«2026 թվականին հայ ժողովուրդը այս իշխանությանն ասեց՝ գնա տուն։ Ըստ էության, ունենք այն պատկերը, որ պետական մակարդակով իրականացված, հա՞, մի տարվա ընթացքում քարոզարշավ էր, որի ընթացքում ահռելի գումարներ էին ծախսվել, և այդ ահռելի գումարների ներքո միջնորդված, չեմ ուզում կաշառք անվանել, հա՞, սենց գայթակղիչ քայլեր՝ սկսած բժշկական ապահովագրությունից, թոշակառուների 10000-ները։ Ընդ որում՝ էն թոշակառուների 10000-ները բարձրացրեցին ու մի ամիս առաջ հեգնում էին, հետո զգացին՝ չէ, խնդիր ա լինելու, էդ 10000-ները բարձրացրեցին, ճիշտ ընտրություններից անմիջապես հետո իշխանությունը միանգամից որոշումներ ընդունեց, համաձայն որի՝ փոզմիշ եղավ այդ 10000-ները, մենք գիտենք ակցիզային էդ հարկերի բարձրացումը։ Իսկ ինչ վերաբերում է ընդհանուր առմամբ ընտրություններին, սա ընտրություններ չէին։ Այս ընտրությունների միակ դրական արձանագրությունը նա էր, որ հայ ազգը, ըստ էության, նույնիսկ այսքան խուժանությունից, գողությունից (ուղղակի գողացան, օրինակ՝ նույն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ձայները վերցրեցին, փոզմիշ արեցին)…
Ի՞նչ ստացանք. ստացանք խուժանություն, լկտիություն և, ըստ էության, ապօրինի գործողություններ։ Այս ընտրությունները չի կարելի համարել լեգիտիմ, այս ընտրությունները լեգիտիմ չեն»,- այս մասին այսօր՝ հուլիսի 22-ին, քննչականի դիմաց, որտեղ շարունակվում է Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունը, լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ անդամ Արման Աբովյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։




