Հյուսիսային Եմենը կառավարող «Անսար Ալլահ» (հութիների) շարժումը հայտարարել է Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության վրա հարձակման մասին։
«Վերջին 48 ժամվա ընթացքում մենք իրականացրել ենք 4 թիրախային ռազմական գործողություն՝ օգտագործելով եմենական բալիստիկ հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր։ Առաջին գործողությունը թիրախավորել է Սաուդյան Արաբիայի թշնամու մայրաքաղաք Ռիադում գտնվող Պաշտպանության նախարարության շենքը։ Հարվածը ճշգրիտ է եղել»,- եթերում ասել է հութիների ռազմական խոսնակ Յահյա Սարիան։
Նա հավելել է, որ այլ գործողությունների թիրախ են դարձել թագավորության արևմուտքում գտնվող Յանբու քաղաքում գտնվող Aramco նավթագազային օբյեկտը, ինչպես նաև Դամմամի և Աբհայի միջազգային օդանավակայանները։


