Թույլ խաղաղությունը Փաշինյանի խաղաղությունն է՝ համեմված ադրբեջանցիներով․ Նարեկ Կարապետյան

29 Մայիսի, 2026

Մենք հասկանում ենք, որ այս վարորդը, որ 2018 թվին նստել է ավտոբուսը, մեքենա վարել չի իմացել։ Այս վարորդին պետք է քշել, նայև, որ վարել չգիտի, հետո էլ մուննաթ է գալիս բոլորի վրա, երրորդ՝ քշելու ժամանակ հաց է ուտում, չորրորդ՝ ավտոբուսի կեսը չկա, տանիքը բաց է։ Պետք է վարորդ բերենք, որ էդ ավտոբուսը տեղ հասնի։ Այս մասին Աբովյանում հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

Նրա խոսքով՝ Աբովյան քաղաքի համար ծրագիրը պետք է լինի Երևանը բեռնաթափելը, դրա համար պետք է ապրի մայրաքաղաքի նման, դրա համար պետք է ներդրումներ և աշխատատեղեր։

Նա ցույց տվեց Ադրբեջանի կառավարության կոնցեպտը՝ արևմտյան ադրբեջանցիների վերադարձի կոնցեպտը, որում ասվում է, որ ադրբեջանցիները մեքենաներով են գալու Հայաստան, ՀՀ ոստիկանությունը նրանց վրա ներազդելու լիազորություն չեն ունենալու։ Նարեկ Կարապետյանը հայտնեց, որ պետք է կանխել այդ ծրագիրը՝ մասնակցելով ընտրություններին և հեռացնելով ՔՊ-ի իշխանությունը։

«Լինելու է թույլ և ուժեղ խաղաղությունը։ Թույլ խաղաղությունը՝ Փաշինյանի խաղաղությունն է՝ համեմված ադրբեջանցիներով, ուժեղ խաղաղությունը միայն հայի համար է»,-հայտարարել է Նարեկ Կարապետյանը։

Նմանատիպ նյութեր

Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ. «Ժողովուրդ»

Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը մեծ ցանկություն ունի առաջիկայում կրկին ստանձնելու Մեծամորի համայնքապետի պաշտոնը։ Իշխանական համակարգում սպասվող փոփոխությունների ֆոնին մարզպետների համար հարց է...

Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ»

Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, նախօրեին ձերբակալել, ապա կալանավորել են Շենգավիթի վարչական ղեկավար Ռոմիկ Մխիթարյանի օգնական Կարեն Հակոբյանին, որը նախկինում Մալաթիայի աշխատակազմի ղեկավարն էր: Ամիսներ առաջ Մխիթարյանը տեղափոխվեց Շենգավիթ, նրան հետը...

ԵԱՏՄ զեկույցի քաղաքական ուղերձը բավական կոշտ է. Վահե Դավթյան

ԵԱՏՄ զեկույցի քաղաքական ուղերձը բավական կոշտ է. Վահե Դավթյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության մասնագետ Վահե Դավթյանը գրում է. «ԵԱՏՄ անդամ չորս պետությունների՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ներկայացուցիչների պատրաստած 72-էջանոց զեկույցում (հղումը՝ մեկնաբանություններում)...

Մեկ գործարքով պետությունից 920 մլն դոլա՞ր են գողացել․ Փաշինյանը թաքցնում է Մինասյանին. Politik.am

Մեկ գործարքով պետությունից 920 մլն դոլա՞ր են գողացել․ Փաշինյանը թաքցնում է Մինասյանին. Politik.am

Politik.am-ը գրում է. 2014 թվականի հունվարի 29-ին Հայաստանի կառավարությունը հայտարարեց երկրի էներգետիկ համակարգի կարևորագույն օբյեկտներից մեկի՝ Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրի վաճառքի մասին։ «Սպանդարյան», «Շամբ» և «Տաթև» ՀԷԿ-երը, որոնց ընդհանուր հզորությունը...

Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփ

Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփ

Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պատերազմում, հայտարարել է ԱՄն նախագահ Դոնալդ Թրամփը՝ խոսելով Իրանի մասին։ «Անկեղծ ասած՝ մենք կարող ենք այսօր հեռանալ։ Աշխարհը շատ շնորհակալ է մեզ այն բանի համար, ինչ մենք անում ենք։ Շատ շուտով դուք կտեսնեք, թե ինչպես են նավթի գները...