Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ են հայտնվել. «Հրապարակ»

10 Հոկտեմբերի, 2026

«Հրապարակ» թերթը գրում է. «Շաքիի միջադեպի աղմուկը դեռ չի դադարել, երեկ էլ Սյունիքի մարզի մեկ այլ համայնքից լուր տարածվեց երեք ադրբեջանցու ներթափանցման մասին։ Տարածված լուրերն այն մասին էին, որ նախօրեի ողջ գիշերը ԱԹՍ-ներով ադրբեջանցիներ են փնտրել Մեղրի համայնքի մաս կազմող Կուրիս բնակավայրում։ Բնակիչներից մեկն էր իրենց գյուղում երեք տղամարդ տեսել և ահազանգել ոստիկանությանը՝ կասկածելով, որ ադրբեջանցիներ են։

Լուրերը տարածվելուց ժամեր անց ԱԱԾ-ն հարկ համարեց հերքել դրանք։ «Տարածված տեղեկությունները (ադրբեջանցիների ներթափանցման մասին) չեն համապատասխանում իրականությանը»,- ուշացումով հայտնեցին այս կառույցից։

Մեղրիի բնակիչներից մեկը մեզ պատմեց, որ իրենց համագյուղացին է երեք անծանոթ տղամարդ տեսել՝ ընկույզի ծառերի մոտ, նրանց հագին եղել է զինվորական համազգեստ, և դա է եղել պատճառը, որ կասկածել է, թե ադրբեջանցիներ են:

«Հիմա էլ ասում են, թե ուրիշ գյուղերից են եղել` եկել են պոպոք գողանալու»,- ասաց մեր զրուցակիցը։ Կուրիսի գյուղապետ Դավիթ Օհանջանյանն էլ մինչևԱԱԾ-ի հերքումը մեզ ասել էր, թե ինքն անձամբ ադրբեջանցիների չի տեսել, բայց իրավապահներն այդ հարցով զբաղվում են, իսկ ավելի ուշ այլևս չպատասխանեց մեր զանգերին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում 

Նմանատիպ նյութեր

Ոչ ոք, ոչ մեկին ոչինչ պարտավոր չէ. սա է լինելու միջազգային հարաբերությունների էությունը․ քաղաքագետ

Ոչ ոք, ոչ մեկին ոչինչ պարտավոր չէ. սա է լինելու միջազգային հարաբերությունների էությունը․ քաղաքագետ

Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կար մի պահ, որ տպավորություն էր, թե լիբերալիզմն անշրջելի հաղթանակ էր ապահովել, ոմանք նույնիսկ արդեն ավելորդ ու հնացված էին համարում ռեալիստական դպրոցն ու ռեալիզմի տեսական հիմքով այս կամ այն երևույթը մեկնաբանելը։...

Ես դա արեցի երկու օրում․ Թրամփը՝ Հայաստանի և Ադրբեջանի համակարտության «լուծման» մասին

Ես դա արեցի երկու օրում․ Թրամփը՝ Հայաստանի և Ադրբեջանի համակարտության «լուծման» մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Նյու Յորք նահանգի Սիրակյուս քաղաքում իր աջակիցների առջև ելույթի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինը տասը տարի փորձել է կարգավորել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը, սակայն արդյունքի չի հասել։ Թրամփի խոսքով՝...

ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը  երևանցիներին բարություն և բարեկեցություն է մաղթել

ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը երևանցիներին բարություն և բարեկեցություն է մաղթել

ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը հաղորդագրություն է տարածել․ «Շնորհավորում ենք Երևանի բնակիչներին Քաղաքի օրվա առթիվ։ Մաղթում ենք Հայաստանի մայրաքաղաքին պահպանել իր անկրկնելի դիմագիծը՝ համադրելով հարուստ պատմական ժառանգությունն ու առաջադեմ նվաճումները, իսկ երևանցիներին՝...

Վարորդական վկայական կարելի է ստանալ բացառապես օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ

Վարորդական վկայական կարելի է ստանալ բացառապես օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ

ՆԳՆ ոստիկանությունը հայտարարություն է տարածել․ «Սոցիալական տարբեր հարթակներում տարածվում են կեղծ տեղեկություններ և տեսանյութեր՝ վարորդական վկայականների տրամադրման «միջնորդավորված» կամ «պարզեցված» եղանակների վերաբերյալ։ Տեղեկացնում ենք, որ այդ առաջարկները խարդախության...

Երևանը երբեք Էրիվան չի դառնալու․ Սամվել Կարապետյան

Երևանը երբեք Էրիվան չի դառնալու․ Սամվել Կարապետյան

Էրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու: Այս մասին գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։ «Տոնդ շնորհավո՛ր, քաղաքամա՛յր Երևան։ Երևանն անհնար է չսիրել՝ իր պատմությամբ, անկրկնելի կոլորիտով ու մարդկանց ջերմությամբ։ Մեր...