Նիկարագուայի նախագահը որոշել է չեղարկել ընտրությունները․ The Guardian

21 Հուլիսի, 2026

Նիկարագուայի նախագահ Դանիել Օրտեգան որոշել է չեղարկել ընտրությունները, որպեսզի ընդդիմությունը չկարողանա իշխանության գալ։ Իր որոշման մասին նա հայտարարել է Սանդինիստական հեղափոխության 47-րդ տարեդարձի պատվին տեղի ունեցած հանդիսության ժամանակ, գրում է The Guardian-ը։

80-ամյա Օրտեգան զբաղեցնում է առաջնորդի պաշտոնը 2007 թվականից։ Նա հայտարարել է, որ իշխանությունները մտադիր են Ազգային ժողովի և այլ ինստիտուտների հետ համատեղ փոխել օրենսդրությունը՝ ստեղծելու խոչընդոտ դավադիրների և իրենց երկիրը վաճառող դավաճանների դեմ։

«Այստեղ այլևս ընտրություններ չեն լինելու, որպեսզի նրանք չկարողանան փորձել զավթել կառավարությունը, զավթել իշխանությունը»,- հայտարարել է Օրտեգան։

«Մենք ընդունել ենք անվճար կրթության մասին օրենք՝ առաջին աստիճանից մինչև համալսարանական դիպլոմ, և մենք շարունակում ենք նոր դպրոցներ բացել երկրում, կրթության մեջ ներդնում ենք նոր տեխնոլոգիաներ։ Իսկ նրանք նստած սպասում են, միայն թե շահեն ընտրությունները և հարստանան դպրոցների հաշվին, բայց թող մոռանան այդ մասին, այստեղ այլևս ընտրություններ չեն լինելու, որպեսզի իշխանությունը զավթելու փորձեր ևս չլինեն», — նշել է նա

Քվեարկությունը պետք է կայանար 2027 թվականին։ Օրտեգան չի հստակեցրել մանրամասները՝ արդյոք ընտրական գործընթացն ամբողջությամբ է չեղարկվելու, թե՞ պարզապես կարգելվի ընդդիմության մասնակցությունը։

Ավելի վաղ վարչակարգն արդեն կիրառել էր նման միջոցներ։ 2021 թվականի քարոզարշավի ժամանակ Նիկարագուայի իշխանություններն արգելել էին քաղաքական կուսակցությունները և նախագահի բոլոր ընդդիմադիր թեկնածուներին ուղարկել բանտ։

Նմանատիպ նյութեր

Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան

Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան

Հակակոռուպցիոն դատարանը, Արամ Գրիգորյանի նախագահությամբ, բավարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու միջնորդությունը։ Դատարանի որոշման հիմնավորումների մասին երկրորդ նախագահի փաստաբան Արամ Օրբելյանը Yerevan.Today-ին ասաց․ «Որոշումը...

Ինչպե՞ս է Նիկոլը գցել իր դասախոսին․ դաս՝ ենթարկվող դատավոր-դատախազների համար․ «Կարճ ասած»

6 տարի առաջ այս օրը՝ հոկտեմբերի 23-ը, 44-օրյա պատերազմի 27-րդ օրն էր։ Արցախի նախագահը խնդրանքով դիմեց ՌԴ նախագահին՝ գործադրել բոլոր ջանքերը պատերազմի դադարեցման համար։ Ստերով կերակրվող ժողովուրդը...

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարացվեց 2 ամսով

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարացվեց 2 ամսով

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը ևս երկարացվեց 2 ամսով: ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանը բավարարեց դատախազ Ծովակ Մնացականյանի ներկայացրած միջնորդությունը, ըստ որի ՀՀ երկրորդ նախագահը, ազատության մեջ գտնվելով, կարող է խոչընդոտել...

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ: Factor TV–ի հարցմանն ի պատասխան այս մասին հայտնել են Ազգային անվտանգության ծառայությունից։ ԱԱԾ-ից հայտնել են, որ մինչև փոխանակումը համադրվել են հայկական կողմի...

Նախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզված տղամարդը հիվանդանոցում մահացել է

Նախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզված տղամարդը հիվանդանոցում մահացել է

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, Երևանի Այրվածքաբանության ազգային կենտրոնում մահացել է Արարատի մարզի բնակիչ 40-ամյա Մհեր Գ.-ն։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վերջինը նշված բժշկական կենտրոն է տեղափոխվել հոկտեմբերի 17-ին, Արարատի մարզի ոսկու կորզման ֆաբրիկայի Բանավանի տարածքից,...