Թշնամուց փող են ստացել. «Հրապարակ»

30 Մայիսի, 2025

«Հրապարակ» թերթը գրում է. «Ապրիլին մեղադրանք էր հարուցվել ազգային արխիվի մի խումբ աշխատակիցների, այդ թվում` արխիվի տնօրենի նախկին տեղակալ Սոնյա Միրզոյանի նկատմամբ, որին ազատել են աշխատանքից եւ տնային կալանք տվել։ Քննչական կոմիտեից միայն հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է պետական դավաճանության, նաեւ «օտարերկրյա պետության ներկայացուցչի կողմից ՀՀ ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության եւ արտաքին անվտանգությանն ի վնաս օգտագործելու համար տեղեկություններ հավաքելու դեպքերի առթիվ»` ՀՀ քրօր․ 418-րդ հոդվածի 1-ին մասով (դավաճանություն) եւ 424-րդ հոդվածի 1-ին մասով (լրտեսություն):

Արխիվի նախկին տնօրեն Ամատունի Վիրաբյանը հարցազրույցներից մեկում ասել էր, որ դա իր պաշտոնավարած շրջանին չի վերաբերում՝ «կարող է խոսք լինել Հայաստանում բնակեցված ադրբեջանցիների մասին, որոնք բնակվել են 19-րդ դարում եւ 20-րդ դարի սկզբին», եւ պնդել էր, որ դրանք գաղտնի տեղեկություններ չեն` հրապարակված են, եւ «արխիվը պարտավոր է տեղեկություններ տրամադրել ցանկացած դիմողի, այդ թվում՝ Ադրբեջանի քաղաքացու»:

Մեր տեղեկություններով, ադրբեջանցիներին տեղեկություններ են փոխանցվել տարբեր տարիներին Հայաստանում առկա ադրբեջանական բնակչության քանակի, տեղաբաշխման մասին, որոնք, բնականաբար, ծառայեցվելու են իրենց շահերին: Բայց անգամ եթե դրանք գաղտնի տեղեկություններ չեն, միայն այն փաստը, որ տրամադրվել են գումարի դիմաց, բավարար է, որ հանցագործություն դիտվի:

Ի դեպ, Տեր-Պետրոսյանի նախկին ռեֆերենտ Մուրադ Բոջոլյանը 2002-ին դատապարտվել էր 10 տարվա ազատազրկման` դավաճանության հոդվածով, միայն այն բանի համար, որ Հայաստանում հրապարակված մամուլից ծաղկաքաղ էր արել եւ գումարի դիմաց տրամադրել թուրքական հատուկ ծառայություններին:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Քննչական կոմիտեն ադրբեջանցի զինծառայողին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան

Քննչական կոմիտեն ադրբեջանցի զինծառայողին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան

Քրեական վարույթի շրջանակում Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան: Այս մասին հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից: Հիշեցնենք, որ երեկ մամուլում...

Վայոց Ձորի թեմի Առաջնորդական տեղապահ է նշանակվել Տ. Մովսես վարդապետ Սարգսյանը. Մայր Աթոռ

Վայոց Ձորի թեմի Առաջնորդական տեղապահ է նշանակվել Տ. Մովսես վարդապետ Սարգսյանը. Մայր Աթոռ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ սույն թվականի հոկտեմբերի 1-ից Գերաշնորհ Տ. Մակար եպիսկոպոս Հակոբյանն ազատվել է համատեղության կարգով ստանձնած՝ Վայոց Ձորի թեմի Առաջնորդական տեղապահի պաշտոնից։ Վայոց...

Ադրբեջանցի զինծառայողը ՀՀ տարածքում գտնվել է ավելի քան 5 օ՞ր․ նոր մանրամասներ

Ադրբեջանցի զինծառայողը ՀՀ տարածքում գտնվել է ավելի քան 5 օ՞ր․ նոր մանրամասներ

Երեկ՝ հոկտեմբերի 1-ին, հայտնի դարձավ, որ ադրբեջանցի զինծառայող Նասիմ Մուսաևը ապօրինի հատել է ՀՀ սահմանը, հասել Սյունիքի մարզի Շաքի բնակավայր, շրջել գյուղում, տներ մտել, գիշերել տներից մեկում, և երբ առավոտյան տան տիկինը՝ 3 անչափահաս երեխաների հետ, վերադարձել է տուն ու...

Կասեցրե՛ք Ադրբեջանի կողմից հետևողականորեն իրականացվող մշակութային ցեղասպանությունը. Պարգև սրբազանի կոչը՝ միջազգային հանրությանը

Կասեցրե՛ք Ադրբեջանի կողմից հետևողականորեն իրականացվող մշակութային ցեղասպանությունը. Պարգև սրբազանի կոչը՝ միջազգային հանրությանը

Ժամանակն է վերջ տալու այս ագրեսիվ ու կեղծ քաղաքականությանը։ Այս մասին ասված է Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի՝ միջազգային հանրությանն ուղղված կոչում։ Ստորև ներկայացնում ենք նրա կոչ–հայտարարությունը. 301 թվականին Հայաստանն աշխարհում առաջինը քրիստոնեությունն ընդունեց...

Ադրբեջանցի զինծառայողի՝ Հայաստան ներթափանցելու դեպքով նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ. դատախազություն

Ադրբեջանցի զինծառայողի՝ Հայաստան ներթափանցելու դեպքով նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ. դատախազություն

Ադրբեջանցի զինծառայողի՝ Հայաստան ներթափանցելու դեպքով նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ՝ պետական սահմանն ապօրինի հատելու և հրազենի մաքսանենգության հատկանիշներով։ Այս մասին yerevan.today-ին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ Դատախազությունից նախօրեին հայտնել...