացի պետն արդեն ուղղակի, սենց ինչպես ասում են, ձեռքի աշխատանքով է իրականացնում արդարադատությունը։ Հրամանը հնչեցնում է, դատավորները այդ բոլոր...